Դուգլաս Մակարթուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուգլաս Մակարթուր

Դուգլաս Մակարթուր (անգլDouglas MacArthur, հունվարի 26, 1880- ապրիլի 5, 1964), ամերիկյան զինվորական գործիչ, բանակի գեներալ (1944

Ավարտել է Ուեստ-Փոյնթի ռազմական ակադեմիան (19031935-1937 թվականներին՝ զինվորական խորհրդական Ֆիլիպիններում, 1936-1937 թվականներին՝ ֆիլիպինյան ֆելդմարշալ։ 1941 թվականին նշանակվել է Հեռավոր Արևելքում ամերիկյան զինված ուժերի հրամանատար, 1942-1951թվականներին՝ խաղաղ օվկիանոսի հարավ-արևելյան մասի դաշնակցային զորքերի գլխավոր հրամանատար, 1945-1951 թվականներին՝ օկուպացիոն զորքերի հրամանատար ճապոնիայում։ 1950-1951 թվականներին ղեկավարել է ԿԺԴՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմի ռազմական գործողությունները, որոնց ձախողումից հետո հեռացվել է հրամանատարական բոլոր պաշտոններից։ 1952 թվականից աշխատել է մեծ բիզնեսի ասպարեզում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png