Խմելնիցկու մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Խմելնիցկու մարզ
Хмельницька область
Զինանշան
Coat of Arms of Khmelnytskyi Oblast.svg
Դրոշ
Flag of Khmelnytskyi Oblast.svg
Երկիր Ուկրաինա Ուկրաինա (պ)
Կարգավիճակ մարզ
Ներառում է 20 շրջան, 13 քաղաք, 24 քաղաքատիպ ավան, 1415 գյուղ
Վարչկենտրոն Խմելնիցկի
Խոշոր քաղաքներ Կամենեց-Պոդոլսկի
Կազմավորում 1937թ. սեպտեմբերի 22
Մարզային պետական վարչության ղեկավար Վասիլ Ստեպանովիչ Յադուխա
Հիմնական լեզու ուկրաիներեն
Բնակչություն (2012)
1 314 818 (2,93 %, 13 տեղ)
Խտություն 64,2 մարդ/կմ²
Տարածք 20,6 հազ. կմ² (3,41 %, 5 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 401 մ
 121 մ
Լայնք 48°27' - 50°37' հս. լ.
Երկայնք 26°09' - 27°56' ամ. ե.
Խմելնիցկու մարզ վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի UTC+2
ISO 3166-2 կոդ UA-68
FIPS ինդեքս UP09
Հեռախոսային կոդ +380 38
Փոստային ինդեքսներ 29xxx, 30xxx, 31xxx, 32xxx
Ավտոմոբիլային կոդ BX
Վիքիպահեստում Commons-logo.svg Khmelnytsky Oblast
Պաշտոնական կայք


Խմելնիցկու մարզ (ուկրաիներեն՝ Хмельни́цька о́бласть), մարզ Ուկրաինայի կենտրոնական մասում։ Տեղաբաշխված է Արևմտյան Ուկրաինայում։ Ստեղծվել է 1937 թվականի սեպտեմբերի 22-ին։ Մինչև 1954 թվականի հունվարի 4-ը կոչվում էր Կամենեց-Պոդոլսկի մարզ։ Մինչև 1941 թվականը վարչական կենտրոնն է եղել Կամենեց-Պոդոլսկի քաղաքը։ Տարածությունը 20 600 Կմ2 է, բնակչությունը՝ 1 314 818 (2012)։ Բաժանվում է 20 վարչական շրջանի, ունի 11 քաղաք, 24 քտա։ Կենտրոնը՝ Խմելնիցկի։

Խմելնիցկու մարզը գտնվում է Վոլինո-Պոդոլյան բարձրության կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում՝ Ռովնոյի մարզի, հյուսիս-արևելքում՝ Ժիտոմիրի մարզի, հարավում-արևելքում՝ Վիննիցայի մարզի, հարավում՝ Չերնովցիի մարզի, և արևմուտքում՝ Տերնոպոլի մարզի հետ։ Մակերևույթը ալիքավոր հարթություն է՝ մասնատված գետահովիտներով, հեղեղատներով ու խանդակներով։

Մարզի վարչական կառուցվածքը[խմբագրել]

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Stamp of Ukraine s540.jpg

Խմելնիցկիի մարզի վարչական կենտրոնն է Խմելնիցկի քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ  - 20;
  • բնակավայրեր  - 1452, այդ թվում՝
    • գյուղական  - 1415;
    • քաղաքային  - 37, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ  - 24;
      • քաղաքներ  - 13, այդ թվում՝
        • մարզային նշանակության քաղաքներ  - 6;
        • շրջանային նշանակության քաղաքներ  - 7;
  • գյուղական խորհուրդներ  - 568։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Խմելնիցկիի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Շրջաններ[խմբագրել]

Քաղաքներ[խմբագրել]

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

Բնակչությունը[խմբագրել]

Խմելնիցկիի մարզում 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակվում էր 1, 334 միլիոն մարդ, այդ թվում 726, 2 (54, 5%) հազար մարդ քաղաքային և 607, 8 (45, 5%) հազար մարդ գյուղական բնակչություն։

Բնակչության ազգային կազմը[խմբագրել]

