Յալուցզյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յալուցզյան
Yalu river bridge.JPG
Չինա-կորեական բարեկամության կամուրջը Յալուցզյանի վրա։
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի երկրները {{{2}}} Չինաստան
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
Ակունք Պեկտուսան հրաբուխ
Չանբայշան սարահարթ
Ակունքի բարձրությունը 2744 մ
Գետաբերան Թափվում է Դեղին ծովի Արևմտա-Կորեական ծոցը, Սինիյջուի մոտ
Ավազանի մակերեսը 63 000 կմ²
Երկարությունը 813 կմ
Ջրի ծախսը 900 մ³/վրկ
Վտակները Չանջինգան, Խունցզյան

Յալուցզյան (չինարեն, պինյին տառադարձութամբ՝ Yalu jiang` «Յալու գետ», կորեերեն՝ Ամնոկկան) ― գետ Մանջուրիայում, Կորեական թերակղզուց հյուսիս, հանդիսանում է Չինաստանի և Հյուսիսային Կորեայի պետական սահմանագիծը։ Յալու անունը ծագում է մանջուրերեն բառից, որը նշանակում է «երկու երկրների սահման»։ Որպես բնական և պատմական սահման, Յալուցզյանը միշտ ունեցել է կարևոր քաղաքական, ռազմավարական, տնտեսական նշանակություն։

[խմբագրել] Աշխարհագրություն

Գետը սկիզբ է առնում Չանբայշան սարահարթում (Չինաստանի Գիրին նահանգ) և, հոսելով հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, թափվում է Արևմտա-Կորեական ծոց։ Երկարությունն է 813 կմ, ավազանի տարածքը՝ 63 000 կմ²։

[խմբագրել] Պատմություն

Յալուցզյան գետը հատկապես հայտնի է պատմության մեջ երկու ականավոր ռազմական իրադարձությունների կապակցությամբ.

[խմբագրել] Տնտեսություն

Յալուցզյանի վրա կառուցված են մի շարք հիդրոէլեկտրակայաններ, որոնք էլեկտրական էներգիա են մատակարարում երկու հարևան երկրների քաղաքները։ Այդ էլեկտրակայաններից առանձնապես նշանավոր է Սուփհունի ՀԷԿ-ը, որը հանդիսանում է Ասիայի հզորագույն հիդրոէլեկտրակայաններից մեկը։ Գետը նավարկելի է մինչև Հեսան քաղաքը, իսկ ծովային նավերի համար՝ միայն մինչև գետաբերանից ոչ հեռու գտնվող չինական Դանդուն քաղաքը։ Ձմռանը գետը սառցակալում է։ Յալուցզյանն օգտագործվում է նաև տրանսպորտի և ձկնորսության նպատակներով՝ տեղացի բնակչության կողմից։ Կառույցներից ամենանշանավորը թերևս Չինա-կորեական բարեկամության կամուրջն է, որը միացնում է գետաբերանի մոտ գտնվող չինական Դանդուն և կորեական Սինիյջու քաղաքները (կառուցված՝ 1943 թվականին)։