Սերգեյ Կիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերգեյ Կիրով (կուսակցական ծածկանունը, իսկական ազգանունը՝ Կոստրիկով) Սերգեյ Միրոնովիչ (15(27).3.([1886]], Ուրժում (այժմ՝ Կիրովի մարզում)—1.12.1934,Լենինգրադ), կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1904 թվականից։ Ավարտել է Կազանի մեխանիկ ական֊տեխնիկայի ուսումնարանը (1904 թվական)։1905 թվականին ընտրվել է ՌՄԴԲԿ Տոմսկի կոմիտեի անդամ։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է։

1908 թվականին տեղափոխվել է Իրկուտսկ, վերականգնել ոստիկանության կողմից ջախջախված տեղի կուսակցական կազմակերպությունը։ Խուսափելով հետապնդումներից, 1909 թվականի մայիսին անցել է Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնիկիձե), ղեկավարել տեղի բոլշևիկյան կազմակերպությունը, աշխատել «Թերեք» («TepeK») թերթում, ուր տպագրել է մի շարք հոդվածներ «Ս. Կիրով» ստորագրությամբ, այդ թվում՝ ի պաշտպանություն թուրք, զավթիչներից հալածված հայ ժողովրդի։ 1917 թվականից գլխավորել է Հյուսիսային Կովկասի բոլշևիկյան քաղաքացիական աշխատանքը, կազմակերպել խորհրդային իշխանության համար Թերեքի աշխատավորների պայքարը։

1919 թվականի փետրվարին նշանակվել է Աստրախանի երկրամասի ժամանակավոր ՌՀԿ նախագահ, նույն թվականի մա- յիս-հուլիսին ՝ 11-րդ բանակի, կարմից բանակի Հարավային խմբավորման ՌՀԽ-ների անդամ։ Դ. Կ. Օրջոնիկիձեի հետ ղեկավարել է 11-րդ բանակի հարձակումը Հյուսիսային Կովկասում։ 1920 թվականին նշանակվել է ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ մենշևիկյան Վրաստանում, այս շրջանում Կիրովը մեծ օգնություն է ցույց տվել Վրաստանի և Հայաստանի աշխատավորությանը՝ մենշևիկների և դաշնակների լծից ազատագրման գործում։

1920 թվականին ընտրվել է ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի անդամ, 1921 թվականին ՝ ՌԿ(բ)Կ ԿԿ անդամության թեկնածու, 1923 թվականին ՝ անդամ։

1921-1926 թվականներին եղել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քարտուղար։ Անդրֆեդերացիայի հիմնադիրներից և ղեկավարներից է։

1926 թվականի փետրվարից՝ ՀամԿ(բ)Կ Լենինգրադի նահանգկոմի և ՀամԿ(բ)Կ ԿԿ Հյուսիս-Արևմտյան բյուրոյի առաջին քարտուղար, ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։

Կիրովը վճռականորեն պայքարել է տրոցկիստական-զինովևական և այլ օպոզիցիոն խմբերի դեմ։ 1930 թվականից ՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1934 թվականից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և կազմբյուրոյի անդամ, ՍՍՀՄ ԿԴԿ նախագահության անդամ։

Կիրովը սերտ կապեր է պահպանել {{Հայաստանի]] կառավարության ղեկավարների հետ, օգնել նրանց լուծելու հանրապետության առջև կանգնած խնդիրները։

1934 թվականին սպանվել է կոմունիստական կուսակցության թշնամու ձեռքով, Սմոլնիում։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png