Պատետ Լաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատետ Լաո (լաո լեզվով՝ Լաո երկիր), անվանում, որ տրվել է Լաոսին 1945 թվականի հոկտեմբերին նրա անկախության հռչակումից հետո։ Պատետ Լաոն է հաճախ անվանվել նաև 1950 թվականին ստեղծված Լաոսի միացյալ ազգային ճակատը։ Ավելի լայն առումով Պատետ Լաո է կոչվել ճակատի գլխավորած ազգային-ազատագրական շարժումը։ Պատետ Լաոն օգտագործվել է նաև որպես 1956 թվականին կազմավորված Լաոսի հայրենասիրական ճակատի այլ անվանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 148