Կորեական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատերազմի նախադրյալները [խմբագրել]

1945 թ. խորհրդային և ամերիկյան զորքերը Կորեան ազատեցին ճապոնական զորքերից: Խորհրդային զորքերը զբաղեցրին Կորեական թերակղզ ու հյուսիսային հատվածը, իսկ ամերիկյան զորքերը` հարավայինը: Հյուսիսում իշխանության եկան կոմունիստները, հարավում` զինվորականները, որոնք հենվում էին ԱՄՆ-ի օգնության վրա: Ստեղծվեցին երկու պետություններ` հյուսիսում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, հարավում` Կորեայի Հանրապետությունը: Սկզբնական շրջանում ո՛չ ԽՍՀՄ-ը, ո՛չ էլ ԱՄՆԿորեան միավորելու գործում չէին շտապում աջակցել կողմերից որևէ մեկին, սակայն Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը ցանկանում էր միավորել Կորեան` նույնիսկ զենքի ուժով: Դա ստիպեց երկու գերտերություններին ավելի մեծ աջակցություն ցույց տալ երկու հակամարտող կողմերին:

Պատերազմի ընթացքը [խմբագրել]

1950 թ. հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Իր Սենը եղավ Մոսկվայում և ստացավ Խորհրդային Միության օժանդակությունը: Հարավային Կորեան Հյուսիսայինին միացնելու Կիմ Իր Սենի ծրագիրը հավանության արժանացավ նաև Չինաստանի ղեկավար Մաո Ցզեդունի կողմից: 1950 թ. հունիսի 25-ին Հյուսիսային Կորեայի զորքերը անցան հարձակման: 3 օր անց նրանք արդեն Սեուլում էին: Այնուհետև նրանց առաջխաղացումը դանդաղեց և սեպտեմբերին արդեն գրեթե ողջ թերակղզին իրենց ձեռքում էր: Իրադրությունը փոխվեց այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի որոշմամբ Հարավային Կորեային որպես օգնություն տրամադրված միջազգային զորքերը (մեծ մասամբ ամերիկյան) իջեցվեցին թերակղզու վրա: Շուտով նրանք վերագրավեցին Սեուլը, հասան նախկին սահմանին և հարձակվեցին ԿԺԴՀ-ի վրա: Վերջինս հայտնվել էր կործանման եզրին, երբ առանց ԱՄՆ-ին պատերազմ հայտարարելու ռազմական գործողությունների մեջ մտավ չինական բանակը: Հոկտեմբերին մոտ մեկ միլիոնանոց բանակը անցավ սահմանը և մտավ կռվի մեջ: Շուտով ռազմաճակատը մոտեցավ նախկին սահմաններին: 1950 թ. ամերիկյան հարձակման ժամանակ ԽՍՀՄԿԺԴՀ-ին օգնության ուղարկեց մի քանի ավիացիոն դիվիզիա: Չինացիները մեծ կորուստներ կրեցին, քանի որ տեխնիկայով շատ էին հետ մնում ամերիկացիներից: Պատերազմը շարունակվեց 3 տարի և ավարտվեց հաշտությամբ: Հյուսիսում մնաց ԽՍՀՄ-ի և Չինաստանի դաշնակից Կիմ Իր Սենի կառավարությունը: