Ալեուտյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
North-Pacific-air-routes.png

Ալեուտյան կղզիներ — կղզեխումբ Խաղաղ օվկիանոսի հուսիսում (ԱՄՆ, Ալյասկա նահանգ)։ Բաղկացած է 110 կղզուց ու բազմաթիվ ժայռերից, որոնք աղեղնաձև սահմանափակում են Բերինգի ծովը 1740 կմ ձգվածությամբ։ Բարձրությունը մինչև 2860 մ (Շիշալդինա հրաբուխը` Ունիմակ կղզում)։ Տարածքը` 37,8 հազար կմ քառակուսի։ Գլխավոր բնակավայրը` Ադակ (համանուն կղզում)։ Ունալաշկա կղզում է գտնվում ԱՄՆ-ի Դատչ Հարբոր ռազմածովային բազան։

Հայտնագործել են ռուս ծովագնացները (Միխայիլ Նևոդչիկով, Անդրեան Տոլստիխ, Ստեպան Գլոտով) 18-րդ դարի կեսերին. կոչվել են բնիկների` ալեուտների (ինքնանվանումը` ունանգան) անունով։ Մինչև 1867-ը պատկանել է Ռուսաստանին (վաճառել են ԱՄՆ-ին` Ալյասկայի հետ միասին)։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 15. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով