Կլոնդայքի ոսկե տենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1897 թվականի Ալյասկայի և Բրիտանական Կոլումբիայի քարտեզը, որտեղ ցույց է տրված ոսկու գտնվելու վայրը

Կլոնդայքի ոսկե տենդ (անգլ.՝ Klondike Gold Rush), Կանադայի Կլոնդայք շրջանում և Ալյասկա թերակղզում ոսկու զանգվածային արդյունահանությունն է 19-րդ դարի վերջում։ Տենդը սկսվեց այն բանից հետո, երբ 1896 թվականի օգոստոսի 16-ին ոսկեխույզներ Ջորջ Քարմակը, Ջիմ Սկուկումը և Չառլի Դոուսոնը ոսկի հայտնաբերեցին Կլոնդայք գետը թափվող Բոնազա-Քրիք առվակի ափին։ Այս լուրը շատ արագ հասավ Յուկոն գետի շրջակայքի բնակչությանը։ Սակայն պահանջվեց ևս մեկ տարի, որպեսզի լուրը տարածվեր ողջ աշխարհով մեկ։ Ոսկին չէր արտահանվում մինչև 1897 թվականը, երբ սկսվեց նավագնացությունն ու «Էքսկելսիոր» և «Պորտլենդ» օվկիանոսային լայներների` Կլոդայքից բեռ ընդունելը[1]։ 1897 թվականի հուլիսի 17-ին «Էքսկելսիորը» հասավ Սան Ֆրանցիսկո կես միլիոն դոլլարին համարժեք բեռով, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության մեջ։ Երբ 3 օր հետո «Պորտլենդը» հասավ Սիեթլ, նրան դիմավորեց ժողովրդի մեծ բազմություն։ Թերթերում նշվում էր կես տոննա ոսկու մասին, սակայն դա միայն նվազագույն թիվն էր, քանի որ նավը բեռնված էր ավելի քան մեկ տոննա ոսկով[1]։ 1911 թվականի օգոստոսի 17-ին Յուկոնայի տարածքում հայտարարվեց հայտնագործության օր (անգլ.՝ Discovery Day)։ Այդ օրվանից հետո օգոստոսի երրորդ երկուշաբթին դարձավ ոչ աշխատանքային օր։ Հիմնական տոնակատարությունները տեղի են ունենում Դոուսոն քաղաքում[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական Կոլումբիայի ոսկին[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թվական, «Բեկոնի պատրաստում»: Անհայտ գեղանկարչի նկարում պատկերված է Ֆրեյզեր գետի ոսկեխույզների հյուղակի ներքին կահավորությունը

Բրիտանական Կոլումբիայի Ֆրեյզեր գետի ոսկին հայտնաբերվել է 1850-ական թվականների սկզբին, կալիֆորնիական ոսկու տենդի եռուն շրջանում։ Մի քանիսը ոսկի գտան Հոփ և Իյեյլ ամրոցների միջև հենց այն նույն ժամանակ, երբ Կալիֆորնիայում ոսկին դարձավ անհասանելի և հազարավոր ոսկեխույզներ գնացին փնտրելու «նոր Էլդորադոն»[3]։ Ջեյմս Հյուսթոնը, գտնելով ոսկին և փորձ ունենալով շփվել Կալիֆորնիայի հնդկացիների հետ, թաքնվում էր Հուդզոնի նեղուցի Կազմակերպության անվան տակ, որի հիմնական բնակչությունը լոյալ էր։ Մինչ այդ նա կողոպտվել էր և ծայրահեղ ծանր վիճակում հասել Հոփ ամրոց։ 1857 թվականի գարնանը նա սկսեց ոսկու փնտրտունքները ամրոցի տարածքի հոսող վտակներում։ Մեկ այլ ոսկեխույզը Ֆերդինանտ Բուլանժն է` ծնունդով Կվեբեկայից, ով նույնպես եկել էր Բրիտանական Կոլումբիա Կալիֆորնիայից։ Կվեբեկացիների և իրոկեզների խմբի հետ նա ոսկի հայտնաբերեց Ֆրեյզեր գետում։ Բուլանժեն հնդկացիներին ցույց տվեց ինչպես տարբերել մետաղը, իսկ նա խոստացավ փոխել այն ծամելու ծխախոտի հետ։ Սակայն հնդկացիները գտած մետաղը ցույց էին տալիս Դոնալդ Մաքլինին, ով ղեկավարում էր առևտրական միսիան։ Վերջինս խորհուրդ էր տվել հնդկացիներին չվաճառել ոսկին սպիտակամորթներին, իսկ գտածոները նա ուղարկում էր իր ղեկավար Ջեյմս Դուգլասին ֆորտ-Վիկտորիա, որտեղից էլ այն ուղղվում էր Սան Ֆրանցիսկո ընկերության արևմտյան մասնաճյուղի շտաբ կայան[4]։

Ճանապարհ դեպի Կարիբա գետի հանքերը, 1867 թվականի նկար

1858 թվականի գարնանը ոսկեխույզները սկսեցին ժամանել Ֆրեյզեր գետի ափ։ Ընդհանուր առմամբ հիմնականում ԱՄՆ-ից ավելի քան 30 հազար ոսկեխույզներ ժամանեցին։ Սկսվեցին հերթականությամբ ստուգվել Ֆրեյզեր գետի բոլոր առվակներն ու վտակները։ 1860 թվականին Կարիբա լեռների դժվար հասանելի, մեկուսացված հատվածներում հայտնաբերված ոսկին եղել է 2.5 մետր և ավելի խորությամբ։ Կայուն հատվածներում արդյունահանող 3 հոգանոց խմբին հասնում էր օրական 3.5 կգ ոսկի[5]։ Դա Բրիտանական Կոլումբիայի ամենահարուստ վայրն էր[6]։

