Լաոսի քաղաքացիական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաոսի քաղաքացիական պատերազմ
Վիետնամի պատերազմ և Սառը պատերազմ

Թվական 1960 թվականի դեկտեմբերի 13-ից - 1973 փետրվար
Վայր Լաոսի Թագավորություն
Պատճառ Երկրորդ Հնդկաչինական պատերազմ
Արդյունք {{{արդյունք}}}
Հակառակորդներ
Լաոս Վիետնամի Դեմոկրատական Հանրապետություն
Ռազմական կորուստներ
մոտ 15 հազար մարդ 3 հազար մարդ
Ընդհանուր կորուստներ
20-62 հազար մարդ

Լաոսի քաղաքացիական պատերազմ (1960-1973), ԱՄՆ-ում հայտնի է նաև «գաղտնի պատերազմ» անունով, որn ընթացել է ԱՄՆ-ի և Հարավային Վիետնամի աջակցությունը վայելող զորքերի և Հյուսիսային Վիետնամի ու ԽՍՀՄ-ի կողմից օգնություն ստացող Պատետ Լաոյի պարտիզանական ջոկատների միջև։ Լաոսի պատերազմից բացի, քաղաքացիական պատերազերազմներ են տեղի ունեցել Վիետնամում և Կամբոջայում։ Հարավարևելյան Ասիայում բոլոր ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունեցել 1950-ական թվականի վերջից մինչև 1975 թվականը, հայտնի են՝ Երկրորդ Հնդկաչինական պատերազմ անունով։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Համաշխահային պատերազմի ավարտից հետո Լաոսը գտնվում էր քաղաքական քաոսի մեջ։ Ճապոնացիների կողմից ֆրանսացիները վտարվեցին իրենց պրոտեկտորատից։ Ֆրասացիները ցանկանում էին վերահսկել Լաոսին և սկսեցին հովանավորել պարտիզանական ջոկատներին։ Իսկ ճապոնացիները Լաոսը անկախ հայտարեցին։ Չնայած նրան, որ թագավոր Սիսվանգ Վոնգը կարծում էր, որ Լաոսը չափազանց թույլ էր անկախանալու համար, նա Լաոյոսում հայտարաեց Ֆրանսական պրոտեկտորատի ավարտը և ոչ պաշտոնական պաշպանելով ֆրանսացիներին հորդորեց վերադառնալ իրենց երկիր։ Նա հասկացրեց, որ ինքը չի հայտարարել Լաոսի անկախության մասին, ինչը հանգեցրեց անկախության շարժման ակտիվացմանը։ Այս շարժման ձևավորումը տեղի ունեցավ վիետնամցի հարևանների ակտիվ մասնակցությամբ։ Լաոսի վեց քաղաքային շրջանների բնակիչների մեծամասնությունը (60%) վիետնամացիներ էին, նրանք առանցքային դիրք էին զբաղեցնում պետական ապարատում և իրավապահ մարմիններում։ 1930- ական թվականից ի վեր Ինդոչինայի Կոմունիստական կուսակցությունը Լաոսում ստեղծեց ամբողջովին Վիետնամական համակարգ։ 1945 թվականին Ֆրանսացի հատուկ ջոկատայինները վայրէջք կատարեցի Լաոսում և սկսեցին ձևավորել պարտիզանական ջոկատններ։ Մինչև 1945 թվականի նոյեմբեր նրանք պարտիզաններից ձևավորեցին նորստեղծ ֆրանսիական բանակին դաշնակից չորս թեթև հետևակային գումարտակներ[1]։ Ընդ որում, Լաոսի գումարտակների սպաները և սերժանտները ֆրանսիացի էին[2]։ 1945 թվականի հոկտեմբերին Լաոսի ազգայնական շարժումը «ազատ Լաոսը» հիմնադրել է որպես Լաոսի նոր կառավարություն։ «Ազատ Լաոս»-ի նշանավոր անդամների թվում էին Եվրոպայում կրթություն ստացած երեք իշխաններ՝ եղբայրներ Պետսարատ, Սուվաննա Ֆուման և Սուֆանուվոնգը[2][3][4]։. Պետսարտը դարձավ կառավարության ղեկավար, Սուֆանուվոնգը՝ գլխավոր հրամանատար, ինչպես նաև արտաքին գործերի նախարար, իսկ Սուվան Ֆուման դարձավ հանրային աշխատանքի նախարար։ Ընդ որում, նոր կառավարությունը վերահսկում էր միայն երկրի հյուսիսը, պրոֆ-ֆրանսական պարտիզանները պահում էին Հարավային Սավաննխեթը Հարավային Լաոսի և Համմուան նահանգները, իսկ ֆրանսացիներին համակրող արքայազնը՝ Բուն Ումը գրավում է Հարավային Լաոսի մնացած մասը[3][4]։

Առաջին Հնդկաչինական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսացիների վերադարձը 1946 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի հունվարին ֆրանսացիները սկսեցին վերագրավել Լաոսը՝ վայրէջք կատարելով Բոլովենս սարահարթում[2].Մարտի 21-ին Սուֆանուվոնգի զորքերը հանդիպեցին ֆրանսական էքսպեդիցեոն կորպուսին՝ Թախեկի մոտ։ Հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի աջակցությամբ ֆրանսացինները ջախջախեցին Սուֆանուվոնգի վատ պադրաստված բանակին[2]։ Ինքը՝ արքայազնը, ծանր վիրավորվել է և տարհանվել Թալիանդ, մարտի ընթասքում սպանվել էին մոտ 700 զինվոր։ Ապիրլի 24 -ին ֆրանսացիները վայրէջք կատարեցին Վիենտյաի ծայրամասում և առանց դիմադրության գրավեցին քաղաքը։ Մայիսի 9-ին նրանք նույն ճանապարհով գրավեցին Լուանգպրաբանգ քաղաքը։ «Ազատ Լաոս» -ի կառավարությունը լուծարվեց, և նրա անդամները փախան Բանգկոկ, որից հետո թագավորը վերականգնեց ֆրանսիական գերիշխանությունը իր երկրում։ 1946 թվականի սեպտեմբերին « Ազատ Լաոս»-ի կազմակերպությունն ամբողջովին ջախջախվեց։ Նրա անդամների մի մասը՝ Տաո Օ Անուրակի գլխավորությամբ փախել էին Հանոյ (Վիետնամ)։ Այնտեղ նրանք կապի մեջ են մտել Հո Չի Մինի երկու վստահված անձանց՝ վիետնամցի Նուհակ Փումսավանի և լաոսցի Քեյսոն Ֆոմվիհանի հետ։ Տաոյի հետ միասին նրանք հիմնել են Պատետ Լաոյի (Լաոսի Երկիր ) ռազմական կազմակերպությունը։ Տաոն տեղադրեց Պատետ Լաոյի Կոն -Կուոնգում (Վիետնամ)։ Ֆոմվիհան հավաքեց նոր կազմակերպության առաջին ջոկատը։ 1946 թվականի վերջին Վիետնամական մոտ 500 գործակալներ ժամանեցին Լայոս[5]։

