Գեներալիսիմուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեներալիսիմուս (լատիներեն generalissimusամենագլխավոր) — բարձրագույն զինվորական կոչում, որը տրվել է Սրբազան Հռոմեական կայսրությունում, իսկ ավելի ուշ նաև Ռուսաստանում և Չինաստանում:

Այս կոչումը տրվել է տրվել է այն զորավարներին, ովքեր պատերազմական շրջանում ղեկավարել են մեկ կամ մի քանի բանակ, մի քանի դեպքերում գեներալիսիմուս կոչումը տրվել է նաև ազնվանական տոհմից սերող ազդեցիկ անձանց կամ քաղաքական գործիչներին:

Բովանդակություն

[խմբագրել] Երկրներ և գեներալիսիմուսներ

[խմբագրել] Սրբազան Հռոմեական կայսրություն և Ավստրիա

  • իշխան Ալբրեխտ Վալլենշտեյն (1583—1634)
  • իշխան Ռայմոնդո Մոնտեկուկկոլի (1609—1680)
  • իշխան Կառլ Լոտարինգիացի (1712—1780)
  • իշխան Մաքսիմիլլիան Բավարիացի (1662—1726)
  • իշխան Եվգենի Սավոյացի (1663—1736)
  • կոմս Լեոպոլդ Յոզեֆ Դաուն (1705—1766)
  • կոմս Էռնստ Գիդեոն Լաուդոն (1716—1790)
  • հերցոգ Կառլ (1771—1847)
  • իշխան Կառլ Ֆիլիպ Շվարցենբերգ (1771—1820)

[խմբագրել] Ռուսաստան

Ռուսաստանում այս կոչումը առաջինը ստացել է զորավար Ա. Ս. Շեյնը Պետրոս ից 1696 թվականի հունիսի 28-ին:

Ֆ. Յու. Ռոմոդանովսկին և Ի. Ի. Բուտուրլինը ոչ պաշտոնապես ստացել են այդ կոչումը Շեյնից 2 տարի առաջ` 1964 թվականին:

Պաշտոնապես Ռուսաստանում գեներալիսիմուս կոչումը մտցվել է ռազմական կանոնադրությամբ 1716 թվականից: Ռուսաստանում գեներալիսիմուս կոչմանն արժանացած մյուս անձինք են`

  • իշխան Ա. Դ. Մենշիկով - 1727 թվականի մայիսի 12
  • արքայազն Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգսկի (Իվան VI կայսրի հայրը) - 1740 թվականի նոյեմբերի 11
  • Ալեքսանդր Սուվորով - 28 հոկտեմբերի 1799

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1954 թվականի հունիսի 26-ի ՍՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով հաստատվել է «Սովետական Միության Գեներալիսիմուս» կոչումը և հունիսի 27-ին Ստալինին շնորհվել է այդ կոչումը: Ներկայումս Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ գեներալիսիմուս կոչումը նախատեսված չէ:

[խմբագրել] Չինաստան

  • Յուան Շիկայ (1859—1916)
  • Սուն Յատսեն (1866—1925)
  • Տան Ցզիյաո (1882—1927)
  • Չան Կայշի (1887—1975)
  • Չժան Ցզոլին (1875—1928)
  • Պու Ի (1906—1967)

[խմբագրել] Չեչնիա

1996 թվականի դեկտեմբերի 23-ի Իչկերիայի Չեչնիայի Հանրապետություն սահմանել է գեներալիսիմուս կոչումը և հետմահու շնորհել այն Ջոհար Դուդաևին: Նրանից բացի նույն կոչումը ստացել են Ասլան Մասխադովը (1951-2005) և Շամիլ Բասաևը (1965—2006)

[խմբագրել] Այլ երկրների հայտնի գեներալիսիմուսներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով