Գրավատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրավատուն (իտալ.՝ lombard), վարկային հիմնարկություն, որ զբաղվում է գրավ դրված շարժական ունեցվածքի դիմաց փոխառություն տրամադրելով։ Գրավատներում ընդունում են թանկարժեք մետաղ, կենցաղային տեխնիկա, ավտոտրանսպորտ։ Ապրանքի գնահատումը կատարվում է կողմերի համաձայնությամբ։ Անվանումն առաջացել է իտալական Լոմբարդիա պրովինցիայից, ուր վաճառականները զբաղվում էին նման գործառնություններով։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992թ