1947-1952 թվականին զորքերի և խմբավորումների ավելացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականի մայիսի 11-ին թագավոր Սիսավանգ Վոնգը ստորագրեց Սահմանադրությունը, որով Լայոսը հռչակվեց անկախ պետություն՝Ֆրանսիական միության շրջանակներում։ Հաջորդ քայլով սկսվեց նոր կառավարության և ազգային բանակի ձևավորումը[6] Միևնույն ժամանակ Լաոսական նորստեղծ բանակը տառապում է լաոսցի սպաների պակասից և սպառազինությունից։ Արդյունքում Լաոսի նոր ազգային բանակ նեռարվեց մի քանի թեթև հետևակային գումարտակներ՝ֆրանսացի սպաների գլխավորությամբ, ինչպես նաև մեկ դեսանտային գումարտակ[7]։ Միևնույն ժամանակ, Վիետնամը ուժեղացրեց ֆրանսական աջակցությունը՝ Լաոսի հեղափոխական շարժմանը։ 1949 թվականի հունվարի 25-ին «։ Պատետ Լաոն» կազմավորում է առաջին պարտիզանական ջոկատը Լաոսի ներսում[8]։ 1949 թվականին «Ազատ Լաոսի» աքսորված առաջնորդները բաժանվեցին։ Պեսարտը նախընտրեց մնալ Բանգկոկում ( Թալիանդ), մինչև այն պահը երբ կրկին դարձավ փոխարքա։ Սուվաննա Ֆուման որոշեց, համաներումից հետո վերադառնալ Լաոս՝ հավատալով, որ Լաոսը շուտով կհասնի իրական անկախության։ 1951 թվականին նա դարձավ նարչապետ և պաշտոնավարեց մինչև 1954 թվականը։ Սուֆանուվունգը 7 տարի անցկացրեց Նյանչանգում, և հանդիպեց Հո Չի Մին հետ, ամուսնացավ վիետնամացի կնոջ հետ և խնդրեց Վիետնամի օգնությունը պարտիզանական ջոկատներ ստեղծելու գործում։ 1950 թվականի օգոստոսին Սուֆանուվոնգը միացավ Վիետնամին և Հանոյից հյուսիս գտնվող կենտրոնակայանում դարձավ Պատետ Լաոի ղեկավարը[9] Մինչև 1950 թվականի դեկտեմբերը Վիետնամական 5000 մարտիկներ գտնվում էին Լաոսում[10]։ 1951 թվականի փետրվարին Ինդոչինայի Կոմունիստական կուսակցությունը Լաոսում ստեղծեց 2091 անդամից բաղկացած նոր ստորաբաժանում ․որոն մեջ լաոսցի էին ընդհամենը 31 անդամը։ Բացի այդ մինչև 1951 թվականը Պատետ Լաոն հավաքեց լաոսցիների մարտունակ ջոկատ, որը մասնակցում էր Վիետնամական ռազմական գործողություններին։ Իր հերթին Լաոսի թագավորական բանակը 1952 թվականի վերջին սկսեց նեռարել Լաոսի սպաների հրամանատարությամբ զորքերի գումարտակ, ինչպես նաև 17 այլ ստորաբաժանումներ[11]։

1953—1954 թվականին առաջին ներխուժումը Հյուսիսային Վիետնամից և ֆրանսացիների պարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականի ապրիլին Վիետնամի ժողովրդական բանակը ( ՎժԱ) ներխուժեց հյուսիս -արևելյան Լաոսի տարածքը։ 40 հազար մարտիկներին առաջնորդում էր գենեռալ՝ Վո Նգուեն Զյապան։ Վիետնամի ժողվրդական բանակի կազմում էր Պատետ Լաոյի 2000 հոգուց բաղկացած ջոկատը՝ Սուֆանվոնգի գլխավորությամբ։ Ներխուժման նպատակը թագավորական մայրաքաք Լուանգպրաբանգի և Սափորների հովտի գրավումն էր։ Նոյեմբերի 9-ին Պատետ Լաոն պատերազմ սկսեց՝ Լաոսի թագավորության դեմ, ինչը դարձավ քաղաքացիական պատերազմի հրահրման պատճառ։ Պատետ Լաոն դիմագրավել են 10 հազար Լաոսական կառավարական զորքեր՝ ուժեղացաված 3 հազար ֆրանսացի զինվորներով։ Վիետնամի ժողովրդական բանակաին հաջողվեց գրավել սահմանամերձ Ֆոնգասալի և Սամնիա նահանագները[12]։ Այնուհետև նրանք հեռացան արևելք՝ թույլ տալով Պատետ Լաոյի ջոկատներին գրավել գրաված տարածքները[13], և Սուֆանուվոնգը ապրիլի 19-ին Պատետ Լաոյի կենտրոնակայանը տեղափոխեց Սամնիա։ Վիետնամցիները նույնպես սկսեցին շարժվել Դիեն Բիեն Ֆուից դեպի Լուանգպրաբագ գետը, բայց ստիպված էին դաթարեցնել շարժումը մուսոնային անձրևների և ֆրանսիացիների դիմադրության պատճառով[12]։ Դեկտեմբերին ֆրանսիական բանակը հակագրոհ իրականացրեց և նրանց հետ մղեց Դիեն Բիեն Ֆուի հովիտ[1]։

Վիետնամի ժողովրդական բանակը հունվարին երկու գործողություն իրականացրեց Լաոսի տարածքում։ Գործողություներից մեկը իրականացվեց Թաեքհեկի շրջանում։ Բայց 1954 թվականի մարտից մինչև մայիսը Վո Նգուեն Զյապը՝Դիեն Բիեն Ֆուի ճակատամարտում ջախջախեց ֆրանսացիներին, ինչը հանգեցրեց ֆրանսական ուժերի տարհանմանը և ֆրանսիական ուժերը հեռացան Հնդկաչինից։ Ֆրանսացիները ստիպված էին խաղաղ բանակցություններ սկսել[7]։ Հուլիսի 20- ին Լաոսում ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր, որով տարածաշրջանում ամրագրվեց ֆրանսիակն տիրապետության ավարտը։ Լաոսը լիովին անկախացավ Ֆրանսիայից, չնայած այն հանգամաքին, որ Փարիզը պահպանեց իր երկու ռազմակայները Լաոսում, և խորհդականներ մատակարարեց Լաոսի թագավորական բանկին[14][15]։ Պատետ Լաոն պայքարի պատրաստակամություն չցուցաբերեց, քանի որ թագավորական բանակի 25 հազար զինվորները ի վիճակի չէին դիմակայելու Վիետնամի Ժողովրդական բանկին։ Ուստի ֆրանսացիները փորձեցին համոզել Պատետ Լաոին կուալիցիա կազմել թագավորական կառավարության հետ[16]։ 1954 թվականի օգոստոսի 1-ին ֆրանսիական բանակը լքեց Լաոսը՝ ճանաչելով նրա անկախությունը, ինչպես նաև Հյուսիսային Վիետնամի, Հարավային Վիետնամի և Կամբոջայի անկախությունը։ Այնուամենայնիվ Լաոսում քաղաքցիական պատերազմը շարունակվեց։

Պատերազմների միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Ժնևի խորհդաժողովից հետո Լաոսը հայտարարվեց չեզոք պետություն։