Ջեյմս Դուգլասը Ֆորտ-Վիկտորիայում անմիջապես զգաց այդ շրջանում ոսկեխույզներով հեղեղվելու վտանգը։ Հավանական էր, որ տարածքը կարող էր անցնել ամերիկացիների հսկողության տակ, և Դուգլասը նամակ ուղարկեց Անգլիա, անհապաղ գործելու խնդրանքով։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերցրեց Հուդզոն նեղուցի ընկերության լիցենզիան։ Ընկերությունը համարվում էր այդ տարածքի սեփականատերը 21 տարի շարունակ, և 1858 թվականի օգոստոսի 22-ին հողը ճանաչեց որպես իր գաղութ[4]։

Դրա հետ մեկտեղ, հետազոտելով շրջանի բոլոր ջրային ճանապարհները` ոսկեխույզները աստիճանաբար շարժվեցին դեպի հյուսիս։ Ոսկի մի քանի անգամ գտել են Բրիտանական Կոլումբիայի լճերից, գետերից, և վտակներից[4]։ 1874 թվականին տենդը ընդգրկեց Քասսյար լեռները և հասավ Յուկոն գետի ջրավազան[7][8]։

Յուկոն ջրավազանի ոսկին[խմբագրել | խմբագրել կոդը]

1840-ական թվականներին Յուկոնի տարածքում Հուդզոն նեղուցի ընկերության մորթու վաճառողները հիմնեցին 4 առևտրական պահակակետեր, իսկ նրանցից հետո` մի քանի տարի անց ի հայտ եկան մեկ կամ երկու կրոնական միսիաներ։ Հետագա 50 տարիների ընթացքում այդ տարածքում եվրոպացիների թիվը կազմում էր ընդամենը մի քանի մարդ[9]։ Յուկա գետի վտակի տարածքում վաճառականները անմիջապես հայտնաբերեցին ոսկին, բայց նրանք թաքցնում էին տեղեկությունը` զգուշանալով ոսկեխույզների մրցակցությունից, ինչպես նաև համարում էին, որ ոսկու արտահանումը ավելի քիչ շահութաբեր բիզնես է, քան մորթեղենի վաճառքը։ Նմանօրինակ կարծիք ունեին նաև միսիոներները, ովքեր համարում էին, որ այդ տարածքում բնակվող բազմաթիվ հնդկացիներ պատրաստ չեն ոսկեխույզների հորդահոսքին[8]։ Այդուհանդերձ, 1874 թվականին ամերիկացիներ Ջեկ Մաքքուեստենը և Ալֆրեդ Մեյոն` իմանալով Ալյասկայի` Ամերիկայի կողմից գնման մասին, Դոուսոնից ոչ հեռու հիմնեցին Ալյասկա առևտրային ընկերության Ֆորտ-Ռելայնս առևտրական կետը, որտեղ բացի մորթեղենի վաճառքից` կար ոսկեխույզների համար նախատեսված պարագաներ` հետագայում գտնված ոսկու տոկոսի դիմաց[10][11]։ Չնայած այն հանգամանքի, որ սկզբնական շրջանում ոսկի չէր հայտնաբերվում` վաճառքը շարունակվում էր։ Իրավիճակը փոխվեց, երբ 1885 թվականին Սթյուարդ գետում ոսկի հայտնաբերվեց։ Հանդիպելով փոքր բումի` ընկերությունը փակեց մորթեղենով զբաղվող հատվածը և կենտրոնացավ ոսկեխույզների ապրանքների վրա[10]։ 1886 թվականին տարածաշրջանից դուրս բերվեց 100.000 կանադական դոլլարին համարժեք ոսկի, ինչն էլ ավելի մեծացրեց ոսկեխույզների ակտիվությունը[11]։ Սթյուարդ գետի ոսկին շատ արագ վերջացավ, բայց դրանից առաջ ոսկեխույզներին հաջողությունը ժպտում էր Ֆորտիմայլ գետում։

Ֆորտիմայլ և Սյորկլ-Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորտիմայլ գետը թափվում է Յուկոն, 1897 թվական: Առաջնային պլանում շոգենավի մոտ տեղակայված է Ֆորտ-Կուդահին, հեռվում երևում է Ֆորտիմայլը

Ինչպես տարածաշրջանի բոլոր աշխարհագրական օբյեկտները, Ֆորտիմայլ գետը իր անվանումը ստացել է Ֆորտ-Ռելայանսից. այն թափվում է Յուկոն գետը 40 մղոն հոսանքն ի վար[11]։ Արթուր Հարպերը առաջարկեց ոսկի փնտրել գետի շրջանում, և հետագայում ոսկեխույզները հայտնաբերեցին բավականին մեծ ավազաքարեր։ Հարպերը գիտակցում էր, որ հենց նորությունը հասնի Յուկոնի սահմաններ, այդ տարածաշրջան կներխուժեն ոսկեխույզներ։ Նա որոշեց մոտակա Դայի բնակավայր հաղորդագրություն ուղարկել։ Առաջադրվեց կամավոր և հնդկացի ուղեկից։ Ձմռանը նրանք ընկան ձնաբքի տակ, և նշանակակետին հասավ միայն հնդկացին, ով չկարողացավ բնութագրել` ինչու է նման բարդ երթուղի ստեղծված, նա միայն կարողացավ ասել «Ոսկի!»[12]:

