Ալեքսեյ Հեքիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեքիմյան Ալեքսեյ Գուրգենի (մայիսի 10, 1927, Բաքու - ապրիլի 24, 1982, Մոսկվա, թաղված է Երևանում), խորհրդային ներքին ծառայության գեներալ-մայոր (1972), երգահան։ Դաղստանի (1973) և ՀԽՍՀ (1981) արվեստների վաստակավոր գործիչ։

Կրթությունը[խմբագրել]

1941 թ-ին ավարտել է Երևանի Ս.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 1943 թ-ին՝ Երևանի Վ.Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, 1955 թ-ին՝ ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցը։

Գործունեությունը[խմբագրել]

1942-1946 թթ-ին եղել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի էլեկտրիկ, ապա՝ մեխանիկ։ 1946 թ-ին ծառայության է անցել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում։ 1955-1970 թթ-ին եղել է Սերպուխովո քաղաքի ներքին գործերի բաժնի պետ, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալ, ապա՝ պետ, 1970-1973 թթ-ին՝ Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալ։ Գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ։ 1957 թ-ին երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961 թ-ին՝ շահել առաջին կարգի մրցանակ։ 1982 թ-ին "Գարուն է գալիս" երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ։ Առավել հայտնի են՝ "Բարի արագիլ", "Կռունկ, բարով եկար", "Երգիր ինձ համար", "Ղարաբաղի եղնիկ", "Իմ Հայաստան»", "Ղարաբաղ" երգերը։ Հեքիմյանի անունով է կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը։

Պարգևներ[խմբագրել]

Արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ "Վաստակավոր աշխատող", "Աշխատանքային գերազանցիկ" /կրկնակի/ կրծքանշանների։

Գրականություն[խմբագրել]

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 472-273։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png