Վերակառուցում (ԽՍՀՄ)
Վերակառուցումը կամ Պերեստrոյկան (ռուս.` перестройка (
արտասանություն)) 1986թ.-ին Սովետական կոմունիստական կուսակցության կողմից իրականացվող քաղաքական շարժում էր, որի հիմնադիրն էր այդ ժամանակվա առաջնորդ Միխայիլ Գորբաչովը: Վերակառուցումը իրենից պետք է ներկայացներ տնտեսական բարեփոխումների մի համակարգ: Ըստ մի շարք պատմաբանների` վերակառուցումը հանդիսացավ ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր բաղադրիչներից մեկը:
ԽՍՀՄ-ում ցանկացած տնտեսություն գտնվում էր պետության ձեռքում, և չկային սեփական հողատարածքներ կամ բիզնեսներ: Սակայն «պերեստռոյկայով» նույնիսկ արտոնություններ էին տրվում որոշ մարդկանց ստեղծելու և սեփականաշնորհելու որևէ հիմնարկ: Այդ ամենն արվում էր երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար, սակայն գործը հաջողությամբ չպսակվեց և մի քանի տարի անց Խորհրդային Միությունը փլուզվեց:
[խմբագրել] Արտաքին հղումներ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վերակառուցում (ԽՍՀՄ) կատեգորիայում։ |
| Տես՝ perestroika Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |