Խարկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Խարկով
Харків
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Kharkov Freedom Square.jpg
Խարկովի ազատության հրապարակ
50°00′00″ հս. լ. 0°00′00″ ավ. ե. / 50, 00
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Ենթարկում մարզային կենտրոն
Մարզ Խարկովի մարզ
Համայնք Խարկով
Հիմնադրված է 1630 կամ 1653
Առաջին հիշատակում 1552
Մակերես 306 կմ2 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 94-205 մ մ
Կլիմայի տեսակ բարեխառն մայրցամաքային
Խոսվող լեզուներ ուկրաիներեն
Բնակչություն 1,449,000 մարդ (2012)
Խտություն 4705 մարդ/կմ²
Ագլոմերացիա 1 730 000 2011 թ. ապրիլ
Ազգային կազմ ուկրաինացիներ, ռուսներ, հրեաներ, հայեր, ադրբեջանցիներ, լեհեր
Հեռախոսային կոդ 57
Փոստային ինդեքսներ 61001 — 61204
Ավտոմոբիլային կոդ AX / 21
Պաշտոնական կայք www.city.kharkov.ua
##Խարկով (Ուկրաինա)
Red pog.png
##Խարկով (Խարկովի մարզ)
Red pog.png

Խարկով (ուկրաիներեն՝ Ха́рків),  քաղաք Ուկրաինայում, բնակչության թվաքանակով Ուկրաինայի 2-րդ քաղաքը (մինչև 1934 թ.-ը՝ Ուկրաինական ՍԱՀ մայրաքաղաքը)։ Հանդիսանում է ppԽարկովի մարզ[[ի վարչական կենտրոնը։ Երկրի գիտական, ինդուստրիալ, տրանսպորտային և ուսանողական կենտրոնն է համարվում[1]։

Գտնվում է Խարկով, Լոպան և Ուդա գետերի միախառնման տեղում։ ՍՍՀՄ-ի տարիներին արտադրական, մշակութային և գիտական խոշոր կենտրոններից է մեկն է եղել, տրանսպորտային երրորդ հանգույցը (Մոսկվայից և Լենինգրադից հետո)։ 1, 449, 000 բնակիչ (2012)։ Հիմնել են ուկրաինացի կազակները մոտ 1655 - 1656 թթվականին։ Անունն ստացել է Խարկով գետից։ XIX դարի 70-ական թթ. Խարկովը նարոդնիկական շարժման կենտրոններից էր, 90-ական թթ. սկզբին այստեղ ստեղծվեցին մարքսիստական առաջին խմբակները, 1898 թվականին՝ ՌՍԴԲԿ կոմիտե, 1917 թվականի մարտի 2 (15)-ին՝ Բանվորների և զինվորների դեպուտատների Սովետ։ Սովետական իշխանություն հաստատվեց 1917 թվականի նոյեմբերի 10 (23)-ին։ 1941 թվականի հոկտեմբերի 24-ին Խարկովը գրավեցին գերմանա-ֆաշիստական զորքերը, 1943 թվականի օգոստոսի 23-ին ազատագրվեց։ 1970 թվականին Խարկովը պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Տնտեսություն[խմբագրել]

Խարկով Դոնեցկ - Մերձդնեպրյան տնտեսական շրջանի կարևոր ինդուստրիալ կենտրոնն է։ Տնտեսության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, մետաղամշակությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Զարգացած է նաև շինանյութերի, քիմական և քիմիադեղագործական, փայտամշակման արդյունաբերությունը։ Կան էներգետիկական մեքենաշինության, էլեկտրատեխնիկական, գյուղատնտեսական (տրակտորների) և տրանսպորտային մեքենաշինության, հաստոցաշինության, սարքաշինության և գործիքաշինության, կոմունալ տնտեսությունների տեխնոլոգիական և լեռնահանքային սարքավորումների, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի մետրոպոլիտեն, 20 բուհ (այդ թվում՝ Խարկովի համալսարանը), գիտահետազոտական ինստիտուտներ։ Գործում են պատմության և գեղարվեստի թանգարաններ, Ն. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնը, 5 այլ թատրոն, ֆիլհարմոնիա, 67 հիվանդանոց (19 700 մահճակալով, 1976

Հուշարձանները[խմբագրել]

