Օլդերշոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օլդերշոթ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԲԾՄ99 մետր
Բնակչություն57 211 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01252
Փոստային դասիչGU11
Օլդերշոթ (Միացյալ Թագավորություն)##
Օլդերշոթ (Միացյալ Թագավորություն)

Օլդերշոթ (անգլ.՝ Aldershot), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Հարավարևելյան Անգլիա տարածաշրջանի Հեմփշիր կոմսության Ռաշմուր շրջանում։ Զբաղեցնում է 8,35 քառակուսի կիլոմետր տարածք։ 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 33 840[2] ; Քաղաքում և նրա ագլոմերացիայում ընդհանուր առմամբ ապրում է 243 344 մարդ. այս ցուցանիշով հանդիսանում է Մեծ Բրիտանիայի երեսուներորդ առավել բնակեցված քաղաքային տարածքը[3]։

Քաղաքի երկաթուղային կայարանը

Օլդերշոթը հայտնի է որպես « Բրիտանական բանակի տուն»[4] .բանակի հետ կապը նրան հնարավորություն է տվել փոքրիկ գյուղակից Վիկտորիանական դարաշրջանում արագորեն վերածվելու քաղաքի։ Բրունևալյան զորանոցը / Bruneval Barracks, որ Օլդերշոթում կառուցվել էր դեռ 1850 թվականին, ֆելդմարշալ Մոնտգոմերիի կողմից 1965 թվականին վերաբացվել է։ Դա առաջին մշտական ռազմական ուսումնական բազան էր Բրիտանիայում, և Օլդերշոթը արագորեն և միանգամայն արժանիորեն դարձել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ բանակային բազան։

1972 թվականի փետրվարի 22-ին քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն, որ իրականացվեց Իռլանդիայի հանրապետական բանակի կողմից. ականապատ մեքենայի պայթյունից զոհվեց 7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կաթոլիկ քահանա; Ավելի ուշ ԻՀԲ-ն հայտարարեց, որ դա վրեժի գործողություն է՝ ի պատասխան Դերիում տեղի ունեցած Արյունոտ կիրակիի։

Քաղաքում կան աստղադիտարան և զինավան։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերման Գլաուերտ- մեքենագետ
  • Ջեյմս Ուեյդ - անգլիացի դարթսմեն
  • Մարտին Ֆրիման - անգլիացի դերասան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/UK-Cities.html
  2. «The Population of Aldershot and Farnborough». Rushmoor Borough Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Great Britain and Northern Ireland: United Kingdom & Major Conurbations — Statistics & Maps on City Population». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Development of 'the camp at Aldershott'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 12-03-2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլդերշոթ» հոդվածին։