Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բելառուսի ԽՍՀից)
Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Беларуская Савецкая Сацыялістычная Рэспубліка
 Ռուսական կայսրություն 1917 - 1991 Բելառուս 
Քարտեզ


(1989)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մինսկ
Մակերես 207,600 կմ2(Մ.թ.ա. 25 թ.)
Բնակչություն 10,199,709 (1989 թ.)
Լեզու ռուսերեն, բելառուսերեն
Հիմն Дзяржаўны гімн Беларускай Савецкай Сацыялiстычнай Рэспублiкi
Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հիմն
(1952–1991)
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Օրենսդրություն ԽՍՀՄ սահմանադրություն
Պատմություն

Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Բելառուսական ԽՍՀ (բելառուս․՝ Беларуская Савецкая Сацыялістычная Рэспубліка, ռուս.՝ Белорусская Советская Социалистическая Республика) ԽՍՀՄ վարչատարածքային միավոր եվրոպական մասի արևմուտքում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Արևմուտքում սահմանակցել է Լեհաստանին։ Տարածքը՝ 207,6 հզ․ կմ², բն․՝ 9878 հզ․ մարդ (1 հունվ․, 1984)։ Ազգային կազմը (1979 թ.-ի մարդահամարով, հազար մարդ), բելառուսներ՝ 7568, ռուսներ՝ 1134, լեհեր՝ 403, ուկրաինացիներ՝ 231, հրեաներ՝ 135 և ուրիշներ։ Միջին խտությունը՝ 1 կմ 1 վրա 47,2 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Մինսկ (1442 հզ․ բն․, 1983)։ Խոշոր քաղաքներն են համարվել (հզ․ մարդ, 1984)՝ Գոմելը (432), Վիտեբսկը (324), Մոգիլյովը (325), Գրոդնոն (230), Բոբրույսկը (214), Բրեստը (208), Բարանովիչին (144), Բորիսովը (124), Օրշան (117)։ Կառուցվել են նոր քաղաքներ․ Նովոպոլոցկը (79), Աոլիգորսկը (78), Ավետլոգորսկը (62), Ժոդինոն և ուրիշներ։ Վարչականորեն բաժանված է եղել 6 մարզի և 117 շրջանի, ունեցել 96 քաղաք և 111 քտա։

Խորհրդայնացվել է 1917 թ.-ի հոկտեմբեր-նոյեմբերին։ 1918 թ.-ի փետրվար—նոյեմբերին գրեթե ողջ Բելառուսիան օկուպացրել են գերմանական զորքերը։ 1919 -1920 թթ.-ին օկուպացրել է Լեհաստանը։ 1921 թ.Ռիգայի պայմանագրով Արևմտյան Բելառուսիան անցել է Լեհաստանին։ 1922-ին ԲԽՍՀ մտել է ԽԱՀՄ կազմի մեջ։ 1939 թ.-ին Արևմտյան Բելառուսիան միավորվել է ԲԽՍՀ-ի հետ։

Տեսարան Մինսկի Նիամիհա փողոցից, (1981)

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի (1941-1944) ժամանակ Բելառուսական ԽՍՀ տարածքը օկուպացվել է Նացիստական ուժերի կողմից։ Պատերազմի տարիներին գործել է 1255 պարտիզանական ջոկատ և խումբ՝ ընդհանուր 374 հզ․ մարդ։ Պատերազմի տարիներին ԲԽՍՀ-ում զոհվել է 2,2 միլիոն մարդ։ Հանրապետությունն ազատագրվել է 1944 թ.-ի հուլիսին։ Բելառուսական ԽՍՀ պարգևատրվել է Լենինի 2 (1935, 1958), Հոկտեմբերյան հեղափոխության (1968) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։ Տնտեսական ամուր կապեր է ունեցել ԽԱՀՄ բոլոր հանրապետությունների հետ։

Բելառուսական բեռնատար ավտոմեքենա Բելազ

Բելառուսական ԽՍՀ-ում հայտնի խոշորագույն էլեկտրակայաններն էին Լուկոմլի, Բերեգայի, Սվետլոգորսկի, Սմոլեիչի ՊՇՀԿ-ները։ Վառելիքի արդյունաբերությունը ներկայացված է եղել տորֆի, նավթահանման և նավթավերամշակման ճյուղերով։ Մեքենաշինության մեջ աչքի է ընկել հաստոցաշինությունը (Մինսկ,Վիտեբսկ, Գոմել, Օրշա, Մոլոդեչնո), ավտո և տրակտորաշինությունը (Մինսկ, ժոդինո, Մոգիլյով)։ Զարգացած է եղել նաև սարքաշինությունը, ռադիոէլեկտրոնային, էլեկտրաէներգիան, արդյունաբերությունը (Մինսկ, Վիտեբսկ, Գոմել, Մոգիր, Բրեստ, Լիդա են), նավթաքիմիան (Նովոպոլոցկ, Մոգիր), քիմիական պարարտանյութերի և թելերի արդյունաբերությունը (Սվետլոգորսկ, Մոգիլյով, Նովոպոլոցկ, Գրոդնո են), սննդարդյունաբերությունը, թեթև և տեքստիլարդյունաբերությունը (Օրշա, Բարանո-Վիչի), փայտամշակումը (Բորիսով)։

ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի հուլիսի 27-ին ընդունեց Պետական ինքնիշխանության հռչակագիրը։ 1991 թվականիի օգոստոսի 15-ին Ստանիսլավ Շուշկևիչն ընտրվեց երկրի Գերագույն խորհրդի նախագահ։ Օգոստոսի 25-ին, Բելառուսական ԽՍՀ-ն հայտարարեց իր անկախությունը և վերանվանվեց Բելառուսի Հանրապետություն։ Խորհրդային Միությունը լուծարվեց չորս ամիս անց՝ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։