Խարկովի ճարտարապետական հուշարձաններից են Պոկրովսկի (1689) և Ուսպենսկի (1771) տաճարները, Եկատերինյան պալատը (XVIII դար, այժմ՝ ինստիտուտի մասնաշենք), Վ. Գ. Կորոլենկոյի անվան գրադարանը (1898), գեղարվեստական ինստիտուտը (1913)։ Նշանավոր են Ձերժինսկու հրապարակի ճարտարապետական անսամբլը (1920 - 1930-ական թթ., կենտրոնում՝ Վ. Ի. Լենինի հուշարձանը, բրոնզ, գրանիտ, 1963, քանդակագործներ՝ Մ. Կ. Վռոնսկի, Ա. Պ. Օլեյնիկ), Տ. Գ. Շևչենկոյի հուշարձանը (բրոնզ, գրանիտ, 1935, քանդակագործ՝ Մ. Գ. Մանիզեր, ճարտ. Ի. Գ. Լանգբարդ), Ուկրաինայում սովետական իշխանության հաստատմանը նվիրված կոթողը (գրանիտ, 19741980-ականների Խարկովը կառուցապատվում է 1972 թվականին հաստատված գլխավոր հատակագծով։

Հայերը Խարկովում[խմբագրել]

Խարկովի հայ գաղութը եղել է Ուկրաինայում ամենահներից մեկը և, հավանաբար, բնակչության թվով մեծաքանակը։ 1920-ական թթ. ուներ ավելի քան 3 000 մարդ։ Գաղութը ստվարացավ 1915 թվականի Մեծ եղեռնից հետո՝ Վանից, Արևմտյան Հայաստանի այլ վայրերից, ապա Կարսից, Ալաշկերտից, Արդահանից գաղթած հայերի հաշվին։ Հատկապես շատ էին խոտորջուրցիները, որոնք 1921 թվականին իրենց I համագումարում քննարկեցին կոմունա ստեղծելու հարցը։ Քաղաքի կենտրոնում է գտնվում «Հայկական» անունով նրբանցքը, որտեղ սկզբնապես բնակություն էին հաստատել հայերը, իսկ «Խոլոդնայա գորա» թաղամասում մինչև այժմ պահպանվում է Խարկովի երկու հայկական եկեղեցիներից մեկը։ Գործում էր հայկական միջնակարգ դպրոց։ 1930-ական թթ. կաթի տեխնիկումում դասավանդումը ապրվում էր նաև հայերեն։ Հայ բնակչություն կուլտուրական զարգացումը խթանելու համար 1922 թվականին Ուկրաինական ՍՍՀ կառավարության որոշմամբ բացվեց Հայկական ակումբ, որին կից կային թատերական, երաժշտական և այլ ինքնագործ խմբեր։ Այնտեղ բազմիցս ելույթներ են ունեցել հայ արվեստի գործիչները, այդ թվում Վահրամ Փափազյանը և Շարա Տալյանը։ Տարբեր տարիներ Խարկովում սովորել կամ աշխատել են գրող Ակսել Բակունցը, կուսակցական-պետական գործիչ Յա. Զարոբյանը, հռչակված բժիշկներ եղբայրներ Վարդապետովները, ստոմատոլոգ Է. Գուլանյանը, գրականագետ-քննադատ Հ. Սալախյանը, լրագրող-հրապարակագիր Ա. Կակոսյանը, կոմպոզիտոր Ա. Հեքիմյանը և ուրիշներ։

1926 թվականին Խարկովում հիմնադրվել է արևելագետների Համաուկրաինական գիտական ասոցիացիան (BYHAC), որը մեծ աշխատանք է տարել հայոց պատմությունը և մշակույթը պրոպագանդելու գործում։ Այդ նպատակին է ծառայել նաև նրա հրատարակած «Cxiдний cbim» («Արևելքի արշալույս») ամսագիրը. 1927 - 1931 թթվականին լույս է աեսել 12 համար, որտեղ տեղավորված է ավելի քան 60 հայագիտական նյութ։ Խարկովի արևելագետների ասոցիացիան և նրա տպագիր օրգանը սկզբնավորեցին հայուկրաինական դարավոր բարեկամության պատմության ուսումնասիրությունը, որը նոր թափով շարունակվում է մեր օրերում։

Քաղաքի պատկերներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Харьков: Архитектура, памятники, новостройки: Путеводитель. Сост. А. Лейбфрейд, В. Реусов, А. Тиц. — Х.: Прапор, 1987
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png