1955- 1958 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականի հունվարին ֆրանսացի խորհդականները սկսեցին նախապադրաստել Լաոսի ռազմական օդաչուների առաջին ջոկատը։ Ավելի ուշ Թալիանդը սկսեց Լաոսին մատակարարել ուղղաթիռներ և օդաչուներ[1]։ 1955 թվականին Լաոսում ԱՄՆ բացեց իր ռազմական բազանները։ Ամն-ի հիմնական նպատակն էր թագավորական կառավարությանը ռազմական օգնություն ցուցաբերելը[17]։ ԱՄՆ -ը ֆինասավորել է Լաոսի ռազմական բյուջեն, որը կազմում էր բյուջեի 100%-ը[1].Լաոսում բացվեց նաև Ամերիկյան դեսպանատուն, որը համալրված էր ամերիկացի քաղաքական պաշտոնյաներով՝ պաշտոնաթող գենեռալ Ռոթվել Բրաունի գլխավորությամբ։ Այս քաղաքական գորրծիչները անմիջական կապ են ունեցել ԱՄՆ-ի պետդեպարատամետի հետ, իսկ ռազմական հարցերով նրանք կապ են ունեցել Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության հետ[17]։ 1955 թվականի փետրվարին ձևավորվեց ամերիկամետ Սասորիտների կառավարության։ Զինված ուժերը հարձակում սկսեցին Պատետ Լաոի հենակետերի վրա։ 1955 թվականին թագավորական զորքերը գրավեվեցին Պատետ Լաոն։ Պատետ Լաոի կոմունիստները բոյկոտեցին այդ տարվա ազգային ընտրությունները։ 1956 թվականի մարտի 21-ին Սուվան Ֆուման երկրոդ անգամ նշանակավեց Լաոսի վարչապետ։ Նա երկխոսություն սկսեց իր եղբոր՝ Սուֆանուվոնգի հետ։ Օգոստոսին նրանք հրադադա հայտարաեցին։ Պատետ Լաոյի պաշտոնական իշխանության հայտարաեց տարածքնների վերադարձնելու մասին։ Սակայն Պատետ Լաոն չէր շտապում լքել գավառները։ Միևնույն ժամանակ, Պատետ Լաոն և նրանց հյուսիսային Վիետնամի կողմանակիցները սկսեցին զինվորների զանգվզծային հավաքագրումը՝ նորստեղծ ինը հետևակային գումարտակներում։ Նորակոչիկներից շատերը ուղարկվել են Հյուսիսային Վիետնամ՝ վերապադրաստման նպատակով։ Սա մտահոգություն է առաջացրեց ԱՄՆ-ի համար, քանի որ թագավորական բանակը հագեցած և պատրաստված չէր։ 1957 թվականին գնհատման գրասենյակի աշխատակիցները սկսեցին նյութեր մատակարարել ֆրանսիական ռազմական առաքելության համար, որպեսզի ֆրանսացի վերապադրաստողնները ավելի լավ պատրաստեն Լաոսի պաշտոնական զորքերին[18]։ Այս գործընթացի շրջանակներում Միացյալ Նահանգները նույնիսկ ստանձնել է թագավորական բանակի զինվորների աշխատավարձի վճարման պադրաստակամությունը[19]։ 1957 թվականի մարտին թագավորական բանակը բանակցություններ սկսեց պարտիզանների հետ՝ հույս ունենալով, որ նրանք կպայքարեն թագավորի կողմից[20]։ 1957 թվականի նոյեմբերին ստեղծվեց կուալիցիոն կառավարություն, որի մեջ նեռարվում էին նաև Պատետ Լաոյի ներկյացուցիչներից։ Օգտագործելով « մեկ ձայն աջից, մեկ ձայն ձածից՝ քաղաքացիական պատերազմը կանխելու համար »կարգախոսը կոմունիստական կուսակցությունը ստացա ընտրողների ձայների մեկ երրորդը և 21 լրացուցիչ մանդատներից 13-ը[21]։ Այս լրացուցիչ մանդատներով ձախերը վերահսկում էին Ազգային ժողովի 59-ը տեղերից 16 տեղը։ Անկախ պատգամավորների հետ դաշինքում դա նրանց համար բավական էր կառավարություններ ձևավորելու համար։ Ի պատասխան սրան՝ԱՄՆ -ն կասեցրեց Լաոսին տրամադրվող ֆինասական օգնությունը, ինչը հանգեցրեց տեղական արտարժույթի արժեզրկմանը և ձախ կառավարության անկմանը[22]։ Ազգային ժողովը հաստատեց աջակողմյան կառավարությունը՝ Ֆուի Սանանիկոնի գլխավորությամբ։ Այս կառավարությունը ներառում էր Ամն-ի չորս դրածո (որոնցից ոչ ոք Ազգային ժողովի անդամ չէր)։ Դեկտեմբերին Ֆուին ստացավ արտակարգ լիազորություններ՝ երկիրը կառավարելու առանց Ազգային ժողովի մասնակցության և սկսեց դադարեցնել ազգային հաշտեցման գործընթացը[22]։

Երկրորդ Հնդկաչինական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի երկրորդ արշավանքը Հյուսիսային Վիետնամի կողմից կազմակերպված[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի մայիսի 15 -ին Վիետնամի Ժողովրդական բանակը ստեղծեց «559 » խումբն։ Այս ստորաբաժանումները սկսեցին ռեսուսները և զորքերը հյուսիսից տեղափոխել հարավ։ Նրա գործունեության արդյունքը դարձավ Հո Չի Մինի գործունեության ճանապարհի բացվելն և Հարավային Վիետնամի դեմ հաղթական պատերազմի ավարտը։ 1959 թվականի մայիսին նախատեսվում էր Պատետ Լաոյի 1500 զինվորներին նեռարել Լաոսի ազգային բանակի կազմում։ Սակայն ԱՄՆ-ի դեսպանատունը Լաոսի կառավարությանը հայտնել էր, որ այդ դեպքում ԱՄՆ-ն կհրաժարվի Լաոսին օգնություն տրամադրել[23]։ Այս ամենից ելնելով Սուֆանուվոնգի հրամանով Պատետ Լաոի գումարտակները հրաժարվեցին մտնել թագավորական բանակի կազմի մեջ։ Դրանից հետո Սուֆանվոնգը ձեռբակալվեց՝ Սանանիկոնի հրամանով և բանտարկվեց իր օգնակաների հետ միասին։ Պատետ Լաոյի երկու գումարտակները գիշերը լքեցին իրենց զորանոցները և փախան անտառներ։ Մայիսի 23-ին Սուֆանուվոնգը և նրա կամախոհները բանտից փախան և գնացին ու թաքնվեցին Պատետ Լաոյի կողմից վերահսկվող լեռներում[24]։ Հուլիս ամսին ամերիկյան հատուկ ջոկատայիները կրկին սկսեցին Լաոսի թագավորական բանակի վերապադրաստման գործընթացը[25]։ Վիետնամի Ժողովրդական բանկը հուլիսի 28-ին մի քանի վայրերով հատեց Հյուսիսային Վիետնամի և Լաոսի սահմանը։ Ցրելով թագավորական բանակի ջոկատները՝ վիետնամցիները մտան Պատետ Լաոյի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Թագավորական զորքերի թույլ պաշպանությունը Վիետնամական զորքերի ներխուժման դեմ ցույց տվեց, որ հետագայում անհրաժեշտ է վերապադրաստել նրանց։ Նրանք թվաքանակով գերազանցում էին հակառակորդններին, սակայն փախան առաջին լուրջ բախման ժամանակ[26]։

