Ռուսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսիան 10-րդ դարում

Ռուսիա (ռուսերեն՝ Русь), սկզբում արևելյան սլավոնների հողերի և Հին Ռուսիայի պետության պատմական անվանումը։ Հին ժամանակներից սկսած` Արևելյան Եվրոպայում բնակվում էին սլավոնական բազմաթիվ ցեղեր։ Նրանք դեռևս ապրում էին նախնադարյան հասարակության պայմաններում։ 6-8 դարերում արևելյան սլավոնների մոտ ձևավորվեցին ցեղային միություններ։ Դնեպր գետի միջին հոսանքի շրջանում` Կիևի մոտ` ապրում էին պոլյանները։ Հայտնի էին նաև Կրիվիչների, Դրևլյաների, Վյատիչների Սևերյանների ցեղային միությունները։ Նրանցից ամենազարգացածը պոլյաններն էին։ Վերջիններիս զբաղեցրած տարածքը անվանում էին ռուս` Դնեպրի վտակ Ռոս գետի անունից։ Այստեղից էլ առաջացել է Ռուսիա անվանումը։ Ցեղային միության գլուխ կանգնած էին ռազմական առաջնորդները` իշխանները (ռուս.՝ կնյազ)։ Նրանք ունեին իրենց զինված ջոկատները, որոնք կոչվում էին դրուժինա։ Պատերազմի դեպքում հավաքագրվում էր նաև աշխարհազոր։ Առաջին անգամ օգտագործվում է որպես պետության անվանում 911 թվականի ռուս-բյուզանդական պայմանագրի բնագրում, ավելի վաղ տեղեկությունները գործ ունեն ռուս ցեղի մասին։ Ըստ «Տարիների ժամանակների վեպ» (ռուսերեն՝ «Повесть временных лет») տարեգրության, որը գրվել է 11-12-րդ դարերում, անվանումը առաջացել է վարյագ «ռուս» ցեղից, որի զինագունդը պաշտպանության համար կանչել են 862 թվականին Մեծ Նովգորոդի սլավոնները։

Այցելեք նաև [խմբագրել]

Commons-logo.svg