Յուկոնի տարածաշրջանի առաջին քաղաք Ֆորտիմայլը հիմնվել է 1887 թվականի ձմռանը, երբ խան ցեղի հնդկացիների տարածքում բնակություն հաստատեց 160 մարդ[13]։ Քաղաքը ամբողջությամբ կախված էր Յուկոն գետի վրայով Սենթ-Մայքլից մատակարարվող շոգենավերից։ Ամռան ընթացքում շոգենավը կարողացավ կատարել միայն մեկ երթ[14]։ Երթերը իրականացվում էին New Racket շոգենավով, որը պատկանում էր Ալյասկայի առևտրական ընկերությանը։ Ընկերությունը փորձեց կառուցել երկրորդ շոգենավը` Arctic-ը, սակայն այն չկարողացավ կատարել գոնե մեկ երթ[15]։ Միայն 1890 թվականին շոգենավը սկսեց կանոնավոր աշխատանք, որը թույլ էր տալիս մեծ թվով մարդկանց ձմռանը մնալ քաղաքում [Ն 1][16]:

1895 թվականին Ֆորտիմայլ և Սիքստիմայլ շրջաններում հանվել է ավելի քան 400000 դոլլարին համարժեք ոսկի։ Այդ ժամանակ քաղաքում ապրում էին 1000 ոսկեխույզներ, հիմնականում ամերիկացիներ։ Եպիսկոպոս Բոմպասը քաղաքում հիմնադրեց Բաքստոն միսիան, ինչպես նաև գրեց երկու նամակ Օտտավին` արտահայտելով իր բողոքը ոսկեխույզների բարոյականության անկման մասին, ինչը բացասական ազդեցություն էր թողնում հնդկացիների վրա։ Այդ ժամանակ քաղաք ժամանեց Ջոն Հիլին և Ֆորտիմայլ գետի հակառակ ափին հիմնադրեց առևտրական Հյուսիս-Ամերիկյան Ֆորդ-Կուդահի (անգլ.՝ Fort Cudahy) կոչվող առևտրա-տրանսպորտային ընկերությունը(անգլ.՝ North American Trading and Transportation Company)[11][17]: Հիլինը հիմնեց Չիկագո կազմակերպությունը, նրա հիմնական նպատակը Յուկոնում և Ալյասկայում առևտրի բարձրացումն էր, նա պատրաստվում էր մրցակցության մեջ մտնել Ալյասկայի առևտրական ընկերության հետ[17][18]։

Քաղաքում կային խանութներ, գրադարան և շեքսպիրյան ակումբ, գործում էր Սան Ֆրանցիսկոյից ժամանած թատերախումբ, ծխախոտի գործարան։ Սեզոնին հնարավոր էր 50 ցենտով գնել ջրիկացրած վիսկի, իսկ մնացած ժամանակ` հուտչինա (անգլ.՝ hootchinoo)` խմիչք, որը բաղկացած է կերամաթից, շաքարավազից ու չորամրգերից և մատուցվում էր տաք վիճակում։ Խմիչքի մեկ այլ անվանումը` Forty Rod Whiskey է, քանի որ Պիեր Բերտոնայի խեսքերով այն կարող է սպանել մարդուն նման հեռավորությունից[19]։ Հենց Ֆորտիմայլում է գտնվում ոսկեհանների գրանցման համար նախատեսված կանադական գրասենյակը։

Այս ժամանակահատվածում Ֆորտիմայլ քաղաքը ձեռք բերեց մրցակից։ Ոսկի հայտնաբերվեց նաև Բիրչ-Քրիքի տարածքում` Ալյասկայում։ Ոսկեխույզների նոր քաղաքը անվանվեց Սյորկլ-Սիթի, քանի որ այն գտնվում էր բևեռային շրջանում։ Ոսկեխույզներից շատերը լքեցին Ֆորտիմայլը, որպեսզի գնան Սյորկլ-Սիթի։ Այնտեղ էլ բացեցին իրենց խանութները։ 1896 թվականին «Ալյասկայի Փարիզ» (անգլ.՝ the Paris of Alaska) կոչվող քաղաքն ուներ ավելի քան 1200 բնակիչ (մեկ այլ տվյալներով` 700[11]), այնտեղ կային երկու թատրոններ, երաժշտական դահլիճ, ութ պարահրապարակներ և 28 առևտրական սալոններ[20]։

Ոսկե տենդի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին հիմնական ոսկու արտահանումը իրականացվում էր Ֆորտիմայլ և Սիքստիմայլ գետերից։ Առաջինը թափվում էր Յուկոն գետը Ֆորտ-Ռելայանսից 40 մղոն ներքև, որի վրա հիմնված էր Ֆորտիմայլ քաղաքը, երկրորդը թափվում էր Յուկոն Ֆորտ-Ռելայանսից 60 մղոն վերև, որի վրա հիմնված էր տեղագրագետ Ուիլյամ Օգիլվիի պատվին կոչված փոքրիկ առևտրական կայանը, որով որոշվում էր Ալյասկայի և Կանադայի սահմանը։ Առևտրական կայանը ղեկավարում էր Ժոզեֆ Լադուն (Joseph Ladue), ով ավելի լավ էր գլուխ հանում վաճառքից, քան ոսկի փնտրելուց[21]։ Մինչև բնակավայրերին հասնելը կան Յուկոնի երկու վտակները` Ինդիան-Ռիվերը, որը տեղակայված էր Ֆորտիմայլից 30 մղոն վերև, Թշոնդեքը` 60 մղոն։ Թշոնդեք տեղի հնդկացիների լեզվից թարգմանած նշանակում է «Ծեծված ջուր» (անգլ.՝ Hammer Water)։ Այն ստացել է իր անվանումը սյուներից, որոնց հնդկացիները մխրճում էին գետի հատակում` ծառայեցնելով որպես սաղմոնների թակարդ[22]։ Եվրոպացիները չկարողացան ճիշտ արտասանել գետի անունը և պարզեցրեցին մինչև Կլոդայքի[23]։

Տենդի սկիզբ. Կլոդայքի առաջին ոսկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբաբզա-Քրիք վտակ, Դիսկավերի տարածք, նկարը 2005 թվական

