Թբիլիսյան դեպքեր (1989)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրիլի 9-ի ողբերգություն
Մաս 1989 թվականի հեղափոխություններ
ԽՍՀՄ փլուզում
Թբիլիսիում զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ (2008)
ԱմսաթիվԱպրիլի 4, 1989 – ապրիլի 9, 1989
Վայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՊատճառՔաղաքական բռնաճնշումներ
Ազգայնական տրամադրություններ
ՆպատակՔաղաքացիական իրավունքներ, քաղաքական ինքնավարություն Վրաստանի համար
ՄեթոդԲողոքի երթեր, ուղեկալում, խռովություն, դրոշի ծածանում
ԱրդյունքԿարգի վերականգնում
Հակամարտող կողմեր
Ղեկավարներ
Կորուստներ
Զոհեր՝ 21
Վիրավորներ՝ 100+
Ձերբակալվածներ։ 100+

Թբիլիսյան դեպքեր, Թբիլիսյան ջարդեր, Թբիլիսյան ողբերգություն, կամ Ապրիլի 9-ի ողբերգություն (վրաց.՝ 9 აპრილის ტრაგედია), վրացական ընդդիմադիր շարժման խաղաղ ցույցը ցրելու ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ձեռնարկած հատուկ գործողություն, որը տեղի է ունեցել 1989 թվականի ապրիլի 9-ի լուսաբացին՝ Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում։ Խորհրդարանի շենքի դիմաց Խաղաղ բողոքի ակցիայի ճնշման հետևանքով սպանվեց 21 մարդ, վիրավորվեցին հարյուրավորները[1][2][3]։

Թբիլիսյան արյունոտ իրադարձությունները բեկումնային դարձան Վրաստանի վարած քաղաքականության վրա, որն արդեն առավել հակված էր Վրաստանի անկախացմանը[1]։ Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին[4]։

Ապրիլի 9-ն այժմ Վրաստանում նշվում է որպես պետական տոն՝ Ազգային միասնության օր (ეროვნული ერთიანობის დღე):


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Անկախության ձեռքբերման ճանապարհին. 1989թ.ի ապրիլի 9». 2014 թ․ ապրիլի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  2. Ֆայն, Էսթեր (1989 թ․ ապրիլի 25). «Kremlin Calls Georgia Violence a Local Operation».
  3. «31 տարի է անցել ապրիլի 9-ի ողբերգությունից». 2020 թ․ ապրիլի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  4. «Վրաստանի վարչապետը հարգել Է ապրիլի 9-ի ողբերգության զոհերի հիշատակը». 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.