Օսկարի 92-րդ մրցանակաբաշխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
92-րդ Օսկար
ԱմսաթիվՓետրվարի 9, 2020
ՎայրԴոլբի թատրոն
Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ

«Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխություն, Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի հանձնման արարողություն՝ 2019 թվականին կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռքբերումների համար։ 24 անվանակարգերում առաջադրվածները ներկայացվել են 2020 թվականի հունվարի 13-ին, իսկ արարողությունը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 9-ին Դոլբի թատրոնում (Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա)[1]։ Արարողությունը ցուցադրվել է ԱՄՆ-ում ABC հեռուստառադիոընկերության ուղիղ եթերով[1]։

Իրադարձությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ[1]
Իրադարձություն
2019 թվական, նոյեմբերի 27, չորեքշաբթի[2] Հատուկ մրցանակների հանձնման արարողություն
2020 թվական, հունվարի 2, հինգշաբթի Անվանակարգերի քվեարկություն (սկիզբ)
2020 թվական, հունվարի 7, երեքշաբթի Անվանակարգերի քվեարկություն (ավարտ)
2020 թվական, հունվարի 13, երկուշաբթի Անվանակարգերի հայտարարում
2020 թվական, հունվարի 27, երկուշաբթի Առաջադրվածների նախաճաշ
2020 թվական, հունվարի 30, հինգշաբթի Վերջնական քվեարկության սկիզբ
2020 թվական, փետրվարի 4, երեքշաբթի Վերջնական քվեարկության ավարտ
2020 թվական, փետրվարի 9, կիրակի «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխություն

Հաղթողներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջադրվածների ցանկ

Կինոարվեստում բացառիկ նվաճումների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեյվիդ Լինչ՝ ամերիկացի ռեժիսոր և դերասան[3]
  • Ուես Սթյուդի՝ չերոկի-ամերիկացի դերասան[3]
  • Լինա Վերտմյուլլեր՝ իտալացի ռեժիսոր և սցենարիստ[3]

Ջին Հերշոլտի անվան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջինա Դեյվիս՝ ամերիկացի դերասանուհի (պարգևատրվելու է գենդերային հավասարության ապահովման աշխատանքի համար)[3]

Փոփոխություններ մրցանակաբաշխությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլին տնօրենների խորհրդի նիստում Ակադեմիան քվեարկել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» կատեգորիան փոխել «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ»-ով[4][5]։ Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային կինեմատոգրաֆիկական հասարակությունում «օտարալեզու» բառը հնացել է։ Նաև նշվում է, որ այս կատեգորիայի կարճ ցուցակը փոփոխվելու է ընդգրկելու է 10 ֆիլմ։ Բացի այդ, «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» կատեգորիայում նոմինացված ֆիլմերի քանակը երեքից հինգով է ավելացել, իսկ կարճ ցուցակը յոթից դարձել է տաս[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «ACADEMY DETERMINES NEW OSCARS CATEGORY MERITS FURTHER STUDY». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. Thompson, Anne; Thompson, Anne (2019 թ․ մայիսի 31). «Academy's 11th Governors Awards Moved Up to October 27, as Elections Loom». IndieWire (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «THE ACADEMY TO HONOR GEENA DAVIS, DAVID LYNCH, WES STUDI AND LINA WERTMÜLLER AT 2019 GOVERNORS AWARDS». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). 2019 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. Kay2019-04-24T05:11:00+01:00, Jeremy. «Academy leaves Netflix eligibility rule intact, changes name of foreign language category». Screen (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Donnelly, Matt; Donnelly, Matt (2019 թ․ ապրիլի 24). «Netflix Can Chill: Academy Rules No Change in Streaming Oscar Eligibility». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. Баталина, Елена (2019 թ․ ապրիլի 24). «Названа дата проведения следующей церемонии вручения премии «Оскар»». Известия (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]