1960 թվականի՝ չեզոք հեղաշրջում[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի օգոստոսին կապիտան Կոնգ Լեենը դեսանտային գումարտակի գլխավորությամբ կարողացավ գրավել վարչական որոշ շրջաններ և վերահսկողություն հաստատել մայրաքաղաքում[27]։։ Այդ ժամանակ վարչապետ Տիաո Սամսանիտը և ռազմական ղեկավորնեը խորհդակցում էին Լուանգպրաբանգի թագավորական նստավայրում[28][29]։ Հեղաշրջման նպատակն էր հայտարարվել Լաոսի ռազմական գործողությունների, արտաքին միջամտության և կոռուպցիայի ավարտը[27][30]։ Այնուամենայնիվ, չեզոքիստները լայն աջակցություն չէին ստանում։ Բացի այդ, ԱՄՆ -ի պետքարտուղար՝Քրիստիան Գերտերը հասկացել է, որ ԱՄՆ-ն աջակցում է թագավորի ղեկավարած օրինական կառավարությանը, այսինքն՝ վարչապետ Տիոյի արևմտամետ կառավարությանը[31]։ Վիետնամում չեզոքիստները կազմակերպեցին հեղափոխական գերագույն հրամանատարության Գործադիր կոմիտեն՝ որպես ժամանակավոր կառավարություն։ Կառավարության գենեռալ Ֆումի Նոսավանը օգոստոսի 10-ին հայտարարել է, որ մտադիր է ուժով վերադարձնել Վիետնամը։ Լաոսում ԱՄՆ-ի դեսպան Ուինթրոպ Գ․ Բրաունն իր աջակցություն է հայտնել նրան նշելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է խաղաղության վերականգնմանը «արագ և վճռական գործողությունների միջոցով»[27] Էյր Ամերկայի և Թալանդում թաքնված օգնական զորքերի միջոցով Նոսավան և նրա զորքերը նոյեմբերին ներխուժեցին Հարավային Լաոսի Սավաննախեթից շարժվեցին հյուսիս՝ Վիետնամի տարածքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի հոկտեմբերի 7-ին Սուվան Ֆումայի կուալիցիոն կառավարության կողմից ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատվում, որի արդյունքում Պատետ Լաոն սկսեց ռազմական, տնտեսական և այլ օգնություն ստանալ Խորհդային Միությունից և սոցալիստական այլ երկրներից։ 1960 թվականին խորհրդային ԻԼ- 14 և ՄԻ- 4 ուղղաթիռների ավացիոն խումբ ուղարկվեց Վիետնամ, որոնք ԽՍՀՄ-ի և Պատետ Լաոյի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օգնություն ցուցաբերեցին օդային բեռների տեղափոխման գործում։ 1962 թվականի հուլիսի 23-ին ստորագրեցին Լաոսի վերաբերյալ Ժնևյան համաձայնագրերը և ստեղծվեց երկրորդ կուալիցիոն կառավարությունը՝ երկիր բոլոր հիմնական քաղաքական խմբավորումների ներկայացուցիչներից։ Սակայն 1964 թվականին ռազմական գործողությունները վերսկսվեցին։ Երկրի կենտրոնական մասում ( հատկապես Սափորնների հովտի տարածքում) մարտեր էին ընթանում կառավարական զորքերի և Պատետ Լաոյի միջև։ Մինչդեռ հարավ -արևելյան շրջանները, որտեղով անցնում էր Հոն Չի Մինի արահետը ենթարկվում էին ամերիկյան ավիացիայի հարձարկումներին։ Լաոսի թագավորական բանակի թիվը հասցվել է74, 2 հազարի։ Նրա գործողությունները ղեկավարել են անմիջապես ամերիկացի սպաները։ Ամերիկյան ռազմական օգնությունը Լաոս էր հասել Թալիանդից՝ Միջազգային Զարգացման Ամերիկյան Գրասենյակի միջոցով։ Խորհրդային միությունը Հյուսիսային Վիետնամի տարածքով իրականացրել էր հրետանում, զինամթերքի և սննդի մատակարարում Պատետ Լաոյի ուժերի համար։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հյուսիսային Վիետնամով իրականացրեց զենքի, պարենի մատակրարում Պատետ Լաոյի համար։ Չցանականալով հրապարակել իր միջամտությունը այս քաղաքացիական պատերազմին (որը Լաոսի չեզոքության խախտում էր), Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պադրաստեց մոտ 30 հազար լաոսցիներին։ Այս գաղտնի բանակին ակտիվորեն աջակցում էր ԱՄՆ-ի ավիացիան։ Իր հերթին, Հյուսիսային Վիետնամական կանոնավոր բանակը ակտիվորեն մասնակցում էր մարտերին, Պատետ Լաոյի մարտիկների կողմից։ Պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը նախաձեռնել է Լաոսի տարածքի զանգվածային ռմբակոծություն, որի ընթացքում տուժել են բազմաթիվ խաղաղ բնակավայրեր և գյուղացիներ, մեծ վնաս հասցվեց Լաոսի տնտեսությանը և բնությանը։ Դա ամենամեծ գաղտնի գործարքներից մեկն էր, որը աստղաբաշխական գումար արժեցավ ԱՄն-ի հարկատունների համար։ Պատերազմի ողջ ընթացքում Լաոսի տարածք է նետվել մոտ 3 մլն տոննա ռումբ[32], միջին հաշվով յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համա 10 տոննա[33], և կես տոննա յուրաքանչյուր բնակչի համար։

Պատերազմի ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միությունը իր հերթին դեկտեմբերի սկզբին Վիետնամում ստեղծեց օդային կամուրջ՝ Երկրորդ Համաշխահային պատերազմից ի վեր ամենամեծ խորհրդային օդային կամուրջը[34]։ Այս կամուրջը հրետանի և զինամթերք էին անցնում՝ չեզոքիստների կուալիցիան և Պատետ Լաոն ամրապնդելու համար[35]։ Միացյալ Նահանգները Թայվանից չորս ռմբակոծիչներ տեղափոխեցին Թաիլանդի ռազմաբազա, որոնք պադրաստ են հարվածել Լաոսին։ Ավելի ուշ նրանց միացավ ես ութ Բ-26 ռմբակոծիչներ, սակայն հակամարտության ընթացքում նրանց այդպես էլ գործի չդրեցին[36]։ Դեկտեմբերի 13-ին Նոսավանի բանակը սկսեց Վիետնամի եռօրյա ռմբակոծությունը, որի արդյունքում սպանվեց 500 մարդ և 17 դեսանտայիններ։ Միաժամանակ ԱՄՆ-ի 2-րդ օդադեսանտային բրիգադը սկսեց տարհանել ամերիկացի զինվորականներին և դիվանագիտական խորհրդականներին։ Արդյունքում Կոնգ Լենը և նրա կողմնակիցները լքեցին քաղաքը և գնացին հյուսիս՝ Սափորների հովիտ[34]։ Նոսավան թագավորին վերադարձրեց մայրաքաղաքի վերահսկողությունը, սակայն չեզոքիստների պարտությունը հանգեցրեց նրանց դաշինքին Պատետ Լաոի հետ և ձախերի դիրքերի ուժեղացմանը[34][37]։

1961 թվականի գերտերությունների գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի հունվարի 1-ից Կոնգ Լենը Պատետ Լաոի և Վիետնամի Ժողովրդական բանակի, չեզոքիստների կուալիցիան հետ 9 հազար թագավորական զինվորների դուրս մղեց Սափորների հովտից[34][38]։ Հունվարի 3-ին Լաոսի թագավորական ռազմաօդային ուժերը ԱՄՆ-ից ստացան առաջին չորս ինքնաթիռները։ Ավելի վաղ լաոսցի չորս օդաչուներ բարելավել էին իրենց գիտելիքները Թալիանդում։ Հունվարի 11-ին թագավորական ռազմաօդային ուժերը կատարեցին իրենց առաջին մարտական թռիչքները՝ խափանելով կառավարական զորքերի նահանջը Սափորների հովտից[39]։ Հունվարի 7-ին Հյուսիսային Վիետնամը Լաոսում ստեղծեց չորս լրացուցիչ գումարտակ։ Նրանցից երկուսը անմիջապես եկան Վիետնամի շրջան պատերազմանական գոտի, երկրոդ գումարտակը դիրքեր գրավեց Թա-Թոմի մոտ՝ Սափորների Հովտից հարավ։ Հունվարի 15-ին Վիետնամի Ժողովրդական բանակի 925-րդ առանձին բրգադը ժամանեց Լաոս՝ ամրապնդելու Պատետ Լաոի և չեզոքիստների դիրքերը[40]։ Ի պատասխան սրա՝ Միացյալ Նահանգները սկսեց զենք մատակարարել հակակոմունիստական Հմոմգ պարտիզաններին և չորս Հ-34 ուղղաթիռներ մատակարաել Լաոսի ռազմաօդային ուժերին[41]։ Ջոն Քենեդիի նոր վարչակազմը փետրվարի սկզբին միչգերատեսչական աշխատանքային խումբ էր ստեղծել, որը երկու ամիս ուսումնասիրում էր Լաոսում ԱՄՆ-ի հնարավոր գործողությունների տարբերականները։ Առավել արմատական առաջարկը Հարավային Լաոսում 60 հազար ամերիկացի զինվորների իջեցումն էր՝ միջուկային զենքի հնարավոր կիրառմամբ։ Բայց ի վերջո, գերակշռում էին գործողությունների ավելի քիչ արմատական տարբերակները, մասնավորապես՝ թագավորական բանկի զենքի և զինամթորքի մատակարարման ուժեղացումը, առանց ԱՄՆ-ի բանկի անմիջական մասնակցության։