Երբ տարածաշրջանում հայտնվեց Ռոբերտ Հենդերսոնը, Լադուն արդեն փորձել էր Կլոդայքում ոսկի փնտրել, բայց չէր գտել, այդ իսկ պատճառով նա շարունակում էր ուսումնասիրել Ինդիան-Ռիվեր վտակի շրջակայքը։ Հետազոտելով գետը` Հենդերսոնը հասավ հյուսիսային ափ և բարձրացավ բլրակի վրա։ Բլրակից թափվում էին մի քանի առվակներ, այդ թվում նաև Ռեբբեթ-Քրիկը (անգլ.՝ Rabbit Creek)։ Հենդերսոնը որոշեց ստուգել այդ վտակը։ Իջնելով ներքև և մաքրելով ջուրը` նա միանգամից մեծ քանակությամբ ոսկի հայտնաբերեց։ Հենդերսոնը անվանեց այդ տարածքը «ոսկյա հատակ» (անգլ.՝ Gold Bottom) և կարողացավ 3 հոգանոց թիմ կազմել, որպեսզի շարունակեր աշխատանքը[24]։

1896 թվականի ամռանը Հենդերսոնը ուղևորվում է Լադուի մոտ, որպեսզի վերականգնի պարենամթերքի և նյութերի պաշարը։ Ճանապարհին նա պատմում է Բոնանզա-Քրիկ անվանումը ստացած վտակում հայտնաբերված ոսկու մասին։ Հետդարձի ճանապարհին նա հանդիպեց Ջորջ Քարմակին, վերջինիս կնոջը, թագիշ ցեղի հնդկացի Քեյթ Քարմակին նրա աղջկա, եղբոր` Ջիմ Սկուկումի և զարմիկի` Չառլի Դոուսոնի հետ[25]։

Ջիմ Սկուկում

Հենդերսոնը, ով տանել չէր կարողանում հնդկացիներին, ասաց Քարմակին ոսկու մասին, բայց խնդրեց որպեսզի վերջինս այնտեղ իր ընկերներին չտանի[25]։ Նորությունը չհետաքրքրեց Քարմակին, ինչը չէր կաչելի ասել Սկուկումի մասին, ով երազում էր դառնալ ոսկեխույզ։ Արդյունքում Քարմակը, Սկուկումը և Դոուսոնը հասան ոսկե հատակը և փորձեցին ոսկի լվանալ այնտեղ, հետո վտակի հոսանքի ուղղությամբ իջան ներքև, որտեղ Ռեբբիտ-Քրիկը թափվում էր հարավից հոսող վտակի մեջ[26]։ Անհայտ է` ով է գտել առաջին բնակտոր ոսկին։ Մասնակիցներից յուրաքանչյուրը իր տարբերակն է պատմում։ Ոսկին կշռում էր մեկ քառորդ ունցիա և այդ ժամանակվա գներով արժեր 4 դոլլար։ Շուտով նրանք ամբողջությամբ ոսկով լցրեցին վինչեստրի ծածկաշապիկը[27]։ Դա տեղի ունեցավ 1896 թվականի օգոստոսի 16-ին։ Հետագայում վտակը ստացավ Էլդորադո անվանում։

Ըստ օրենքի` խմբից յուրաքանչյուրը կարող էր վերցնել մեկ հողատարածք, հայտնաբերողին տրվում էր լրացուցիչ հատված ևս։ Քարմակը իր համար վերցրեց երկու հատված և մեկական հատվածներ Սկուկումի և Թագիշի համար։ Խմբին սպասում էր Ֆորտիմայլի ճանապարհը, որտեղ նրանք պետք էր տարածքներ ամրագրեին։ Գրասենյակում Քարմակին չհավատացին, և նա ստիպված էր ցուցադրել ոսկով լի զենքի տուփը[28]։

Մինչև օգոստոսի ավարտը պիտանի հատվածներից շատերը ամրագրված էին։ Սեպտեմբերի 5-ին Ալյասկայի Alice առևտրական ընկերության շոգենավով Ֆորտիմայլի ոսկեխույզներից Կլոդայք գնացին։ Շուտով ազատ հատված այլևս չկար[29]։ Ոչ բոլորն էին հավատում իրենց հաջողությանը և գիտակցում էին, որ ոսկյա «երակ» են գտել։ Շատերը փորձել էին իրենց հատվածները, մյուսները առանց ոսկի փնտրելու հետ էին վերադառնում, երրորդները, հասնելով Ֆորտիմայլ, հրաժարվում էին առաջ գնալ[30]։ Քարմակը մեկ ամիս հետո հանել էր 1400 դոլլաին համարժեք ոսկի[31]։

Իրադարձությունների զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 15-ին Կլոդայքի մասին տեղեկությունները հասան Սյորկլ-Սիթի։ Սկզբնական շրջանում այնտեղ անհավատորեն էին ընդունում այդ ինֆորմացիան, բայց երբ ամենահայտնի ոսկեխույզները, այդ թվում նաև Ֆրենկ Դենսմորը (անգլ.՝ Frank Densmore)[32], ում անվամբ էր կոչվել Մակ-Կինլի լեռը, իրենց նամակներում հաստատեցին փաստերը, բոլորը սկսեցին հավատալ[33]։

1896 թվականի աշնանը Ուիլյամ Օգիլվին, իրադարձությունների զարգացմամբ անհանգստացած, փորձում էր նախազգուշացնել Օտտավին։ Նա երկու նամակ ուղարկեց ուղեկիցների հետ։ Սակայն մայրաքաղաքում նրանց մեծ նշանակություն չտվեցին[34]։ Ձմռանը մասնակիցների վիճակը վերջնականապես խառնվեց, մասնակիցների և սեփականատիրոջ սահմաններն անորոշ էին։ Ուիլյամ Օգիլիվը, ով այդ ժամանակ Դոուսոն քաղաքում զբաղվում էր երկրաբաշխական աշխատանքներով, հանձն առավ կրկնակի չափման աշխատանքներն այն պայմանով, որ իր որոշումը լինելու է վերջնական[35]։ Հաջորդ տարվա հունիսի կեսերին Օգիլվին փոստով ուղարկեց հակիրճ հաշվետվություն, որտեղ նշում էր, որ իր տվյալներով ձմռան ընթացքում 2.5 մլն. դոլլարին համարժեք ոսկի է արտահանվել[34]։

