Ազգերի Համագործակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգերի Համագործակցությունը, նախկինում հայտնի որպես Բրիտանական Համագործակցություն, միջկառավարական կազմակերպություն է՝ 54 անդամ անկախ պետությունների համագործակցություն: Բոլոր անդամները, բացառությամբ Մոզամբիկի և Ռուանդայի, Բրիտանական կայսրության մաս են կազմել: Հենց Բրիտանական կայսրությունից է զարգացել ազգերի համագործակցությունը: Անդամ երկրները համագործակցում են ընդհանուր արժեքների և նպատակների շրջանակներումինչպես նշված է Սինգապուրի հռչակագրում: Դրանցում ընդգրկված են ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում, օրենքի գերակայություն, անհատի ազատություն, ազատ առևտուր, մուլտիլատերալիզմ և աշխարհի խաղաղություն:

Ծանոթագրություններ [խմբագրել]