Մարտի 9-ին կոմունիստները գրավեցին Լուանգպրաբանգի և Վիենտյան և վերահսկողություն սահմանեցին նրանց միջև ընկած ճանապարհի վրա։ Երբ թագավորական զորքերը հրաման ստացան հակագրոհել և վերադարձնել ճանապարհը, նրանք հրաժարվեցին և փախան։ ԱՄՆ-ն այդ խնդիրը կատարելու համար հատուկ խումբ ուղարկեց[42]։ Բայց ապրիլի 22-ին հատուկ խումբը ջախջախվեց, սպանվեցին երկու սերժանտներ, խմբի հրամանատար՝կապիտան Ուոլթեր Հ․Մունը, գերեվարվեցին և հետագայում մահապատժի ենթարկվեց փախուստի փորձի ժամանակ։ Եվս մեկ սերժանտ ազատ արձակվեց տասնվեց ամիս անց[43][44]։ Ամերիկացիները ծրագրել են Կոնգ Լենի դիրքերին ավիահարվածներ հասցնել «Միլփոլդ »գործողության շնորհիվ, որը սակայն չկայացավ։

1961 թվականի մայիսին ուժի մեջ մտավ հրադադարը, սական բազմիցս խախտվեց[45]։ Թագավորական բանակի անգործունակության պատճառով Պատետ Լաոի միակ ընդիմությունը մնաց հմմոնգ պարտիզանները՝ Վանգ Պայոի գլխավորությամբ։ Հունիսի սկզբին նրանք ստիպված եղան լքել իրենց պաշարած դիրքերը Բան Պադոնգում և նահանջել Լոնգ Տիենգ[46]։ Կենտրոնական Հետախուզական Վարչությունը, (ԿՀՎ) սկսել էր լաոսցիների գաղտնի հավաքագրումը հակակոմունիստական աշխարհազորայինում[43]։ Գումարտակները ձևավորվել են էթնիկ պատկանելության հիման վրա, պարտիզանների մեծ մասը հմմոնգներ էին, բայց նրանցից մի մասը այլ ժողովուրդներից էին՝Յաո, Հարավային Լաոս և այլն։ Պարտիզանները վերապադրաստվել են Թալիանդում[47]։ Մինչև ամառ՝Կենտրոնական Հետախուզական Վարչությունը այդ պարտիզանական ջոկատներում հավաքել էր 9000 մարտիկ։ Գործուղվել էր Կենտրոնական Հետախուզական Վարչության 9 գործակալ և 99 թալանդական հատուկ ջոկատայիններ[48]։ Աշնանը ամերիկացիները հստակեցիրն Լաոսում իրենց քաղաքականության ուղղությունները։ Ռազմական հրահանգիչները կուսուցանեն պարտիզաններին, հավաքագրողները՝ նորակոչիկներին հավաքագրել պարտիզանական ջոկատներուն։ Դեկտեմբերին ռոյալիստները վորոշեցին վերահսկողություն հաստատաել Լաոսի հյուսիս- արևմուտքում գտնվող Նամ-Թա նահանգի վրա։ Սակայն այստեղ տեղակայված զորքերը շուտով հայտնվեցին կոմունիստների ճնշման տակ[45]։

1962—1963 թվական հարաբերական հանգիստ ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի փետրվարին Նամ -Թայում թագավորական զորքերի դիրքերը բավականին թույլ էր, բայց օգնական ուժերի ժամանումից հետո երաշխավորվեց գավառի վերահսկողության պահպանումը։ Սակայն արդեն մայիսին՝ Վիետնամի Ժողովրդական բանակի հարձակումը հանգեցրեց թաագավորական զորքերի պարտությանը; Թագավորական զինվորները փախան հարավ՝ Թալիանդ։ . Բախվելով այս ամենին՝ ԱՄՆ-ն և այլ արտաքին ուժեր ճնշում գործադրեցին թագավորի, Պատետ Լաոյի և չեզոքիստների կուալիցիայի վրա ;Ենթադրվում է, որ Լաոսի վերաբերյալ Ժնևյան համաձայնագրի այն կետը, որտեղ պետք է բացառել օտարերկրյա ռազմական ուժերի միջամտությանը լաոսի հակամարտությանը խաղտվեց և Միացյալ Նահանգները լուծարեց իր ռազմական առաքելությունը երկրում[49]։

1963 թվականի կեսերին Պատետ Լաոի և չեզոքիստները ուժերը դուրս եկան միմյանց դեմ։ Չեզոք խումբը շուտով տրոհվեց՝ աջերի Կոնգ Լենի գլխավորությամբ և՝ձախերի Կինիմ Պոլսենայի և գնդապետ Դեուան Սուննալատի գլխավորությամբ։ Փետրվարի 12-ին գնդապետ Կոնգ Լենը սպանվեց։ Դրանից անմիջապես հետո սպանվեցին Պոլսենն ու նրա տեղակալը։ Չեզոք ճամբարը կորցրեց իր բոլոր կողմնակիցններին և նրա անդամներից շատերը սկսեցին տեղափոխվել և անդամագրվել Պատետ Լաոյին։

Վանգ Պաոն հավաքեց պարտիզանների երեք գումարտակ և առաջնորդեց հարձակումը Սամնիայում՝ Պատետ Լաոյի դեմ, որին աջակցում էր ամերիկյան քաղաքցիական ավիաընկերությունը, որը պարտիզաններին սնունդ և զինամթերք էր մատակարարոիմ։ ԱՄՆ -ն վերականգնել էր իր ռազմական առաքելությունը Լաոսում՝ այն տեղափոխելով Բանգկոկ։ Օգոստոսին թագավորական ռազմաօդային ուժերը ԱՄՆ-ից ստացան չորս ուսումնական ինքնաթիռ, որոնք վերազինել էին իրական մարտական գործողությունների համար։ Թաիլանդում վերապատրաստված հմմոնգ պարտիզանները ցրվել էին երկրով մեկ։ Դեկտեմբերին Վանգ Պաոն Սիսվանգի թագավորի կողմից նշանակվեց գենեռալ[50]։

1964—1965 թվականին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի ապրիլին հեղաշրջում տեղի ունեցավ, որի արթյունքում Սուվան Ֆուման գահընկեց արվեց։ Օգտվելով դրանից՝ Սափորների հովտում գտնվող կոմունիստները հարձակվեցին և գրավեցին ռոյալիստների և չեզոքիստների դիրքերը[51]։ Ի պատասխան սրա՝Միացյալ Նահանգներն ակտիվացրել է զինամթերքի մատակարարումը կոմունիստական ճամբարները ռմբակոծելու համար։ Մայիսի 19-ին ԱՄն-ի ռազմաօդային ուժերը սկսեցին հետախուզական թռիչքների շարքը[52]։

1964 թվականի ամառը նշանավորվեց թագավորոկան զորքերի հաջող հարձակմամբ։ «Եռանյունի »ռազմական գործողության շնորհիվ մաքրվեց Լաոսի գլխավոր ճանապարհներից մեկը՝ մայրաքաղաք Լունգ Պրաբանգի և Վիետնամի մւջև գտնվող[52] 1964 թվականին ռոյալիստները հարձակողական գործողություն կատարեցին Սափորների հովտում, որը համակարգվեց և հաստատվեց Լաոսում ԱՄՆ-ի դեսպանի կողմից։

