Լուգանսկի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Լուգանսկի մարզ
Луганська область
Զինանշան
Coat of Arms Luhansk Oblast Cover.jpg
Դրոշ
Flag of Luhansk Oblast.png
Երկիր Ուկրաինա Ուկրաինա (պ)
Կարգավիճակ մարզ
Ներառում է 18 շրջան
Վարչկենտրոն Լուգանսկ
Խոշոր քաղաքներ Սեվերոդոնեցկ, Ալչևսկ
Լիսիչանսկ, Կրասնի Լուչ
Ստախանով, Սվերդլովսկ
Անտրացիտ, Կրասնոդոն
Կազմավորում 1938թ. հունիսի 3
Մարզային պետական վարչության ղեկավար Վոլոդիմիր Միկոլաևիչ Պրիստյուկ
Հիմնական լեզու Ուկրաիներեն, Ռուսերեն[1]
Բնակչություն (2012)
2 257 686 (5,82 %, 5 տեղ)
Խտություն 85,4 մարդ/կմ²
Տարածք 26,517 հազ. կմ² (4,42 %, 10 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Միջին բարձրություն
 - Ցածրագույն կետ

 364 մ
 201 մ
 38 մ
Լուգանսկի մարզ վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի UTC+2
ISO 3166-2 կոդ UA-09
FIPS ինդեքս UP14
Հեռախոսային կոդ +380 64
Փոստային ինդեքսներ 91xxx, 92xxx, 93xxx, 94xxx
Ավտոմոբիլային կոդ BB/13
Վիքիպահեստում Commons-logo.svg Luhansk Oblast
Պաշտոնական կայք

Լուգանսկի մարզ (ուկրաիներեն՝ Луга́нська о́бласть, ստեղծվել է 1938 թվականին որպես Վորոշիլովգրադի մարզ և այդ անունը կրել է մինչև 1958-ը և 1970-1990 թվականներին), մարզ Ուկրաինայի արևելքում։ Հիմնվել է 1938 թվականի հունիսի 3-ին։ Վարչական կենտրոնն է Լուգանսկ քաղաքը։ 1938-1958 և 1970-1990 թվականներին կոչվել է Վորոշիլովգրադի մարզ։ 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներից քաղաքական ճգնաժամի արդյունքում մարզի մի մասի կառավարումը անցել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությանը։

Բնությունը[խմբագրել]

Լուգանսկի մարզի մակերևույթը հիմնականում ալիքավոր հարթավայր է։ Սևերսկի Դոնեցից հյուսիս և հարավ բարձրանում է Դոնեցկի բլրաշարը (բարձրությունը՝ մինչև 367 մետր, Մոգիլա-Սեչետնայա լեռը)։ Լուգանսկի մարզը հարուստ է բարձրորակ քարածխով, Դոնեցկի ածխային ավազանի մի մասն է։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21,8— 23,1 °С, հունվարինը՝ -6 °C-ից մինչև -8°С, տարեկան տեղումները՝ մինչև 400—550 մմ, վեգետացիոն շրջանը՝ 196—208 օր։ Դետերի մեծ մասը պատկանում է Սևերսկի Դոնեցի ավազանին։ Լուգանսկի մարզը գտնվում է տափաստանային զոնայում, տիրապետում են բերրի սևահողերը։ Տարածքի մեծ մասը հերկված է։ Անտառները գրավում են տարածքի 7٪-ը։ Կենդանիներից կան տափաստանային կրծողներ, ինչպես նաև ռուսակ-նապաստակ, քարայծ, աղվես, թռչուններից՝ դաշտային և մարգագետնային մկնաբազե, գերեզմանափոր-արծիվ, կանաչ փայտփորիկ, դաշտային արտույտ, վայրի բադեր, կտցարներ են[2]։

Մարզի վարչական կառուցվածքը[խմբագրել]

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Լուգանսկի մարզի վարչական կենտրոնն է Լուգանսկ քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ  - 18;
  • բնակավայրեր  - 975, այդ թվում՝
    • գյուղական  - 787;
    • քաղաքային  - 146, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ  - 109;
      • մարզային նշանակության քաղաքներ  - 14;
      • շրջանային նշանակության քաղաքներ  - 23;
  • գյուղական խորհուրդներ  - 290։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Լուգանսկի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Շրջաններ[խմբագրել]

Լուգանսկի մարզի կազմի մեջ մտնում են 18 շրջաններ՝

Քաղաքներ[խմբագրել]

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

Բնակչությունը[խմբագրել]

Լուգանսկի մարզում բնակվում են ավելին քան 2,2 միլիոն մարդ կամ Ուկրաինայի բնակչության 5,82 %[3]։ Բնակչության քանակով գրավում է Ուկրաինայում 5-րդ տեղը։ Խոշոր քաղաքներն են Լուգանսկը, Ստախանովը, Կոմունարսկը, Լիսիչանսկը, Կրասնի Լուչը։

Բնակչության ազգային կազմը[խմբագրել]

Լուգանսկի մարզի ազգային կազմը, ըստ 2001 թվականի մարդահամարների տվյալների[4] (ցույց են տրված հազար և ավելի մարդ քանակով ազգերը)`


Խոշոր բնակավայրեր[խմբագրել]

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 18 հազարը
2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ
Լուգանսկ 427,2 Բրյանկա 48,0
Ալչևսկ 112,1 Կրասնոդոն 44,6
Սեվերոդոնեցկ 109,9 Պերվոմայսկ 38,6
Լիսիչանսկ 105,1 Կիրովսկոե 28,9
Կրասնի Լուչ 83,5 Պերևալսկ 26,0
Ստախանով 78,3 Մոլոդոգվարդեյսկ 23,4
Սվերդլովսկ 65,7 Պոպասնայա 22,1
Ռուբեժնոե 60,8 Սուխոդոլսկ 21,2
Անտրացիտ 55,1 Կրեմինայա 20,5
Ռովենկի 48,3 Ստարոբելսկ 18,6

Տնտեսություն[խմբագրել]

Լուգանսկի մարզը խորհրդային տարներին ծանր արդյունաբերության կարևոր շրջան է եղել։ Մարզում կազմակերպվել է էներգետիկական և կոքսացող քարածխի արդյունահանումը։ Մարզում ստեղծվել է խոշոր ՋԷԿ-երի և ՊՇԷԿ-երի ցանց։ Այժմ Լուգանսկի մարզի էկոնոմիկայում զգալի տեղ է գրավում սև մետալուրգիան, որն աշխատում է տեղական կոքսով և Կրիվոյռոգի հանքանյութով[2]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]