Երգող հեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Խորհրադային Միության անկումը
Լիտվիայի դրոշով մարդը խորհրդային տանկի առաջ, 13 հունվարի, 1991 թ.

Երգող հեղափոխություն, համաշխարհային բողոքի ցույցերի շարք ԽՍՀՄմերձբալթյան շրջանում 1987-1991 թթ., որի հիմնական նպատակն էր վերականգնել պետական գերիշխանությունը Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում։

Հեղափոխությունն իր նպատակին հասավ գերեթե առանց զոհերի և ավերածությունների, բացառությամբ 1991 թվականի հունվարի 13-ի իրադարձությունների ընթացքում Վիլնյուսի հեռուստաաշտարակի տասնչորս պաշտպանների և մեկ ՊԱԿ-ի աշխատակցի, Ռիգայում 1991 թվականի հունվարի 20-ի փոխհրաձության ժամանակ երկու լատվացի ոստիկանների և երեք քաղաքացիների, 1991 թվականի հուլիսի 31-ին Բելառուսի ԽՍՀ-ի և Լիտվայի սահմանին մաքսատան ութ լիտվացի աշխատակիցների և ոստիկանների սպանությունները։

Պատմությունը[խմբագրել]

ԽՍՀՄ-ի անկումը սկսվեց 80-ական թվականների երկրորդ կեսին։ Ազգային-անջատողական բնույթի առաջին խռովությունները Մերձբալթյան երկրներում ստացան «Երգող հեղափոխություն» անվանումը, քանի որ դրանք հիմնված էին ազգային վերածննդի ռոմանտիկ իդեալների վրա։ Դրա հետ միաժամանակ ստեղծագործ մտավորականները Մերձբալթյան երկրների օկուպացման և այդ երկրների զարգացումն արհեստականորեն դադարեցնելու վերաբերյալ մտքեր էին տարածում՝ այդ ամենը կապելով 1940 թվականին ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու հետ։ Միևնույն ժամանակ անտեսվում էին հետպատերազմական պատմական իրողությունները, և ռուսախոս բնակչությանը ներկայացվում էր բնակության վայրը «լքելու» անհիմն պահանջներ։ "Երգող հեղափոխության" այս գաղափարախոսությունը փաստացի նշանակում էր միասնական տնտեսական ծրագրի և քաղաքական հարթակի բացակայություն, բացառությամբ ազգայնացված սեփականության վերադարձը իր նախկին սեփականատերերին, մինչպատերազմական սահմանադրության վերականգնումը և ոչ բնիկ բնակչության իրավունքների խտրականություն։

«Երգող հեղափոխություն» հասկացողությունը առաջին հերթին վերաբերում է Էստոնիային և Լատվիային, ինչ-որ չափով նաև Լիտվային։ Երգող հեղափոխության խորհրդանիշներ դարձան Մերձբալթյան երկրների ազգային երգերը (Լատվիայում՝ դայները), որոնք հավաքվածներն երգում էին ցույցերի ժամանակ, հաճախ նաև խորհրդային տանկեր հանդիպելուց։

Հետաքրքիր է, որ Մերձբալթյան երկրների ռուսախոս բնակչության մեծամասնությունը (Լատվիայում, ըստ 1989 թվականի մարդահամարի, ռուսախոս բնակչությունը կազմում է ամբողջ բնակչության 42%-ը[1]), թեև չէին մասնակցում հեղափոխության նախնական փուլին, Մերձբալթյան երկրների անկախությանը մասամբ կողմ էին արտահայտվում։ Այնուամենայնիվ, ռուսախոսների զգալի մասը ակտիվ քաղաքական հակազդեցություն էր ծավալում Մերձբալթյան երկրների անկախության մտքին, ի հակազդեցություն Էստոնիայի և Լատվիայի Ազգային ռազմաճակատների՝ ստեղծելով, այսպես կոչված, Ինտերֆրոնտներ, որոնք հիմնականում քարոզում էին խորհրդային կոմունիստական անցյալի իդեալները։ Տեղի բնակչության ճնշող մեծամասնությունը Ինտերֆրոնտներին ընդունում էր որպես Մոսկվայի «հինգերորդ շարասյուններ», որոնց հիմնական խնդիրն էր Մոսկվայի վերահսկողության պահպանումը մեծ ռուսական շովինիզմի ավանդույթներով։

Հաճախ երգերը երգվում էին գիշերները, քաղաքի հրապարակներում բնակչության զանգվածային բախումների ժամանակ։ Այսպես 1988 թվականի սեպտեմբերի 11-ին Տալլինի Պևչեսյան դաշտում «Էստոնիայի Երգը» երաժշտական փառատոնի ժամանակ, ըստ ԶԼՄ-ների փոխանցման, հավաքվել էր մոտ 300.000 էստոնացի, այսինքն երկրագնդի վրա այդ ազգի բնակչության մոտ մեկ երրորդ մասը։ Լիտվայում շարժումը ստացավ «Սայուդիս» անվանումը։

Զգալի ճանաչման հասավ նաև 600 կմ երկարությամբ մարդկանց կենդանի շղթան (Տալլին-Ռիգա-Վիլնյուս), որն կազմվել է 1989 թվականի օգոստոսի 23-ին և ստացել է «Բալթիական ուղի» անվանումը։

Ծանոթագրություն[խմբագրել]

  1. Ֆուրման Դ․ Ե․, Զադորոժնյուկ Է․ Գ․ Притяжение Балтии (балтийские русские и балтийские культуры) // Мир России. 2004. Т. XIII. № 3. С. 98-130 (ռուսերեն)

Հղումներ[խմբագրել]