Այդ ժամանակահատվածում Լաոսի հյուսիսում մարտերի ինտեսիվությունը նվազել էր, փոխարենը ակտիվացել էին ռազմական գործողությունները հարավում, որտեղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարձակում էին սկսել «Հո Չի Մինի արահետի» վրա։ 1965 թվականի վերջին կոմունիստները զգալիորեն ամրապնդեցին այս ռազմավարակն երկաթուղու պաշպանությունը։ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Լաոսի և Հարավային Վիենտյաի ռազմաօդային ուժերի հետ իրականացրեցին՝ «Պողպատե Վագր » ռազմական գործողությունը։ 1965-1973 թվականներին քաղաքացիական պատերազմի էպիկենտրոնը կրկին տեղափոխվեց Լաոսի հյուսիս[53]։

1966—1967[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի հունիսին թագավորական զորքերը գրավեցին Նամ -Բաքի հովիտը։ Երեք հետևակային գնդեր, մեկ առանձին հետևակային գումարտակ և մեկ հրետանային գումարտակ վերցրեցին Նամ -Բաքը և պաշպանական գիխ տեղադրեցին Լուանգ Պրաբանգից հյուսիս[54]։ Սափորների հովտում Պատետ Լաոյի առաջխաղացումը աստիճանաբար դանդաղեց՝ ռմբակործությունների արդյունքում պաշարների պահեստի ոչնչացման պատճառով։ Թագավորական զորքերը հակագրոհեցին և մինչև 1966 թվականի օգոստոսը 45 մղոն առաջ շարժվեցին դեպի՝Հյուսիսային Վիետնամի սահման։ Ի պատասխան՝ Հյուսիսային Վիետմանը սահմանից մի քանի հազար զինվոր ուղարկեց և ռոյալիստները ստիպված եղան նահանջել։ Արևելյան մասում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը և Լաոսը շարունակեցին իրենց հարձակումները «Հո Չի Մինի արահետի » վրա։ 1967 թվականին Բ-52 ռմբակոծիչները 1718 թռիչք են կատարել այդ տարածքում։ Նրանց հիմնական թիրախները բեռնատարներն էին, որոնք ռազմական բեռներ էին տեղափոխում ճանապարհին։ Հյուսիսային Լաոսում կոմունիստները կամաց-կամաց առաջ շարժվեցին Սափորների հովտով և թագավորական զորքերին դրեցին վտանգավոր դրության մեջ։ Հոկտեմբերի կեսին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ շուրջ 4500 կառավարական զինվորներ ուղարկվեցին Նամ-Բաք, որը դիտվում էր Հյուսիսային Լաոսի պաշպանական դիրքերի « երկաթե աղեղի» հիմնաքարը[55]։ Սակայն այդ զինվորները չափազանց թույլ էին, ոմանք նույնիսկ մինչև այդ զենք չէին վերցրել։ Թագավորական կայազորը շուտով շրջապատվեց։ Կոչ էին անում օգնել ավիացիային, իսկ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչ- ռմբակոծիչները հարվածում էին կոմունիստների մատակարարման գծերին։ ԱՄՆ-ի օդաչուները զինամթերք էին մատակարարել և տարհանել էին վիրավորներին։ Այնուամենայնիվ դեկտեմբերի 25-ին Վիետնամական բանակը կրկին հարձակման անցան[55]

1968 թվականին՝ թագավորական բանակի փլուզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 13-ին Հյուսիսային Վիենտյանի բանկը հարձակում սկսեց Նամ-Բակի շրջանում՝ առաջին խոշոր հարձակումը։ Կայազորը հանկարծակի եկավ և ուժեղ մառախուղի պատճառով պարտություն կրեց[56]։ Կառավարակն զորքերի զինվորների մեծ մասը փախուստի դիմեց շրջական լեռներով, իսկ մոտ 200 պաշպան սպանվեց մարտում։ 3278 թագավորական զինվորներից միայն մեկ երրորդն էր վերադարձել զինվորական ծառայության։ Նման ծանր պարտությունից ռոյալիստներն չկարողացան վերականգնվել։ Կառավարությունը ստիպված էր հույսը դնել միայն պարտիզանների գործողությունների վրա[56]։ 1968 թվականի ընթացքում կոմունիստները դանդաղ առաջ էին շարժվում՝ Լաոսի հյուսիսային մասով։ Այդ պահից Լաոսում պատերազմի ինտեսիվությունը զգալիորեն աճում էր։ Նոյեմբերին Հյուսիսային Վիետնամի ռմբակոծությունների դադարեցումից հետո ամերիկյան ավիացիան ուժեղացնում էր հարձակումը Հո Չի Մինի արահետի վրա։

1969-1972 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1969թվականի մարտի 23-ին Վանգ Պաոյի զորքերը Սափորների հովտում իրականացրեցիրն իրենց ամենահաջողակ գործողություններից մեկը՝իրենց ավիացիոն ստորաբաժանումների և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի աջակցությամբ։ Հունիսին կոմունիստները հակահարված տվեցին, բայց օգոստոսին ռոյալիստները վերադարձրին կորցրած դիրքերը և գրավեցին ամբողջ հովիտը։

Տարեվերջին Պատետ Լաոյի և Վիետնամի Ժողովրդական բանակի ուժերը վերախմբավորվեցին և հակագրոհ կազմակերպեցին։ 1970 թվականի փետրվարի 11-ին կոմունիստները սկսեցին հարձակողական գործողությունները և մինչև փետրվարի 20-ը վերականգնեցին վերահսկողությունը Սափորների հովտում։ Ապիրկի 25-ին կոմունիստները հարձակումը դադարեցրեցին[57] Միևնույն ժամանակ, Հյուսիսային Վիենտյաից թարմ զորքեր անցան Հյուսիսային Լաոսով։ Վանգ Պաոյի զորքերին աջակցելու համար առաջին անգավ օգտագործվեց Բ-52.ռազմավարական ռմբակոծիչները։ ԱՄՆ-ի նախագահ՝Ռիչարդ Նիքսոնն առաջին անգամ խոստովանել է, որ Ամերիկան ակտիվորեն մասնակցում է Լաոսի քաղաքացիական պատերազմին։ 1971 թվականի փետրվար -մարտ ամիսներին Հարավային Վիետնամի բանակը ներխուժեց Լաոսի հարավային շրջաններ՝ փորձելով կտրել Հո Չի Մինի արահետը։ Փետրվարի 25-ին Վիետնամի Ժողովրդական բանակը անցավ հակագրոհի և Հարավային Վիետնամակն բանկը մեծ կորուստներ կրելով և չկատարելով իր առջև դրված խնդիրները, լքեց Լաոսի տարածքը։ Տարվա վերջում Հյուսիսային Վիետնամի բանակը ժամանակավորապես գրավեց ամբողջ Սափորների հովիտը՝ ծանր պարտության մատնելով կառավարակն ուժերին[58]։

Հակամարտության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ԱՄՆ-ն լքեց Լաոսի տարածքն, ինչպես նախատեսվում էր Փարիզի խաղաղության համաձայնագրերով։ Միևնույն ժամանակ, Հյուսիսային Վիենտյանը, պայմանագրի պայմանների համաձայն, պարտավոր չէր հեռացնել իր ուժերը երկրից։