Տրանսպորտային երթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեխույզների ուղեցույց, 1897 թվական

Ոսկե տենդի սկսվելուն պես` տարատեսակ հրատարակչություններ հրատարակեցին տեղամասի քարտեզով մի շարք բրոշյուրներ, դրանցից մի քանիսը իրականությանը, սակայն, չէին համապատասխանում[36]։ Գոյություն ուներ 3 հիմնական երթուղիներ, որոնցով ոսկեխույզները հասնում էին Կլոդայք։ Ամենահայտնի երթուղին Սիեթլից էր. պետք էր գնալ Վանկուվերով մինչև Դայի կամ Սկագուեյ, հետո Չիլկուտ կամ Ուայթ լեռնանցքներից մեկով, և հետո Ուայթհորսով ներքև դեպի Յուկոն գետը։ Բացի դրանից կար նաև ջրային ճանապարհ. Սիեթլից ծովով կարելի էր հասնել Յուկոնի` Սենթ-Միխայլե գետաբերան։ Ինչպես նաև կանադական երթուղին. Էդմոնտոն, Մաքքենզի և Փելլի գետերը մինչև Յուկեն թափվելը։

Հիմնական երթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլկուտ լեռնանցքի պրոֆիլը
Ոսկեխույզները հաղթահարում են Չիլկուտ լեռնանցքը

Այս երթուղին կոչվում էր նաև Ջունո և հաղթահարվում էր տարբեր տրանսպորտների միջոցով։ Սիեթլից ճանապարհորդությունը սկսվեց օվկիանոսի երկարությամբ 900 մղոն անցումով մինչ Ջունո նավահանգիստ (4 օր)։ Ջունոյից հետո երթուղին ընկած էր հյուսիս-արևմուտք, որտեղ 100 մղոն հետո ծովով սկսվում էր երկար և նեղ Lynn ջրանցք, որի վրա տեղակայված էր Դայի բնակավայրը։ Դրանից հետո սկսվում էր 3350 ֆուտ բարձրությամբ և 32 մղոն երկարությամբ Չիլկուտ լեռնանցքը, որից առաջին 12 կամ 18 մղոնը կարելի էր անցնել ձիով[36][37]։

Ջորջ Հոլտը առաջինն է եղել, ով 1878 թվականին հաղթահարեց Չիլկուտը։ Նա արտահանեց փոքր քանակությամբ ոսկի, բայց առավել կարևոր էր այն փաստը, որ նա հետ եկավ լեռնանցքով` չիմանալով, որ չուլկուտ հնդկացիները հսկում են լեռնանցքը կողմանկի մարդկանցից։ Նրան հաջողվեց ողջ մնալ։ 1880 թվականին ամերիկացի զինվորականները թլինգուտների հետ համաձայնագիր կնքեցին, ըստ որի Չիլկուտ լեռնանցքը կարող էին օգտագործել Ալյասկան և Բրիտանական Կոլումբիան[8]։ 1880 թվականին լեռնանցքից օգտվում էին 50 ոսկեխույզներ, 50-ական ոսկեխույզներ 1880 և 1883 թվականներին, 1884 թվականին 75 ոսկեխույզներ հաղթահարեցին լոռնանցքը։ 1885 թվականին, երբ Սթյուարդ գետում հայտնաբերվեց ոսկի, լեռնանցքը հաղթահարեցին ևս 200 ոսկեխույզներ[11]։ Լեռնանցքը բացում էր մուտք դեպի Լինդեման լիճը և Լյուիս գետը[36] [Ն 2] և շուտով դարձավ ոսկեխույզների հիմնական երթուղին[38]։

Ոսկե տենդի սկսվելուն պես Չիլկուտ լեռնանցքը դարձավ ամենահայտնի երթուղին և չէր կարողանում տեղավորել բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին անցնել այն։ 1897-1898 թվականներին լեռնանցքը հաղթահարել էին 20-30 հազար մարդ[39]։ Երկընտրանքային տարբերակ ծառայում էին Չիլկատ և Ուայթ լեռնանցքները։

Կազմակերպեցին մրցույթ` որ լեռնանցքը ավելի մեծ թվով մարդ կանցնի։ Այն բանից հետո, երբ 1898 թվականի գարնանը Չիլկուտ լեռնանցքը անցավ հոծ զանգված, ոսկեխույզներից շատերը ուղևորվեցին Սկագուեյ[40]։ Լեռնանցքներից հետո սկսվում էր ջրային ուղին Յուկոնի գետերով և լճերով։ Վերջնական երթուղին սկսվում էր Բեննեթ լճից և ներառում էր Դոուսոնի հոսանքով 600 մղոն վար[41]։ Սովորաբար լճում կառուցվում էր նավակ, որը կարող էր տանել 4 մարդ և 4 հազար ֆունտ պարենամթերք[42]։ Յուկենը հատկապես փոթորկոտ է Մայլիս իջվածքում (անգլ.՝ Miles Canyon), որին կարելի է հասնել Բեննեթ լճից երկու օր հետո, և ավարտվում է Ուայթհորս քարվազներով։ Իջվածքի ընդհանուր երկարությունը 3 մղոն է։ Ոսկե տենդի ժամանակ իջվածքում աշխատում էին մարդիկ, ովքեր օգնում էին շեմերը անցնել[41]։

