Գնդացիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գնդացիրը աջակցման հրաձգային ավտոմատ զենք է, որը նախատեսված է տարբեր վերերկրյա, վերջրյա և օդային թիրախների խոցելու համար: Հրաձգությունը գնդացիրից սովորաբար կատարվում է երկճղի հենակից կամ հաստոցից: Կրակը սովորաբար վարում են կարճ(մինչև 10 փամփուշտ) և երկար(մինչև 30 փամփուշտ) կրակահերթերով, ու նաև անընդհատ կրակով: Գնդացիրները հաճախ նաև տեղադրվում են զրահատեխնիկայի վրա որպես լրացուցիչ սպառազինություն: