Ժիտոմիրի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ժիտոմիրի մարզ
Житомирська область
Զինանշան
Coat of Arms of Zhytomyr Oblast.png
Դրոշ
Flag of Zhytomyr Oblast.svg
Երկիր Ուկրաինա Ուկրաինա (պ)
Կարգավիճակ մարզ
Ներառում է 23 շրջան, 5 մարզային նշանակության քաղաք
Վարչկենտրոն Ժիտոմիր
Խոշոր քաղաքներ Բերդիչև
Կոռոստեն
Նովգորոդ-Վոլինսկի
Կազմավորում 1937թ. սեպտեմբերի 22
Մարզային պետական վարչության ղեկավար Սերգեյ Նիկոլաևիչ Ռիժուկ
Հիմնական լեզու ուկրաիներեն
Բնակչություն (2006)
1,317 միլիոն (2,83 %, 15 տեղ)
Խտություն 44,59 մարդ/կմ²
Ազգային կազմ ուկրաինացիներ (90,32%), ռուսներ (4,96%), լեհեր (3,53%), բելոռուսներ (0,35%), հրեաներ (0,19%), մոլդավացիներ (0,10%) և այլ
Տարածք 29,832 հազ. կմ² (4,94 %, 5 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 316 մ
Ժիտոմիրի մարզ վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի UTC+2
ISO 3166-2 կոդ UA-18
FIPS ինդեքս UP27
Հեռախոսային կոդ +380 41
Փոստային ինդեքսներ 10xxx, 11xxx, 12xxx, 13xxx
Ավտոմոբիլային կոդ AM
Վիքիպահեստում Commons-logo.svg Zhytomyr Oblast
Պաշտոնական կայք

Ժիտոմիրի մարզ (ուկրաիներեն՝ Жито́мирська о́бласть), մարզ Ուկրաինայի հյուսիսային մասում։ Տեղաբաշխված է ուկրաինական Պոլեսյեի տարածքի սահմաններում, իսկ հարավում Մերձդենպրյան բարձրավանդակի սահմաններում։ Սահմանակից է հյուսիսում՝ Բելոռուսիայի հետ, արևելքում՝ Կիևի մարզին, հարավում՝ Վիննիցայի մարզին, իսկ արևմուտքում՝ Խմելնիցկիի և Ռովնոյի մարզերին։ Վարչական կենտրոնն է Ժիտոմիր քաղաքը։

Կազմված է 23 շրջաններից։ Մարզում կան 5 մարզային նշանակության քաղաքներ (Բերդիչև, Ժիտոմիր, Կորոստեն, Մալին, Նովգորոդ-Վոլինսկի), 6 շրջանային նշանակության քաղաքներ (Անդրուշևկա, Բարանովկա, Կորոստիշև, Օվրուչ, Օլևսկ, Ռադոմիշլ), 43 քաղաքատիպ ավան, 1613 գյուղական բնակավայր։

Մարզը տեղաբաշխված է երկու բնա-կլիմայական գոտիներում, նրա հյուսիսային մասը գտնվում է անտառային գոտում, իսկ հարավայինը՝ անտառատափաստանում։

Մարզի մակերեսը կազմում է 29,832 հազ. կմ² (Ուկրաինայի ամբողջ տարածքի 4,94 %)։

Մարզի վարչական կառուցվածքը[խմբագրել]

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Ժիտոմիրի մարզի վարչական կենտրոնն է Ժիտոմիր քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ  - 23;
  • բնակավայրեր  - 1667, այդ թվում՝
    • գյուղական  - 1613;
    • քաղաքային  - 54, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ  - 43;
      • քաղաքներ  - 11, այդ թվում՝
        • մարզային նշանակության քաղաքներ  - 5;
        • շրջանային նշանակության քաղաքներ  - 6;
  • գյուղական խորհուրդներ  - 579։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Ժիտոմիրի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Շրջաններ[խմբագրել]

Քաղաքներ[խմբագրել]

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

Բնակչությունը[խմբագրել]

Ժիտոմիրի մարզում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակվում էր 1,279 միլիոն մարդ, այդ թվում 741,2 հազար մարդ քաղաքային և 537,8 հազար մարդ գյուղական բնակչություն։

Բնակչության ազգային կազմը[խմբագրել]

Ազգություն Քանակ Տոկոսը ընդհանուրից
1 Ուկրաինացիներ 1 254 855 90,32 %
2 Ռուսներ 68 851 4,96 %
3 Լեհեր 49 046 3,53 %
4 Բելոռուսներ 4 924 0,35 %
5 Հրեաներ 2 670 0,19 %
6 Մոլդավացիներ 1 425 0,10 %
7 Գերմանացիներ 994 0,07 %
8 Չեխեր 839 0,06 %
9 Հայեր 820 0,06 %
10 Գնչուներ 785 0,06 %
11 Այլ 4 084 0,29 %
Ընդհանուր 1 389 293 100 %

Խոշոր բնակավայրեր[խմբագրել]

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 6 հազարը
2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով
Ժիտոմիր 270,0 Անդրուշևկա 12,9
Բերդիչև 86,2 Բարանովկա 12,2
Կորոստեն 67,5 Չերնյախով 10,2
Նովգորոդ-Վոլինսկի 56,0 Ռոմանով 8,0
Մալին 28,1 Վոլոդարսկ-Վոլինսկի 7,6
Կորոստիշև 25,7 Եմելչինո 7,1
Օվրուչ 17,0 Իրշանսկ 6,3
Օլևսկ 17,0 Պոպելնյա 6,1
Ռադոմիշլ 15,0

Տես նաև[խմբագրել]