Ջրային ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան-Ֆրանցիսկո, 1897 թվական, հուլիս: Excelsior շոգենավը Սան Ֆրանցիսկոյից ուղևորվում է Կլոդայք 1897 թվականի հուլիսի 28-ին

1882 թվականին՝ տենդի սկսվելուց առաջ, Էդ Շեֆֆելինը (անգլ.՝ Ed Schieffelin) առաջին անգամ օգտագործեց ջրային ճանապարհը` հասնելով Բերինգի ծովի Յուկոի գետաբերան և այդտեղից ուղևորվելով վեր։ Շեֆֆերինը ունևոր մարդ էր Արիզոնայից, ով հարստացել էր արծաթե հանքերից ստացված գումարով։ Նա պատրաստվում էր իր բախտը փորձել նաև Ալյասկայում։ Նա ենթադրում էր, որ ոսկով հարուստ գոտին հատում է Յուկոնի գետահովիտը, և ծրագրել էր գտնել այդ վայրը։ Շեֆֆերլինը իր խմբի հետ հասավ գետաբերան, բարձրացավ գետի հունով, անցավ լքված Ռուսական Ամերիկայի ամրոցը և հնդկացիների գերեզմանոցները։ Շեֆֆերլինը հասավ Լոուեր-Ռամպարթս (անգլ.՝ Lower Ramparts) լեռը և այնտեղ փոքր քանակությամբ ոսկի գտավ։ Սակայն նա գտավ, որ նման ոսկու արտահանումը դժվար պայամններում անհնար է և շուտով հետ վերադարձավ[43]։ Ուիլյամ Օգիլվին, ով 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին և զբաղվում էր Յուկոն գետի իրադարձությունների հետազոտոոթյամբ, պնդում է, որ այն տվյալները, որտեղ ասվում էր, թե Շեֆֆերլինը ինչքան հեռու է գնացել Յուկոն գետի ուղղությամբ, չեն պահպանվել[44]։

Երբ, 1897 թվականին Կլոդայք ուևորվեցին ոսկեխուկզների մի ամբողջ հոսք, Սիեթլից Դոուսոն տանող ջրային երթուղին կազմում էր մոտավորապես 4.5 հազար մղոն։ Օվկիանոսով ճանապարհորդությունը սկսվում էր Սիեթլից` 1800 մղոն արևմուտքից հետո դեպի Ճապոնիա, նավը Ունիմաքով հաղթահարում էր Ալեուտյան կղզիները։ Հետո նավը թեքվում էր հյուսիս, դեպի Բերինգի ծով և Յուկոնի գետաբերանում գտնվող փոքրիկ Սենթ-Միխաիլ բնակավայր։ Օվկիանոսով ճանապարհորդության ընդհանուր տևողությունը ըստ տարբեր աղբյուրների կազմել է 2752-3000 մղոն և տևում էր 15 օր։ Նավագնացության շրջանում 1298-1700 մղոն տարածությունը հաղթահրվում էր շոգենավով 15-20 օրվա ընթացքում, իսկ ձմռանը գնում էին շների լծվածքով, սառած գետի վրայով։ Ճանապարհը անցնում էր անգլ.՝ Kutlik, անգլ.՝ Andreafski, անգլ.՝ Holy Cross, անգլ.՝ Koserefky, անգլ.՝ Anvik, անգլ.՝ Nulato, անգլ.՝ Novikakat, անգլ.՝ Tanana, Ֆորթյուկոն, Սյորկլսիթի, Դոուսոն բնակավայրերով։

Կանադական երթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայի ներքին հատվածով ճանապարհորդությունը անցնում էր Փիս և Մաքքենզի գետահովիտներով դեպի հյուսիս, իսկ հետո դեպի հարավ-արևելք Փիլ գետի ուղղությամբ[45]։ Երթուղին կրում էր էդմոնտյան անվանումը։ Առաջին անգամ այս երթուղին գործածել է Արթուր Հարպերը (անգլ.՝ Arthur Harper)` հաղթահարելով 2000 մղոն և հասնելով Յուկոնի կենտրոնական գոտի 1873 թվականին։ Հապերը ենթադրում էր, որ եթե ոսկի հայտնաբերվի և Կալիֆորնիայում, և Բրիտանական Կոլումբիայում, ապա այն պետք է լինի նաև հյուսիսում, հատկապես Յուկոնի ջրավազանում։ Հարպերը իր 4 ուղեկիցների հետ որոշեց ճանապարհորդություն իրականացնել մորթեղենի վաճառականների հին երթուղով{{sfn|Berton|2001|pp=7—8}[46]:

Տարածքների ղեկավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին՝ մինչև հյուսիսարևմտյան հեծյալ ոստիկանության ժամանումը, տարածքը փաստացի գտնվում էր ամեիկացիների ձեռքում։ Ֆոտիմայլ քաղաքը առանց մաքսային տուրքի ԱՄՆ-ից ապրանք էր ներմուծում, փոստը աշխատում էր ամերիկյան նամականիշներով[47]։ Քաղաքը կառավարվում էր հենց ոսկեխույզների կողմից, վերջիններս գողերի համար սահմանել էին պատիժ և արգելել էին վաճառականներին ալկոհոլային խմիչքներ վաճառել տեղի բնակչությանը[48]։ Շատ կանադացի հեղինակներ համեմատության մեջ են դնում տարածքների ամերիկյան և կանադական կառավարման համակարգերը, որոնք ի հայտ եկան սահմանների որոշումից հետո։ Կանադական կառավարման համակարգը ենթադրում է խիստ հսկողություն և կոմիսարի բացարձակ իշխանություն։ Այդ համակարգը հիմնված էր Բրիտանական Կոլումբիայի ոսկե տենդի փորձի հիման վրա և ներառում էր հստակ և անփոփոխ օրենսգիրք։ Ամերիկյան համակարգը ավելի ժողովրդավարական էր։ Բոլոր որոշումները կայացվում էին ոսկեխույզների ձայների մեծամասնությամբ։ Յուրաքանչյուր տարածաշրջան ուներ իր օրենքները[49]։

