Հոլոդոմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովից մահացածը Խարկովի փողոցում, 1932

Հոլոդոմոր (ուկրաիներեն՝ Голодомор, "Սովասպանդ"[1]), արհեստական սով Ուկրաինայում 1932-1933 թթ., որին զոհ գնացին մինչև 7.5 միլլիոն ուկրաինացիներ:[2]

Պատմություն[խմբագրել]

Ուկրաինայի համար այս աննախադեպ ցեղասպանության զոհերն էին հատկապես գյուղացիները, որոնցից ստալինյան պետության ներկայացուցիչները առգրավվեցին ողջ պարենամթերքը:[3] Արգելվում էր մահվան պատճառ նշել «սովը», այն փոխարինվում էր կամ «հյուծվածություն», կամ էլ «մահվան պատճառն անհայտ է» գրություններով, իսկ սովի մասին տեղեկությունների տարածումը խիստ պատժվում էր:

Որպես ցեղասպանություն ճանաչվել է մի շարք պետությունների (ԱՄՆ, Ավստրալիա, Իտալիա, Լեհաստան, Իսպանիա, Բրազիլիա, Արգենտինա և Կանադա) կողմից[4]

Ուկրաինայում աշխատում է Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտը, որի հիմնական առաքելությունն է այս հարցի լուսաբանումը:[5]

Աշխարհի մի շարք երկրներում բացվել են Հոլոդոմորի հուշարձաններ։ Ուկրաինայում կա Գոլոդոմորի զոհերի մի քանի հուշարձան:[6]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Jones, Adam (2010)։ Genocide: A Comprehensive Introduction։ Taylor & Francis, 194։ ISBN 9780415486187։ 
  2. Ukrainian S.Kulchitskii, 2002
  3. collectivizationԿաղապար:Spaced ndash"The famine of 1932–33", Encyclopædia Britannica
  4. Law of Ukraine "On Holodomor 1932–1933 in Ukraine
  5. «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
  6. ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳՈԼՈԴՈՄՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