1973 թվականի փետրվարի 21-ին կնքվեց համաձայնագիր, որով վերջ դրվեց Լաոսի քաղաքացիական պատերազմին։ Համաձայնագիրը նախատեսում էր՝կուալիցիոն կառավարության ստեղծում:1974 և 1975 թվականներին Լաոսում ուժերի հավասարակշռությունը աստիճանաբար փոխվում էր հոգուտ Պատետ Լաոյի։ Վարչապետ՝Սուվան Ֆուման բարոյալքված էր և հիվանդ։ 1974 թվականի կեսին սրտի կաթվածից հետո նա մի քանի ամիս անցկացրեց ֆրանսիայում բուժման նպատակով, որից հետո նա հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից։ Հակակոմունիստական ուժերն այդպիսով մնացին առանց առաջնորդի։ Սուֆանուվոնգը, ինքնավստահ քաղաքական գործիչ էր և իր թիկունքում ուներ կոմունիստական կուսակցությանը և Պատետ Լաոյի ուժերին։ Ամերիկյան օգնության ավարտը նշանակում էր նաև թագավորական բանակի զինվորների զանգվածային զորացրում։ Միևնույն ժամանկ Պատետ Լաոն շարունակում էր օգնություն ստանալ Հյուսիսային Վիենտյանից։ 1974 թվականի մայիսին Սուֆանուվոնգը առաջ քաշեց 18 կետից բաղկացած «ազգային վերածննդի պլան»., որը մաիաձայն ընդունվեց։ Ծրագիրը խոստանում էր՝ազատ ընտրություններ, ժողովրդավարական իրավունքներ և կրոնի նկատմամբ հարգանք, ինչպես նաև կառուցողական տնտեսական քաղաքականություն։ Ընդ որում, « հանուն ազգային միասնության » ներդրվում էր գրաքնությունն, ինչն բարդացնում էր ոչ կոմունիստական շարժումների կյանքը։ 1975 թվականի հունվարին արգելվեց բոլոր հասարակական հավաքներն ու ցույցերը։

Մայրաքաղաքի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի մարտին Հյուսիսային Վիետնամը սկսեց զանգվածային հարձակումը Հարավային Վիետնամի դեմ, որը հաղթական արդյունք էր քաղաքացիական պատերազմում։ Կանբոջայում՝Սայգոնի անկումից հետո իշխանության եկան կարմիր կիմերները։ Պատետ Լաոն ոգևորությամբ ընդունեց այս իրադարձությունները և որոշեց Լաոսում գրավել իշխանությունը։ Պատետ Լաոյի զորքերը Սափորների հովտից սկսեցին շարժվել արևմուտք՝ դեպի մայրաքաղաք։ Ապրիլի վերջին Պատետ Լաոն գրավեց Վյենտյանի և Լունգ Պրաբագի միջև ընկած ճանապարհը։ Միևնույն ժամանակ, Վյենտյանում ցույցեր սկսվեցին ընդդեմ աջերի և պանաջելով քաղաքական փոփոխություններ։ Աջակողմյան նախարարները դուրս եկան կառավարությունից և փախան երկրից։ Վարչապետ՝Սուվան Ֆուման, վախենալով հետագա բախումներից և, ըստ երևույթին, վստահելով Սուֆանուվոնգի չափավոր քաղաքականություն վարելու խոստումներին, հրահանգեց դիմադրություն ցույց չտալ կառավարական շենքը գրաված Պատետ Լաոյի ուժերին։ Այդ ժամանակ ԱՄՆ -ն սկսել էր Լաոսից դուրս բերել իր դիվանագետններին։ Պատետ Լաոյի բանակը մայիսին մտավ Լաոսի հարավային խոշոր քաղաքներ ևհունիսի սկզբին գրավեց Լուանգ Պրաբանգը։ Վյենտյանում խուճապ է սկսել, քանի որ գործարար վերնախավի մեծ մասը և ԱՄՆ-ի հետ համագործակցող շատ պաշտոնյաներու սպաներ շտապ լքել են քաղաքը։ Ընդունելով իր պարտությունը՝ Վանգ Պաոն աքսորեց իր հազարավոր հմմոնգ մարտիկներին ևնրանց ընտանիքներին։ Արդյունքում, Լաոսի բնակիչներըլքեցին քաղաքը։ Պատետ Լաոյի ուժերը օգոստոսին մտան դատարկ մայրաքաղաքը։ Ամիսներ շարունակ Պատետ Լաոն կատարում էր չափավորության իր խոստումները։ Կուալիցիոն կառավարության ընդհանուր կառուցվածքը պահպանվել է, ձեռբակալություն կամ ցուցադրական գործընթացներ չեն եղել։ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները պահպանվել են՝ չնայած ԱՄՆ-ի կողմից օգնության դադարեցմանը։ Դեկտեմբերին տեղի ունեցավ քաղաքականության կտրուկ փոփոխություն։ Տեղի ունեցավ կառավարության և խորհրդատվական խորհդի համատեղ նիստ, որի ընթացքում Սուֆանուվոնգը պահանջեց անհապաղ փոխել պետական քաղաքականությունը։ Դեկտեմբերի 2-ին Սուվան Ֆուման հրաժարական տվեց։ Հռչակվեց Լաոսի Ժողովրդավարական Հանրապետությունը՝ Սուֆանուվոնգը դարձավ նախագահ։ Ընտրություններից հետո մոռացվեց ազատություն կարգախոսը, փակվեցին ոչ կոմունիստական թերթերը։ Հազարավոր մարդիկ «վերադաստիակավելու » համար ուղարկվում էին երկրի հեռավոր հատվածներ, որտեղ նրանցից շատերը մահացան։ Դա հանգեցրեց երկիր բնակչության արտահոսքի վերսկսմանը։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաոսի քաղաքացիական պատերազմի ավարտից 22 տարի անց՝ 1997 թվականի մայիսի 15-ին, ԱՄՆ-ն պաշտոնապես ընդունեց իր մասնակցությունը «գաղտն պատերազմին»։ Արլինգթոն ազգային գերեզմանատանը բացվեց հուշահամալիր՝ ի հիշատակ Լաոսում զոհված ամերիկացի զինվորների և հմմոնգ պարտիզանների։