Սահմանների որոշորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1825 թվականին Հուդզոն նեղուցի և ռուս-ամերիկյան ընկերությունները համաձայնության եկան Ալյասկայում առևտրական տարածքների բաժանման հարցում։ Հիմնական փաստաթուղթը հանդիսանում էր Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև 1825 թվականի փետրվարի 28-ին կնքված համաձայնագիրը։ Ըստ այդ համաձայնագրի` սահմանը ձգվում էր նեղուցի երկայնքով` Ուելսի արքայազնի կղզու հարավային կետից, հյուսիսային լայնության 56°-ից մինչև ցամաք։ Սահմանը շարունակվում էր ափին զուգահեռ լեռնաշղթայից մինչև արևմտյան երկարության 141° և հասնում էր մինչև Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս[50].: Համաձայնագով հաստատված սահմանները ֆիզիկապես դժվար էր սահմանազատել[51], այդ իսկ պատճառով երկար ժամանակ հստակ սահմանները նշված չէին։ Միայն 1882 թվականին ամերիկյան բանակի լեյտենանտ Ֆրեդերիկ Սվատկան հաստատեց 141° միջօրեականի մոտավոր դիրքը։ Նա մի քանի կիլոմետրով սխալվել էր[52]։ Ավելի հստակ ներդրում կատարեց Ուիլյամ Օգիլվիի տեղագրագիտական խումբը 1888 թվականին, որը հետագայում հատուկ հանձնաժողովի կողմից հաստատվեց[53]։ Սկզբից ամերիկացիները իրենց տարածքը համարում էին մինչև Բեննեթ լիճը։ 1895 թվականին ամերիկյան-կանադական համատեղ հանձնաժողովի կողմից ընդունվեց կոմպրոմիսային որոշում սահմանների անցման մասին[54]։ Քանի որ բնակչության մեծամասնությունը ամերիկացիներ էին, ամբողջ տարածքի համար ընտրվեց Ալյասկա անվանումը[55]։ Բացի այդ, Բեննեթ լճի մոտակայքում գտնվում էր 1897 թվականի սեպտեմբերին կառուցված Թագիշ պահակակետը, որը մաքսատուն և սահմանի նշանակետ էր հանդիսանում[56]։ Երբ Հյուսիսարևմտյան հեծյալ ոստիկանությունը պահակակետեր հիմնեց Ուայթ և Չիլկուտ նեղուցների մոտ, ինչպես նաև սկսեց մաքսային հարկեր վերցնել, շատերը դժգոհ էին և պատրաստվում էին զենքով պաշտպանել ամերիկացիների իրավունքները[57]։

Կանադական տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին Յուկոնի շրջանի կազմավորումից հետո տարածաշրջանի կառավարումը հիմնովին գտնվում էր տարածքի կոմիսարի ձեռքերում, ով ենթարկվում էր Կանադայի ներքին գործերի նախարարությանը։ Այդ տարածքում գործում էր 3 դատարան և մեկ ոստիկանական մագիստրատ։ Նրանց աշխատավարձը մեկ տարում կազմում էր համապատասխան 10 000 և 6700 դոլլար։ Շրջանի կարգապահությունը հետևում էր Հյուսիսարևմտյան հեծյալ ոստիկանությունը[58]։

Հյուսիսարևմտյան հեծյալ ոստիկանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսարևմտյան հեծյալ ոստիկանություն Փլեզնաթ ճամբարում Չիլկուտ նեղուցի վրա, նկարը 1898 թվական

Բոմպաս եպիսկոպոսի և վաճառական Ջոն Հիլի ջանքերի շնորհիվ Ֆորտիմայլ ուղարկվեցին Հյուսիսարևմտյան հեծյալ ոստիկանության 2 ներկայացուցիչ` տեսուչ Չառլզ Կոնստանտինը և սերժանտ Չառլզ Բրաունը։ Մի քանի շաբաթվա ընթացքում նրանք հաստատեցին Կանադայի իրավունքները և մոտավորապես 3200 կանադական դոլլար մաքսային տուրք հավաքեցին[11][59]։ Տեսուչ Կոնստանտինը պահանջեց ուղարկել 40 մարդուց կազմված ջոկատ, սակայն նրան հատկացվեց ընդամենը 20[59]։ 1895 թվականի հուլիսին տեսուչ Կոնստանտինը ջոկատի հետ վերադարձավ Ֆորտիմայլ։ Առաջին տարում նրանք հիմնականում զբաղվեցին Կոնստանտին ամրոցի շինարարությամբ[11]։ Առաջին անգամ նրանք ուժ գործադրեցին 1896 թվականին, երբ նրանցից պահանջեցին բռնի կերպով ստացված հողատարածք ամրագրել։ Ոստիկանության տասներկու զինված ներկայացուցիչների ջոկատը իրականացրեց 42 կմ երկարությամբ երթ և հողամասը հանձնեցին իրավական սեփականատերերին[60]։ Դրա հետ մեկտեղ, տեսուչ Կոնստանտինի ներկայությունը տենդի հենց սկզբից թույլ տվեց Հյուսիսարևմտյան հեծյալ ոստիկանությանը գործառնականորեն արձագանքել այդ տարածաշրջանում կատարվող իրադարձությունների զարգացմանը և հայտնել Օտտավին։ Արդեն 1897 թվականի հունիսի 12-ին ժամանեց տեսուչ Սկարտի (Scarth) գլխավորած 20 հոգանոց լրացուցիչ ջոկատը։

Կանոնավորող փաստաթղթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեխույզները սպասում են հողատարածքների գրանցման գրասենյակի բացմանը

