Հայրենադարձություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայրենադարձություն, տարագիրների վերադարձը հայրենիք՝ նրանց քաղաքացիության վերականգնումով։ Տարագիրների հայրենադարձություն է նախատեսված ԱԱՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1946-ի հոկտեմբերի 19-ի հրամանագրով, որի համաձայն արտասահմանից Խորհրդային Հայաստան վերադարձող հայերը ճանաչվում են ՍՍՀՄ. քաղաքացիներ։

Հայրենադարձություն է նաև ռազմագերիների և ռազմական գործողությունների հետևանքով իր երկրից հեռացած քաղաքացիական բնակչության վերադարձը հայրենիք։ Համաձայն Ժնևի 1949-ի կոնվենցիայի, ռազմական գործողությունների դադարեցումից հետո պատերազմող պետությունները պարտավոր են կատարել ռազմագերիների անվերապահ Հայրենադարձություն, բացառությամբ նրանց, ովքեր ենթակա չեն Հայրենադարձության (օրինակ. ծանր հիվանդները, քրեական հանցագործություն կատարած անձինք և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png