Ռուսախոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսախոսները աշխարհով մեկ

Ռուսախոսներ (ռուս.՝ русскоязы́чные, русскоговоря́щие), ռուսերենը որպես մայրենի լեզու օգտագործող մարդիկ:

Տվյալ եզրը կարող է բնութագրել նաև այն մարդկանց, ում մշակույթը սերտորեն կապված է ռուսաց լեզվի հետ, անկախ նրանց ազգային և տարածքային պատկանելիության: Ռուսախոսների թվում կան շատ ուկրաինացիներ, բելառուսներ, հրեաներ, թաթարներ, ղազախներ, հայեր:

1999 թվականի դրությամբ ռուսախոսների թիվը աշխարհում հասնում էր 167 մլն, ինչպես նաև մոտ 110 մլն տիրապետում են ռուսերենին որպես երկրորդ լեզու: