Դնեպր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դնեպր գետի ավազանը քաղաքական քարտեզի վրա

Դնեպր (ռուսերեն` Днепр, բելոռուսերեն` Дняпро, ուկրաիներեն` Дніпро, հին սլավոներեն` Дънѣпръ, հին հունարեն` Βορυσθένης, լատիներեն` Danapris)) - գետ Բելոռուսիայում, Ուկրաինայում և Ռուսաստանում։ Սկիզբ է առնում Վալդայան բարձրավայրից, թափվում Սև ծովի Դնեպրի լիմանը։ Երկարությունը 2200 կմ է, նավարկելի է գետաբերանից 1677 կմ։ Առավել կարևոր քաղաքները` Սմոլենսկ (Ռուսաստան), Մոգիլյով (Բելոռուսիա), Կիև, Չերկասի, Կրեմենչուգ, Դնեպրոձերժինսկ, Դնեպրոպետրովսկ, Զապարոժիե, Նիկոպոլ, Խերսոն (Ուկրաինա)։ Արհեստական ջրային ցանցով միացված է Բալթիկ ծովի ավազանի գետերին։

Հին հույները գետն անվանել են Բորիսթենես. ենթադրում են, որ անվանումն առաջացել է պարսկերեն վոուրուստան «ընդարձակ վայր» բառից (նկատի ունենալով գետաբերանում եղած լայն լիմանը)։ Բյուզանդական աղբյուրներում հիշատակվում է Դանապրիս և Դանապեր անուններով։ Հետազոտողների մեծ մասը գտնում է, որ անվանման հիմքում ընկած է իրանական լեզուներում «գետ» նշանակող դոն բառը։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 132. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով