Բուսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բուսան
부산 광역시, 釜山廣域市
Զինանշան
Symbol of Busan.svg
Korea-Busan-Busan Tower-01.jpg
Պուսանի համայնապատկերը
35°06′00″ հս. լ. 129°02′25″ ավ. ե. / 35.1° հս. լ. 129.040278° աե. ե.
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ներքին բաժանում 15 քու, 1 քուն
Քաղաքապետ Հո Նամ Սիք
Այլ անվանումներ Տոնեբու, Ֆուձան
Մակերես 763.46 կմ²
Բնակչություն 3 635 389 մարդ (2006)
Տեղաբնականուն պուսանցի
Ժամային գոտի UTC+9
Հեռախոսային կոդ 051
Պաշտոնական կայք www.busan.go.kr
##Բուսան (Հարավային Կորեա)
Red pog.png

Բուսան (հանգըլ։ 부산, հանջա։ 釜山), քաղաք Կորեայի Հանրապետությունում։ Ուղիղ ենթակայության քաղաք է։

Մեծության երկրի երկրորդ քաղաքն է Սեուլից հետո։ Երկրի ամենամեծ նավահանգիստն է, հայտնի է որպես «Կորեայի Հանրապետության ծովային մայրաքաղաք»։ Քաղաքի պաշտոնական անվանումը կորեերենով Քաղաք-մետրոպոլիտ Բուսան է (հանգըլ։ 부산광역시, հանջա։ 釜山廣域市 ― Բուսան կվանգյոկսի)։ Բուսանը տեղակայված է Կորեական նեղուցի ափին սփռված Կորեական թերակղզու հարավարևելյան մասում։ Առավել խիտ կառուցված շրջանները տեղակայված են Նակդոնգ և Սյոնգհան գետերի միջի նեղ հովիտներում։ Լեռները ծառայում են որպես որոշ քաղաքական շրջանների բնական սահմաններ։

Պատմություն[խմբագրել]

Քաղաքը հիմնադրվել է մեր թվարկության սկզբին՝ Կայա (Կարակ) անվամբ[1]։ Կորյոյի ժամանակաշրջանում կոչվել է «Բուսանպո»։ Բուսան անվանումը թարգմանվում է որպես «կճուճ-լեռ»՝ կճուճանման լեռան պատճառով, որի վրա էլ տեղակայված է քաղաքը[2]։ 15-րդ դարի սկզբից մինչև 1592 թվականը համարվում էր երկրի հիմնական առևտրային նավահանգիստը։ Առաջին հերթին առևտուր էր անում Ճապոնիայի հետ։

1592 թվականին ճապոնական զորքերի՝ քաղաքը գրավելով սկսվեց Իմչինյան պատերազմը։ 1598-1876 թվականները քաղաքը փակ է եղել, հետագայում դարձավ Կորեայի առաջին քաղաքը՝ բաց լինելով արտաքին առևտրի համար․ սակայն մինչ 1883 թվականը առևտուր էր անում միայն Ճապոնիայի հետ։

1910 թվականից քաղաքն անցավ Ճապոնիայի հովանու ներքո և դարձավ խոշոր առևտրային և արդյունաբերական կենտրոն։ Երկաթուղային լաստանավով կապված էր ճապոնական Սիմոնոսեկի քաղաքի հետ։ 1925 թվականից Հարավային Գյոնգսանգ նահանգի վարչական կենտրոնն է։

Կորեական պատերազմի ժամանակ՝ 1950-1953 թվականներին, եղել է Կորեայի Հանրապետության ժամանակավոր մայրաքաղաքը, որովհետև այն ամենահեռու կետն էր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հետ սահմանից, ԱՄՆ-ի և դաշնակիցների ռազմական բազաներից։ 1950 թվականի օգոստոսի 4-ից սեպտեմբերի 15«Բուսանի պարագիծը» Հարավային Կորեայի պաշտպանության վերջին սահմանն էր։ Պատերազմի ավարտից հետո՝ մինչև 1963 թվականը նահանգի կենտրոնն էր, հետո դարձավ ուղիղ ենթակայության քաղաք, իսկ 1995 թվականի հունվարից՝ մետրոպոլիտ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Пусан // Словарь современных географических названий. — Екатеринбург: У-Фактория. Под общей редакцией акад. В. М. Котлякова. 2006.
  2. Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь: Свыше 5 000 единиц / Отв. ред. Р. А. Агеева. — М.: «Русские словари», 1998. — С. 160. — 372 с. — ISBN ISBN 5-89216-029-7
  3. «Քաղաքի պաշտոնական կայք»։ http://english.busan.go.kr/SubPage.do?pageid=sub0102։