1977 թվականին կոմունիստական թերթերը խոստացան, որ կուսակցությունը կհետևի «ամերիկյան հանցակիցներին » և նրանց ընտանիքներին[59][60]։ ԱՄՆ-ն Լաոսի կառավարությանը մեղադրել է հմմոնգների և այլ էթնիկ փոքրամասնություների ցեղասպանության մեջ[61]։ ԱՄՆ-ի տվյալներով ՌՕՈՒ-ի և ԽՍՀՄ—ի անմիջական վերահսկողության ներքո, քիմիական զենք է օգտագործվել հմմոնգ ապստամբներին ոչնչացնելու համար[62]։ 1982 թվականին Միացյալ Նահանգների պետքարտուղար՝ Ալեքսանդր Հեյգը մեղադրեց Խորհրդային Միությանը Վիետնամում, Լաոսում Կամբոջայում, որոշակի նյութեր մատակարարելու մեջ՝ապստամբների դեմ պայքարում օգտագործելու համար։ Փախստականները, իբր, նկարագրել են քիմիական հարձակումների բազմաթիվդեպքեր, այդ թվում ինքնքթիռներից կամ ուղղաթիռներից թափվող կպչուն դեղին հեղուկ, որը ստացել էր «դեղին անձրև » անվանումը։ Հետագայում այդ պնդումները հերքվել են մասնագետների կողմից։ ՄԱԿ-ի նախնական հետաքնությունը չի արձանագրել որևէ տեսակի քիմիական զենքի կիռարման փաստեր։ Մասնավորապես, ՄԱԿ-ի փորձագետները հետազոտել են երկու փախստականների, ովքեր պնդում էին, որ տառապում են քիմիական հարձակաման հետևանքներից, բայց փոխարենը նրանց մոտ ախտորոշվել է սնկային վարակ։ 1983 թվականին Հարվարդի կենսաբան և կենսաբանական զենքի հակառակորդ Մեյթուն Մեզելսոնը և նրա թիմը ուղևորվեցին Լաոս և առանձին հետաքննություն անցկացրեցին։ Մեզելսոնի թիմը նշել է, որ տրիխոտիցենային միկոտոքսինները տեղի են ունենում տարախաշրջանում բնական պայմաններում և կասկածի տակ են դրել վկաների ցուցմունքները։ «Դեղին անձրևի » ենթադրյալ նմուշների վերլուծությունները, որոնք իրականացվել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի կառավարությունների կողմից, հաստատել են ծաղկափոշու առկայությունը և չեն կարողացել հայտնաբերել միկոտոքսինների հետքերը։ Թունաբանական ուսումնասիրությունները կասկածի տակ են դրել այն զեկույցների վավերականությունը, որի միկոտոքսինները հայտնաբերվել են ենթադրյալ զոհերի մոտ, մինչև ազդեցությունից երկու օր անց, քանի որ այդ միացություններըմարմնում անկայուն են և արյունից դուրս են գալիս ընդամենը միքանի ժամվա ընթացքում։ 1987 թվականին Նյու Յորք Թայմս-ը պադրաստեց միհոդված, որում նկարագրվում էր, որ 1983-1985 թվականներին ԱՄՆ-ի կառավարակն խմբերի կողմից կատարված դաշտային ուսումնասիրությունները ոչ մի ապացույց չեն տվել « դեղին անձրև» քիմիական զենքի վերաբերյալ նախնական պնդումները հաստատելու համար։ Փոխարենը կասկածի տակ են դրել նախնական զեկույցների հուսալիությունը։ ԱՄՆ-ում այս հոդվածը գրաքննության է ենթարկվել և թույլ չի տրվել հրապարակել։ 1989 թվականին՝Բժշկական Ասոցացիայի հանդեսը հրապարակեց հմմոնգ փախստականներից հավաքած նախնական զեկույցի վերլուծություն, որում նշվում էին «ակնհայտ անհամապատասխանություննեի հավաստիությունը»։ ԱՄՆ-ի բանակի թիմը հարցազրույցներ է անցկացրել միայն այն մարդկանց հետ, ովքեր պնդում էին, որ տեղյակ են քիմիական զենքի հարձակումների մասին, և քննիչները հարցաքննությունների ընթացքում բացառապես առաջատար հարցեր են տվել և այլն։ Հեղինակները նշել են, որ անհատների պատմությունները ժամանակի ընթացքում փոխվել են, և չեն փոխանցել ուրիշների պատմությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 War in Laos. — С. 5.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Shadow War: The CIA's Secret War in Laos. — С. 2.
  3. 3,0 3,1 At War in the Shadow of Vietnam: U.S. Military Aid to the Royal Lao Government, 1955 – 1975. — С. 7.
  4. 4,0 4,1 «Weekend Maintenance | Library of Congress». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  5. Weekend Maintenance Արխիվացված 2017-04-07 Wayback Machine | Library of Congress
  6. Weekend Maintenance Արխիվացված 2009-01-14 Wayback Machine // Library of Congress
  7. 7,0 7,1 War in Laos. — С. 4—5.
  8. Shadow War: The CIA's Secret War in Laos. — С. 3.
  9. Weekend Maintenance Արխիվացված 2016-12-20 Wayback Machine // Library of Congress
  10. At War in the Shadow of Vietnam: U.S. Military Aid to the Royal Lao Government, 1955—1975. — С. 9.
  11. Shadow War: The CIA's Secret War in Laos. — С. 4.
  12. 12,0 12,1 At War in the Shadow of Vietnam: U.S. Military Aid to the Royal Lao Government, 1955 – 1975. — С. 9—10.
  13. War in Laos. — С. 4.
  14. «Weekend Maintenance | Library of Congress». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  15. «Maps, Weather, Videos, and Airports for Ban Nameo, Laos». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  16. At War in the Shadow of Vietnam: U.S. Military Aid to the Royal Lao Government, 1955 – 1975. — С. 14.
  17. 17,0 17,1 At War in the Shadow of Vietnam: U.S. Military Aid to the Royal Lao Government 1955 – 1975. — С. 18.
  18. «Weekend Maintenance | Library of Congress». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  19. «Weekend Maintenance | Library of Congress». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  20. «Weekend Maintenance | Library of Congress». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  21. Stuart-Fox, Martin, A history of Laos Արխիվացված 2015-03-21 Wayback Machine, p. 103.
  22. 22,0 22,1 Martin, p. 105.
  23. «Weekend Maintenance | Library of Congress». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  24. At War in the Shadow of Vietnam: U.S. Military Aid to the Royal Lao Government 1955 – 1975. — С. 19—22.
  25. War in Laos. — С. 7, 13.
  26. War in Laos. — С. 7.
  27. 27,0 27,1 27,2 Weekend Maintenance Արխիվացված 2017-10-15 Wayback Machine // Library of Congress
  28. Shadow War: The CIA's Secret War in Laos. — С. 32—33.
  29. The Laotian Civil War: The Intransigence of General Phoumi Nosavan and American Intervention in the Fall of 1960
  30. At War in the Shadow of Vietnam: U.S. Military Aid to the Royal Lao Government 1955—1975. — С. 20.
  31. Shadow War: The CIA's Secret War in Laos. — С. 33—35, 40, 59.
  32. W. Boyne. The Plain of Jars Արխիվացված 2006-10-10 Wayback Machine
  33. «Andre Vltchek 'Secret War' Still Killing Thousands». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
  34. 34,0 34,1 34,2 34,3 «Weekend Maintenance | Library of Congress». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  35. Shadow War: The CIA's Secret War in Laos. — С. 39.
  36. War in Laos. — С. 10.
  37. At War in the Shadow of Vietnam: U.S. Military Aid to the Royal Lao Government 1955 – 1975. — С. 21—25, 27.
  38. Weekend Maintenance Արխիվացված 2021-02-01 Wayback Machine | Library of Congress
  39. Shadow War: The CIA's Shadow War in Laos. — С. 48—49.
  40. Shadow War: The CIA's Shadow War in Laos. — С. 50.
  41. Shadow War: The CIA's Shadow War in Laos. — С. 47, 50—51.
  42. At War in the Shadow of Vietnam. — С. 29—31.
  43. 43,0 43,1 War in Laos. — С. 9.
  44. At War in the Shadow of Vietnam. — С. 31.
  45. 45,0 45,1 War in Laos. — С. 13.
  46. «Weekend Maintenance | Library of Congress». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  47. Spymaster. — С. 158.
  48. The Ravens: The Men Who Flew in America's Secret War in Laos. — С. 134.
  49. War in Laos. — С. 13, 15.
  50. War in Laos. — С. 14—18.
  51. War in Laos. — С. 14.
  52. 52,0 52,1 «Beginning Of Air Operations In Laos». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  53. «Weekend Maintenance | Library of Congress». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  54. Victory in Vietnam, p. 213.
  55. 55,0 55,1 Blond Ghost: Ted Shackley and the CIA's Crusaders. — С. 153—154.
  56. 56,0 56,1 Blond Ghost: Ted Shackley and the CIA's Crusaders. — С. 154—156.
  57. Victory in Vietnam, p. 255.
  58. Victory in Vietnam, p. 288.
  59. Forced Back and Forgotten (Lawyers’ Committee for Human Rights, 1989), p8.
  60. Statistics of Democide Արխիվացված 2019-04-15 Wayback Machine Rudolph Rummel
  61. Unrepresented Nations and Peoples Organization. «WGIP: Side event on the Hmong Lao, at the United Nations». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  62. Michael Johns, «Seventy Years of Evil» Արխիվացված 2017-12-06 Wayback Machine, Policy Review, September 1987, p.22.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]