Տերնոպոլի մարզ
| Զինանշան |
Դրոշ |
| Երկիր | |
| Կարգավիճակ | մարզ |
| Ներառում է | 17 շրջան, 18 քաղաք, 17 քաղաքատիպ ավան, 1021 գյուղ |
| Վարչկենտրոն | Տերնոպոլ |
| Կազմավորում | 1939թ. դեկտեմբերի 4 |
| Մարզային պետական վարչության ղեկավար | Վալենտին Անտոնովիչ Խոպտյան |
| Հիմնական լեզու | ուկրաիներեն |
| Բնակչություն (2012) |
1 078 859 (23 տեղ) |
| Խտություն | 80,45 մարդ/կմ² |
| Տարածք | 13,823 հազ. կմ² (2,29 %, 22 տեղ) |
| Բարձրություն ծովի մ-ից` - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ |
443 մ 116 մ |
| Ժամային գոտի | UTC+2 |
| ISO 3166-2 կոդ | UA-61 |
| FIPS ինդեքս | UP22 |
| Հեռախոսային կոդ | +380 35 |
| Փոստային ինդեքսներ | 46xxx, 47xxx, 48xxx |
| Ավտոմոբիլային կոդ | ВО |
| Վիքիպահեստում | |
| Պաշտոնական կայք | |
Տերնոպոլի մարզ (ուկր.՝ Терно́пільська о́бласть), մարզ Ուկրաինայի արևմտյան մասում: Ստեղծվել է 1939 թվականի դեկտեմբերի 4-ին: Մինչև 1944 թվականի օգոստոսի 9-ը անվանվում էր Տարնոպոլի մարզ: Ծածկում է պատմական Գալիցիա տարածքի արևելյան մասը, Պոդոլյեի արևմտյան մասը և Վոլինի հարավային մասը: Աշխարհագրական տեսանկյունից գտնվում է Պոդոլյան բարձրավայրի վրա, Տերնոպոլի մարզի հարավային սահմանը անցնում է Դնեստր գետով, արևելյանը` Զբրուչ գետով:
Սահմանակից է հյուսիսում` Ռովնոյի մարզի, արևելքում` Խմելնիցկիի մարզի, հարավում` Չերնովիցիի մարզի, հարավ-արևմուտքում` Իվանո-Ֆրանկովսկի մարզի, իսկ հյուսիս-արևմուտքում` Լվովի մարզի հետ:
Բովանդակություն |
Մարզի վարչական կառուցվածքը [խմբագրել]
Ընդհանուր տեղեկություններ [խմբագրել]
Տերնոպոլի մարզի վարչական կենտրոնն է Տերնոպոլ քաղաքը:
Մարզի վարչական միավորների քանակները`
- շրջաններ — 17;
- բնակավայրեր — 1061, այդ թվում`
- գյուղական — 1021;
- քաղաքային — 35, այդ թվում`
- քաղաքատիպ ավաններ — 17;
- քաղաքներ — 18, այդ թվում`
- մարզային նշանակության քաղաքներ — 1;
- շրջանային նշանակության քաղաքներ — 17;
- գյուղական խորհուրդներ — 580:
Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Տերնոպոլի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է` մարզային պետական վարչությունը: Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից:
Շրջաններ [խմբագրել]
Տերնոպոլի մարզում կան 17 շրջաններ:
Քաղաքներ [խմբագրել]
Մարզային նշանակության քաղաքներ`
Շրջանային նշանակության քաղաքներ`
Բնակչությունը [խմբագրել]
Տերնոպոլի մարզում 2001 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ բնակվում էր 1 125,7 հազար մարդ, (Ուկրաինայի բնակչության 2,3 %): Միջին խտությունը կազմում էր 45,3 մարդ/կմ², ամբողջ Ուկրաինայում խտությունը կազմում է 80 մարդ/կմ²:
Բնակչության ազգային կազմը [խմբագրել]
Ազգային կազմությամբ Տերնոպոլի մարզը հանդիսանում է Ուկրաինայի ամենամիազգային մարզը: Ընդ որում, 2001 թվականի համա-Ուկրաինական մարդահամարի արդյունքներով, այստեղ ապրում են 85 ազգությունների ներկայացուցիչներ, որոնց մեջ առավել մեծաքանակ են հետևյալները[1]`
| Ազգություն | քանակ (հազ.) | Տոկոսներով 2001 թվական |
Տոկոսներով 1989 թվական |
|---|---|---|---|
| Ուկրաինացիներ | 1113,5 | 97,8 | 96,8 |
| Ռուսներ | 14,2 | 1,2 | 2,3 |
| Լեհեր | 3,9 | 0,3 | 0,6 |
| Բելոռուսներ | 1,0 | 0,1 | 0,1 |
| այլ | 5,9 | 0,6 | 0,2 |
Խոշոր բնակավայրեր [խմբագրել]
| Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 6 հազարը 2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով |
||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
|
|
|
|---|---|
| Մայրաքաղաք | Կիև |
| Մարզեր | Անդրկարպատյան • Դնեպրոպետրովսկի • Դոնեցկի • Զապորոժիեի • Ժիտոմիրի • Իվանո-Ֆրանկովսկի • Լվովի • Լուգանսկի • Խարկովի • Խերսոնի • Խմելնիցկիի • Կիրովոգրադի • Կիևի • Նիկոլաևի • Չեռնիգովի • Չերնովիցիի • Չերկասիի • Պոլտավայի • Ռովնոյի • Սումիի • Վիննիցայի • Վոլինի • Տերնոպոլի • Օդեսայի |
| Ինքնավար հանրապետություն | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն |
| Պետական նշանակության քաղաքներ | Կիև • Սևաստոպոլ |
| Վարչական կենտրոններ | Դնեպրոպետրովսկ • Դոնեցկ • Զապորոժիե • Ժիտոմիր • Իվանո-Ֆրանկովսկ • Լվով • Լուգանսկ • Լուցկ • Խարկով • Խերսոն • Խմելնիցկի • Կիրովոգրադ • Կիև • Նիկոլաև • Չեռնիգով • Չեռնովցի • Չերկասի • Պոլտավա • Ռովնո • Սիմֆերոպոլ • Սումի • Սևաստոպոլ • Վիննիցա • Տերնեպոլ • Ուժգորոդ • Օդեսա |
| Պորտալ:Ուկրաինա | |