Տիգրան Պետրոսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Տիգրան Մնացականի Պետրոսյանց (Տիգրան Հայազն), հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, լրագրող, խմբագիր, պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ /2000 թ./, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգայն ակադեմիայի ակադեմիկոս /2006 թ./, Երևանի "ԵՐԱ" բիզնեսի և քաղաքականության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր /2006 թ./, Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Վարդենիս (գյուղ)ի /2003 թ./, Կոտայքի մարզի Նորգյուղ /2006 թ./ համայնքների պատվավոր քաղաքացի, Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ Պատվո անդամ/13.10.2007 թ./։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է 1951 թ-ի մարտի 26-ին Ապարանի շրջանի Վարդենիս գյուղում։ 1968 թ-ին արծաթե մեդալով ավարտել է Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցը, 1982 թ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի մշակույթի ֆակուլտետի մատենագիտության բաժինը /հեռակա/, 2000 թ-ին՝ նույն համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան (հայցողի կարգավիճակով)։ 1973-1983 թթ-ին եղել է Ապարանի շրջանային "Ծաղկունք" թերթի խմբագրության գրական աշխատող, ապա՝ թերթի պատասխանատու քարտուղար, 1983-1985 թթ-ին Ապարանի շրջանի Վարդենուտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1985-1987 թթ-ին՝ Ապարանի շրջանային կուլտուրայի բաժնի վարիչ, 1987-1989 թթ-ին՝ ՀԽՍՀ հուշարձանների պահպանության հայկական ընկերության գիտքարտուղար, 1988-1991 թթ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի դասախոս, 1989-1995 թթ-ին՝ "Անբերդ" հասարակական կազմակերպության նախագահ։ 1993-1994 թթ-ին մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել է վաշտի հրամանատար։ 1995-2002 թթ-ին, ծառայել է ՀՀ զինված ուժերի շարքերում, զբաղեցրել զինվորական բարձր պաշտոններ։ 2002 թ-ին զորացրվել է զինվորական ծառայությունից փոխգնդապետի աստիճանով։ 2002-2009 թթ-ին եղել է նաև իր ջանքերով ստեղծված "Նիգ-Ապարան" հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ - գործադիր տնօրեն։ 2009 թ-նի նոյեմբերի 2-ին նշանակվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի գիտական գրադարանի տնօրեն - համալսարանի գիտական խորհրդի անդամ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել]

1967 թ-ին Էջմիածին քաղաքում ստեղծել է "Հող" ընդհատակյա հակախորհրդային կազմակերպությունը, հրատարակել է թերթեր և 70-ից ավելի թռուցիկներ։ Նույն տարվա սեպտեմբերին կառույցը մատնությամբ բացահայտվել է, իսկ Տիգրանը՝ ձերբակալվել ու պահվել ՊԱԿ-ի նկուղում։ 1987 թ-ին ստեղծել է "Անբերդի ֆոնդ" հասարակական կազմակերպությունը, որը մշակութային ուղղվածությունից շուտով դարձել է քաղաքական ուղղվածության թերթ՝ Հայաստանի Թագավորական կուսակցության խոսափողը։ 1988 թ-ին ստեղծել է Հայաստանի Թագավորական կուսակցությունը։ 1990 թ-ին այդ կուսակցության կողմից առաջադրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու Երևանի Նարեկացու անվան թիվ 85 ընտրատարածքում, իսկ 1991 թ-ին այդ կուսակցության կողմից ընտրվել է Ապարանի շրջանային խորհրդի պատգամավոր։ 1988-1993 և 2002-2006 թթ-ին եղել է կուսակցության նախագահը։ 1991 թ-ին կուսակցությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել և գործել է մինչև 2006 թ-ը, մինչև դատարանի որոշմամբ փակվելը։ 2007 թ-ին Երևան քաղաքի Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ընտրությանը։

Խմբագրական գործունեությունը[խմբագրել]