Խմելնիցկիի մարզի բնակչությունը ըստ ազգային պատկանելության[1]`

Ազգություն Քանակ Տոկոսը ընդհանուրից
1 Ուկրաինացիներ 1 339 331 93, 88%
2 Ռուսներ 50 686 3, 55%
3 Լեհեր 23 005 1, 61%
4 Բելոռուսներ 2 750 0, 19%
5 Հրեաներ 1 410 0, 10%
6 Մոլդավացիներ 1 353 0, 09%
7 Հայեր 1 159 0, 08%
8 Գնչուներ 490 0, 03%
9 Թաթարներ 464 0, 03%
10 Գերմանացիներ 365 0, 03%
11 Այլ 5 636 0, 40%
Ընդհանուր 1 426 649 100%

Խոշոր բնակավայրեր[խմբագրել]

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 6 հազարը
2012 թվականի հունվարի 1-ի տվյալներով
Խմելնիցկի 263, 7 Իզյասլավ 17, 2
Կամենեց-Պոդոլսկի 103, 0 Գորոդոկ 16, 8
Շեպետովկա 43, 5 Դունաևցի 16, 2
Նետեշին 36, 5 Լետիչև 10, 5
Սլավուտա 35, 5 Դերաժնյա 10, 3
Ստարոկոնստանտինով 35, 0 Յարմոլնիցի 7, 8
Պոլոննոե 21, 9 Պոնինկա 7, 5
Կրասիլով 19, 8 Տեոֆիպոլ 6, 8
Վոլոչիսկ 19, 7 Վինկովիցի 6, 4

Օգտակար հանածոներ[խմբագրել]

Օգտակար հանածոներից կան շինանյութեր, ֆոսֆորիտներ, տորֆ, ինչպես նաև հանքային աղբյուրներ։

Կլիմա[խմբագրել]

Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 5, 3°C-ից - 5, 4°C է, հուլիսինը՝ 18, 1°C-ից 19, 2°C։ Տարեկան տեղումները 550 - 600 մմ են։

Գետերը պատկանում են Դնեպրի, Հարավային Բուգի և Դնեստրի ավազաններին։ Տարածված են ճմապոդզոլային, թույլ հումուսային ու պոդզոլացված սևահողերը, մոխրագույն և պոդզոլացված ավազակավային հողերը, գետահովիտներում՝ ճմային և մարգագետնային հողերը։ Խմելնիցկու մարզը գտնվում է անտառատափաստանային գոտում։ Անտառները և թփուտները գրավում են մարզի տերիտորիայի 12%-ը։

Արդյունաբերություն[խմբագրել]

Խմելնիցկու մարզում զարգացած են սննդի արդյունաբերությունը, մեքենաշինությունը, թեթև, սննդի և շինանյութերի արդյունաբերությունը, մեքենայացված գյուղատնտեսությունը։ Շաքարի արդյունաբերությունն ունի համամիութենական նշանակություն։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը հիմնված են բերովի հումքի վրա։ Խմելնիցկու մարզում էներգետիկ տնտեսությունը զարգանում է ներմուծվող ածխի, նավթամթերքների, բնական գազի, ինչպես նաև տեղական տորֆի և հիդրոէներգետիկ պաշարների հիմքի վրա։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Խմելնիցկու մարզի գյուղատնտեսության ճյուղերն են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությունը և կաթնամսատու անասնապահությունը։ Զարգացած է այգեգործությունը։

Տրանսպորտ[խմբագրել]

Երկաթուղիների երկարությունը 732 Կմ է, ավտոճանապարհներինը՝ 8 400 Կմ (1975)։ Զարգացած է օդային տրանսպորտը։

Մշակույթ[խմբագրել]

1976 թվականին Խմելնիցկու մարզում գործում էին 1420 գրադարան, 3 թանգարան, 2 թատրոն։ Լույս են տեսնում «Ռադյանսկե Պոդիլյա» (Սովետական Պոդոլյա), «Կորչագինեց» մարզային լրագրերը (1980 թ-ի դրությամբ)։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png