Սառը պատերազմի ավարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուկայամայի տեսությունը

Ֆրենսիս Ֆուկույամա

1990 թվականին ամերիկացի պատմաբան Ֆ. Ֆուկայաման հանդես եկավ իր «Պատմության ավարտը» աշխատությամբ։ Նա այն գաղափարն էր առաջ քաշում, որ պատմությունն իբրև շարժում ավարտված է, քանզի աշխարհում վարջնականապես հաղթանակել են լիբերալ ժողովրդավարությունը, սպառողական մշակույթը, իսկ Արևմուտքն ու արևմտյան գաղափարախոսությունը գերիշխում են։ Նա նաև նշում էր, որ առանձին փոքր պատերազմները դեռ հնարավոր են, սակայն մեծ պատերազմների հավանականությունը խիստ նվազել է։

Հանթինգթոնի տեսությունը

Սամուել Հանթինգթոն

1993 թվականին ամերիկացի գիտնական Ս. Հանթինգթոնը իր «Քաղաքակրթությունների բախումը» հոդվածում ճիշտ հակադիր տեսակետն առաջ քաշեց։ Նա նշում էր, որ ապագայում պատերազմները ոչ միայն չեն բացառվում, այլև սպասվում են ավելի խոշոր պատերազմներ՝ բախումներ քաղաքակրթություններ միջև։ Քաղաքական գործիչները չափից դուրս անիրատեսական համարեցին Ֆուկայամայի դիրքորոշումը, սակայն միաժամանակ չափից դուրս վտանգավոր նաև Հանթինգթոնի գաղափարախոսությունը։ Արդյունքում՝ Իրանի նախագահ Մ. Խաթամին հանդես եկավ քաղաքակրթությունների երկխոսության գաղափարով։ Ավելի ուշ շրջանառության մեջ դրվեց քաղաքակրթությունների դաշինք հասկացությունը։ Սակայն ապագա զարգացումները մեծապես կախված էին նրանից, թե ինչպիսին կլիներ նոր աշխարհակարգը։ Իսկ նոր աշխարհակարգն, ինչպես տեսանք, ամերիկյան աշխարհակարգ է, որում ԱՄՆ–ը առաջինն է հավասարների մեջ։ ԱՄՆ–ը իր տնտեսական, ռազմական, քաղաքական և մշակութային ներուժով էականորեն գերազանցում է մյուս խոշոր երկրներին։ Սակայն մարդկության առջև առկա են որոշակի մարտահրավերներ, որոնք միայնակ կարգավորել չի կարող նույնիսկ ԱՄՆ–ի նման գերտերությունը։ Հետևաբար միտում կար հակամարտությունից անցնելու համա գործակցության։ Դա առաջին հերթին վերաբերում էր ԱՄՆ–ի և ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի հարաբերություններին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք [1] Արխիվացված 2013-11-06 Wayback Machine