  • 1967 թ-ին հիմնադրել և խմբագրել է "Հող" և "Արև" թերթերը /մեկական համար յուրաքանչյուրից/։
  • 1987 թ-ին հիմնադրել և ինքնահրատ եղանակով տպագրել է "Անբերդի ֆոնդ" հանդեսը /6 համար/։
  • 1989-1991 թթ-ին հրատարակել է "Անբերդ" թերթը։
  • 1996 թ-ին հրատարակել է N զորամիավորման "Հայրենյաց վահան" թերթը։
  • 2003 թ-ին հրատարակել է "Նիգ-Ապարան հանրագիտարան" թերթը /մեկ համար, երկու մամուլ ծավալով/։

Գիտական գործունեությունը[խմբագրել]

1975-1980 թթ-ին ինքնուրույն ուսումնասիրել է 13-15-րդ դարերում Արագածոտնում /ամբողջ Հայաստանում/ գործած Վաչուտյան իշխանների հասարակական-քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային գործունեության պատմությունը, երեսունից ավելի հոդվածներ տպագրել ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի "Պատմա-բանասիրական", "Լրաբեր", Երևանի պետական համալսարանի "Բանբեր", ՀԽՍՀ պետական արխիվի "Բանբեր" հանդեսներում։ Ավարտուն թեման պաշտպանության չի ներկայացրել ռուսերեն թարգմանության պահանջի պատճառով։ 2001 թ-ին Վաչուտյաններ ուսումնասիրությունը հրատարակել է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում եղել են Նիգ գավառի /Ապարան/ պատմաճարտարապետական հուշարձանները, գյուղերի պատմությունը, 1918 թ-նի Ապարանի հերոսամարտի պատմությունը, Հայոց ռազմարվեստի պատմությունը, հայ զինվորականության և դիվանագիտության երևելի ներկայացուցիչների կենսագրությունները։ Այդ թեմաներով հրատարակել է 33 գիրք ու գրքույկ /օրինակ՝ "Հայկազունք", "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ", "200 հայ զորավարներ", "Վարդենիս (գյուղ)" հանրագիտարանները/։ Տպագրության է պատրաստել Ապարան-Արագածի տարածաշրջանների 44 բնակավայրերի /յուրաքանչյուրինը առանձին գրքով/, "Հայ դիվանագետներ", "Ավարտել են Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանը" հանրագիտարանները։

Հրատարակություններ[խմբագրել]

