Կիրովոգրադի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կիրովոգրադի մարզ
Кіровоградська область
Զինանշան
Coat of Arms of Kirovohrad Oblast.svg
Դրոշ
Flag of Kirovohrad Oblast.svg
Երկիր Ուկրաինա Ուկրաինա (պ)
Կարգավիճակ մարզ
Ներառում է 21 շրջան, 12 քաղաք, 26 քաղաքատիպ ավան, 1010 գյուղ
Վարչկենտրոն Կիրովոգրադ
Խոշոր քաղաքներ Ալեքսանդրիա
Սվետլովոդսկ
Կազմավորում 1939թ. հունվարի 10
Մարզային պետական վարչության ղեկավար Անդրեյ Իվանովիչ Նիկոլաենկա
Հիմնական լեզու ուկրաիներեն
Բնակչություն (2010)
1,053 միլիոն (2,21 %, 23 տեղ)
Խտություն 41,4 մարդ/կմ²
Ազգային կազմ ուկրաինացիներ (90,1%), ռուսներ (7,5%), այլ (2,4%)
Տարածք 24,588 հազ. կմ² (4,07 %, 15 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 269 մ
Կիրովոգրադի մարզ վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի UTC+2
ISO 3166-2 կոդ UA-35
FIPS ինդեքս UP10
Հեռախոսային կոդ +380 522
Փոստային ինդեքսներ 25xxx, 26xxx, 27xxx, 28xxx
Ավտոմոբիլային կոդ BA
Վիքիպահեստում Commons-logo.svg Kirovograd Oblast
Պաշտոնական կայք

Կիրովոգրադի մարզ (ուկրաիներեն՝ Кіровогра́дська о́бласть), մարզ Ուկրաինայի կենտրոնական մասում։ Ստեղծվել է 1939 թվականի հունվարի 10-ին։

Տեղաբաշխված է Դնեպր և Հարավային Բուգ գետերի միջև, Մերձդնեպրյան բարձրավանդակի հարավային մասում։ Մարզի համարյա ամբողջ տարածքը տեղաբաշխված է Դնեպրի աջ ափին։ Սահմանակից է հյուսիսում՝ Չերկասիի մարզի, հյուսիս-արևելքում՝ Պոլտավայի մարզի, հարավում և հարավ-արևելքում՝ Դնեպրոպետրովսկի մարզի, հարավում՝ Նիկոլաևի և Օդեսայի մարզերի, իսկ արևմուտքում՝ Վիննիցայի մարզի հետ։

Հետաքրքրական է, որ Դոբրովելիչկովկա ավանում է գտնվում Ուկրաինայի երկրաչափական կենտրոնը։

Մարզի վարչական կառուցվածքը[խմբագրել]

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Կիրովոգրադի մարզի վարչական կենտրոնն է Կիրովոգրադ քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ  - 21;
  • բնակավայրեր  - 1048, այդ թվում՝
    • գյուղական  - 1010;
    • քաղաքային  - 38, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ  - 26;
      • քաղաքներ  - 12, այդ թվում՝
        • մարզային նշանակության քաղաքներ  - 4;
        • շրջանային նշանակության քաղաքներ  - 8;
  • գյուղական խորհուրդներ  - 376։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Կիրովոգրադի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Շրջաններ[խմբագրել]

Քաղաքներ[խմբագրել]

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

Բնակչությունը[խմբագրել]

Կիրովոգրադի մարզում 2001 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ բնակվում էր 1 125,7 հազար մարդ, (Ուկրաինայի բնակչության 2,3 %)։ Միջին խտությունը կազմում էր 45,3 մարդ/կմ², ամբողջ Ուկրաինայում խտությունը կազմում է 80 մարդ/կմ²։

Բնակչության ազգային կազմը[խմբագրել]

2001 թվականի մարդահամարի արդյունքներով՝

Խոշոր բնակավայրեր[խմբագրել]

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 7 հազարը
2011 թվականի հունվարի 1-ի տվյալներով[1]
<
Կիրովոգրադ 235 490 Սմոլինո 9 745
Ալեքսանդրիա 83 339 Պոմոշնայա 9 412
Սվետլովոդսկ 47 353 Ալեքսանդրովկա 9 166
Զնամենկա 24 703 Նովոե 8 653
Դոլինսկայա 19 319 Վլասովկա 7 724
Նովոուկրաինկա 17 945 Պետրովո 7 593
Գայվորոն 15 335 Նովայա Պրագա 7 273
Նովոմիրգորոդ 11 677
Մալայա Վիսկա 11 269
Բոբրինեց 10 945

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ուկրաինայի առկա բնակչության քանակները 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Ուկրաինայի պետական վիճակագական կոմիտե