Կամբոջայի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամբոջայի տնտեսություն
Վիճակագրություն
ՀՆԱ22 158 209 502,639 $[1]
ՀՆԱ-ի աճ7 ± 0,1 տոկոս[2]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով1384 $[3]
Գնաճ (ՍԳԻ)3,5 ± 0,1 տոկոս[4]

Կամբոջա, հիմնականում գյուղատնտեսական երկիր է։ Այն Ասիայի և աշխարհի ամենաքիչ զարգացած երկրներից է, սակայն աճի տեմպերով այն Հարավարևելյան Ասիայի և աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունում աշխատում է աշխատունակ բնակչության 60%-ը, այն ապահովում է երկրի ընդհանուր ՀՆԱ-ի մոտ մեկ երրորդը։ Երկրի տարածքի մեկ հինգերորդը մշակվում է, գյուղատնտեսական հիմնական մշակաբույսը բրինձն է (2009 թվականի բերքը՝ 7,6 մլն տոննա բրինձ, աշխարհում 13-րդը)։ 2000-ականներին Կամբոջան կրկին դարձավ բրինձ արտահանող երկիր, 30 տարվա ընդմիջումից հետո (2010 թվական՝ 800,000 տոննա)[5]։

Աճում են նաև եգիպտացորեն (258 հազար տոննա), բանան (148 հազար տոննա), բնական կաուչուկ (27 հազար տոննա, 16-րդ տեղ աշխարհում)։

2009 թվականին ձկան որսը կազմել է 515000 տոննա (աշխարհում 38-րդ տեղը), ներքին քաղցրահամ ջրերն ապահովում են ձկան որսի 95%-ը, որի մեծ մասը որսված է Տոնլե Սապ լճում[6]։ Ազգային տնտեսության առաջատար ճյուղերից մեկը ծառահատումն է։ Աճեցվում են Կամբոջայի համար ավանդական արժեքավոր փայտի տեսակներ՝ տեքի, ճանդանի, էբենի և կարմրափայտի փայտանյութ, որոնք օգտագործվում են թանկարժեք կահույքի արտադրության մեջ և արտահանվում են։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղական ճանապարհ Կամբոջայում

Կամբոջայի տարածքում ուսումնասիրվել են այնպիսի օգտակար հանածոներ, ինչպիսիք են պղինձը, ոսկին, ածուխը, բոքսիտը, մանգանը, արդյունահանվում են թանկարժեք քարեր։ Մշակող արդյունաբերությունը ներկայացված է հիմնականում գյուղատնտեսական հումքի, ձկան և փայտի վերամշակմամբ, ցեմենտի, ծխախոտի, օճառի, հագուստի արտադրությամբ։ Կամբոջայի արտահանման հիմնական ապրանքը տեքստիլն է։ Երկրում գործում է 273 տեքստիլ գործարան, որտեղ աշխատում է ընդհանուր առմամբ 319 հազար մարդ։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջությունը Կամբոջայի տնտեսության կարևորագույն ոլորտն է, որն ապահովում է ՀՆԱ-ի մինչև 8,5%-ը և ապահովում է ավելի քան 500 հազար աշխատատեղ։ 2010 թվականին երկիր է այցելել 2,5 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ Մոլախաղի արգելքը վերաբերում է միայն երկրի քաղաքացիներին, սակայն այն հաճախ խախտվում է տեղի բնակիչների կողմից։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային մայրուղի

Օդանավակայաններ

  • ընդամենը՝ 17
    • ծածկույթով՝ 6
    • առանց ծածկույթի՝ 11

Երկաթուղիներ

  • ընդամենը՝ 690 կմ

Մայրուղիներ

  • ընդամենը՝ 38093 կմ
    • ծածկույթով՝ 2977 կմ
    • առանց ծածկույթի՝ 35116 կմ

Ջրային տրանսպորտ

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտահանում՝ 10,45 միլիարդ դոլար (2017 թվական)
  • Արտահանվող ապրանքներ` հագուստ, փայտանյութ, կաուչուկ, բրինձ, ձուկ, ծխախոտ, կոշիկ
  • Արտահանման գործընկերներ՝ ԱՄՆ՝ 21,5%, Մեծ Բրիտանիա՝ 9%, Գերմանիա՝ 8,6%, Ճապոնիա՝ 7,6%, Չինաստան՝ 6,9%, Կանադա՝ 6,7%, Իսպանիա՝ 4,7%, Բելգիա՝ 4,5%
  • Ներմուծում ՝ 11,29 միլիարդ դոլար (2017 թվական)
  • Ներմուծվող ապրանքներ՝ վառելիք, ծխախոտ, ոսկի, շինանյութ, ավտոմեքենա, դեղորայք
  • Ներմուծման գործընկերներ՝ Չինաստան՝ 34,1%, Սինգապուր՝ 12,8%, Թաիլանդ՝ 12,4%, Վիետնամ՝ 10,1%

Բնակչության եկամուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբոջայում պետական նվազագույն աշխատավարձ չկա, բայց կա հագուստի և կոշիկի արդյունաբերության մեջ։ 2020 թվականի հունվարի 1-ից հագուստի և կոշկեղենի ոլորտում նվազագույն աշխատավարձը 190 դոլար է։ Նվազագույն ամսական աշխատավարձից բացի, աշխատողները ստանում են նաև հավելյալ արտոնություններ, այդ թվում՝ ամսական 10 դոլար՝ ոչ աշխատանքային արձակուրդի համար և 7 դոլար՝ տրանսպորտի, վարձակալության և սննդի համար[8][9][10][11][12]։

Ծանոթագրոթյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  2. http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
  3. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  4. http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
  5. «Cambodia». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «Королевство Камбоджа (Кампучия)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «CIA — The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «Spotlight: Cambodia raises minimum wage for garment, footwear sectors for 2020 - Xinhua | English.news.cn». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. «Cambodia labour ministry & unions to negotiate 2020 minimum wage for garment workers - Business & Human Rights Resource Centre». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. «Minimum wage set at $190 for 2020Phnom Penh Post». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  11. «Cambodia Minimum Wages | 2012-2020 Data | 2021-2022 Forecast | Historical | Chart». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  12. «Minimum wage - Cambodia - WageIndicator.org». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.