  1. Հայրենական մշակույթի պաշտպան հայ կանայք։ Պատումաշար։ "Էջմիածին" (ամսագիր)|"Էջմիածին" ամսագիր, 1979-1982 թթ-ին։
  2. Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանների մատենագիտությունը։ Ե., 1983 թ.։
  3. Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները։ Ե., 1988 թ.։
  4. Զարզանդ Դարյան։ Կենսամատենագիտություն։ Ե. 1988 թ.։
  5. Ապարանի "Մասունք" համույթը։ Ե., 1991 թ. /քառածալ թերթոն, տպաքանակ՝ 500/։
  6. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պ/աշտպանության/ Ն/ախարարություն/։ 1-2000 թ.։
  7. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ 1-2001 թ.։
  8. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ 2-2001 թ.։
  9. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Շուշի։ 3-2001 թ.։
  10. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Ավարայրի ճակատամարտ` Վարդանանք։ 4-2001 թ.:
  11. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Հայաստանի զինված ուժերի 10 տարին։ 5-6-2001 թ.:
  12. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Շուշիի ազատագրման 10 տարին։ 1-2002 թ.:
  13. Հայրենիքի համար (համահեղինակ` Հրաչյա Պետրոսյանց)։ Ե., 2001 թ.։
  14. Վաչուտյաններ։ Ե., 2001 թ.։
  15. Հայկազունք (համահեղինակ՝ Հայկ Խաչատրյան)։ Ե., 2002 թ.։
  16. Նիգ-Ապարան հանրագիտարան։ Ե., 2003 թ., տպաքանակ՝ 5000։
  17. Առասպելների երկրում. Հունաստան։ "Հայաստան" թերթ /թերթային տարբերակ/։ 2004 թ.։
  18. Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի։ Գիրք Ա։ Ե., 2005 թ.։
  19. Հայկական իշխանական զինանշաններ։ Ե., 2005 թ.։
  20. Ապարանի հերոսամարտը։ Ե., 2005 թ.։
  21. Հայրենիքի սերը սրտերում։ Ե., 2005 թ.։
  22. Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/։ Կենսամատենագիտություն։ Կազմողներ՝ Աիդա Ադամյան, Հրաչյա Պետրոսյանց։ Ե. 2006 թ. /գրքում հրատարակվել են Տիգրան Հայազնի տարբեր տարիների մամուլում տպագրված հոդվածներ/։
  23. Խենթերը։ Ե., 2008 թ. ։
  24. Վարդենիս (գյուղ)։ Հանրագիտարան։ Ե., 2009 թ.։
  25. 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ (համահեղինակ՝ Գարեգին Ղազարյան)։ Ե., 2009 թ.։
  26. Հիշարժան տարեթվեր 2010 /Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ/։ 2009 թ., 28 էջ։
  27. Հիշարժան տարեթվեր 2011 /Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ/։ 2010 թ., 28 էջ։
  28. 200 հայ զորավարներ (համահեղինակ՝ Հրաչյա Պետրոսյանց)։ Ե., 2011 թ.։
  29. Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ռեկտորները։ Ե., 2011 թ.։
  30. "Մանկավարժ" թերթի խմբագիրները։ Կենսամատենագիտություն։ Ե., 2011 թ.։
  31. 2010 թվականի լավագույն ընթերցող։ Ե., 2011 թ.։
  32. Ատենախոսություններ. 1968-2010 (համահեղինակ՝ Անուշ Բաբայան)։ Մատենագիտական ցանկ։ Մաս Ա։ Ե., 2011 թ։
  33. Պատկերագիրք. Ալեք /վարդենիսցի գեղանկարիչ Ալեքսան Կարապետյանի մասին/։ Ե., 2011 թ.։

Գրականություն[խմբագրել]

  • Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/։ Կենսամատենագիտություն։ Կազմողներ՝ Աիդա Ադամյան, Հրաչյա Պետրոսյանց։ Ե. 2006 թ.։

Պարգևներ[խմբագրել]

  1. 1968 թ. ՀԽՍՀ լուսավորության նախարարության արծաթե մեդալ,
  2. 1983 թ. ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալ,
  3. 1984 թ. ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալ,
  4. 1986 թ. ՀԽՍՀ լուսավորության նախարարության "Ստեղծագործող ուսուցիչ" մեդալ,
  5. 1996 թ. ՀՀ Մարտական ծառայության մեդալ,
  6. 1997 թ. ՀՀ պաշտպանության նախարարության "Պատերազմի մասնակից" կրծքանշան,
  7. 2000 թ. ԼՂՀ Արիության համար մեդալ,
  8. 2000 թ. ՀՀ ՊՆ "Մարշալ Բաղրամյան" մեդալ,
  9. 2000 թ. ԼՂՀ "Մայրական երախտագիտություն" մեդալ,
  10. 2006 թ. Ազգային գրադարանի "Հակոբ Մեղապարտ" մեդալ,
  11. 2007 թ. "Նիգ-Ապարան" ՀԲՀԿ "Պատվո մեդալ"«
  12. 2009 թ. Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի "Ֆրիտյոֆ Նանսեն" մեդալ,
  13. 2011 թ. ՀՀ ՊՆ "Գարեգին Նժդեհ" մեդալ,
  14. 2011 թ. Հայաստանի Երկրապահ կամավորների միության "Երկրապահ" մեդալ,
  15. 2011 թ. Արցախյան վետերանների միության մեդալ,
  16. 2011 թ. "Զինվոր" համակարգող խորհրդի "Զինվոր հայրենյաց" մեդալ։

Արտաքին հղումներ`[խմբագրել]