Ոսկու արտահանման կանադական օրենքները վերամշակվել են դեռևս ոսկե տենդի ժամանակ Բրիտանական Կոլումբիայում։ Դրանց իրականացմանը հետևում էր Հյուսիսարևմտյան հեծյալ ոստիկանությունը։ Այդ օրենքներով որոշվում էին ոսկու արտահանման շրջանները։ Յուրաքանչյուր շրջան ոսկեխույզը կարող էր գրանցել միայն մեկ հողատարածք։ Բացառություն էր կազմում միայն հայտնաբերողը, ում թույլատրվում էր գրանցել լրացուցիչ տարածք։ Հողատարածքի երկարությունը կազմում էր 500 ֆունտ գետի հոսանքով մեկ, լայնությունը որոշվում էր լեռան գագաթից մինչև մյուս ափին գտնվող լեռան գագաթը[61]։ Շուտով այն բանից հետո, երբ Կլոդայքում հայտնաբերվեց առաջին ոսկին, օրենքները դաժանացան։ Ողջ տեղանքը համարվում էր միասնական շրջան, և ոսկեխույզին ամբողջ Կլոդայքում հասնում էր միայն մեկ հողատարածք[62]։ Ինչպես նաև նոր օրենքների համաձայն հողատարածքները, որոնք 60 օրվա ընթացքում չէին ձևակերպվում, բացվում էին կրկնակի գրանցման համար[63]։

Ամերիկյան տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկայի կառավարումը նահանգապետի ձեռքում էր, հասարակական աշխատանքները ղեկավարում էր դաշնային սպան, ով ենթարկվում էր Վաշինգտոնին[64]։ Իրավաբանական տեսանկյունից Ալյասկան համարվում էր ԱՄՆ-ի 9-րդ դատական շրջանի մասը, որը ներառում էր նաև Արիզոնա, Կալիֆորնիա, Այդահո, Մոնտանա, Նևադա, Օրեգոն, Վաշինգտոն և Հավայի նահանգները[65]։ Ալյասկայում որոշումները ընդունվում էին ոսկեխույզների ժողովների ժամանակ` ձայների մեծամասնությամբ։ Քվեարկությունը կատարվում էր ձեռքերի բարձրացմամբ։ Սյորկլ-սիթիում սկզբում չկային ո՛չ շերիֆ[Ն 3], ո՛չ դատարան, ո՛չ բանտ[66]։ Հայտնի պատմաբան և լրագրող, «Ոսկե տենդը Կլոդայքում» գրքի հեղինակ Պիեր Բերթոնի խոսքերով ամերիկյան կառավարությունը նմանատիպ հավաքները համարում էր օրինական։ Նա մի օրինակ է բերում, երբ այդ հավաքներից մեկում ինքնապաշտպանության նպատակով սպանություն կատարած Ջիմ Քրոնիսթերին անմեղ ճանաչեցին։ Որոշումը ուղարկվեց Վաշինգտոն, որտեղ այն հաստատվեց[67]։

Ոսկու արտահանման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդայքում ոսկին հատիկ-հատիկ թափված էր և դրա արտահանման համար հատուկ սարքավորումներ հարկավոր չէին, բավական էին միայն բահը և հանքաշերեփը[68]։ Շատերը հենց հանքաշերեփոց Կլոդայքի առվակներում լվանում էին ոսկին և անգամ չէին էլ փորձում ոսկի փնտրել ցամաքում։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում էին հետազոտել հանքատեսակը, բախվում էին հավերժական սառածության[69]։ Այդ իսկ պատճառով Կլոդայքում ոսկու արտահանման համար ջրաբաշխական մեքենաներ չէին օգտագործում, որոնք դրանից առաջ լայն տարածում ունեին Կալիֆորնիայում[70]։ Նախքան Կլոդայքի հայտնաբերումը, ոչ մեկ չէր էլ կարող ենթադրել, որ ոսկի կարելի է արտահանել նաև ձմռանը[71]։ 1896 թվականի աշնանը մի խումբ ոսկեխույզներ սկսեցին հանքահորեր փորել։ Նրանք խարույկների միջոցով տաքացնում էին սառած գետինը։ Հոկտեմբերի 3-ին Լուի Ռոդեսը (անգլ.՝ Louis Rhodes) 15 ֆունտ խորությունից ապար հանեց։ Միանգամից նա ընկավ ոսկե «երակների» վրա` կավի և քարերի միջից երևաց ոսկին[69]։ Դրանից հետո ոսկեխույզները սկսեցին տաքացնել և փորել գետինը։ Պիեր Բերթոնի խոսքերով ողջ Կլոդայքը խարույկների մեջ էր և նման էր դժոխքի («անգլ.՝ the valleys looked like the inferno itself»)[63]: Գիշերվա ընթացքում բնահողը 8-14 դյույմ հալվում էր, օրվա ընթացքում հալված բնահողը հավաքվում էր և հետո գործողությունը կրկնվում էր[72]։ Հավերժական սառածության պայմաններում պեղումները շատ ծանր էին, ինչը ձմռանն էլ ավելի էր սաստկանում։ Այդ ժամանակ ոսկեխույզները հողը տաքացնելու ավելի էֆեկտիվ մեթոդներ էին փնտրում[73]։ Հիմնական գաղափարներից մեկը գոլորշու օգտագործումն էր, ինչպես նաև նավթով կամ գազով հրկիզումը։ Գազի օգտագործումը ավելի արդյունավետ էր, սակայն գազը փայտից թանկ էր, այդ իսկ պատճառով գոլորշով տաքացնելը համարվում էր ավելի տեղին։ Բացի այդ, ուսումնասիրությունների ժամանակ պարզվեց, որ գազով տաքացումը ավելի դանդաղ և լոկալ։ Այսպիսով Կլոդայքում սկսեցին աշխատել շոգեմեքենաներ[70]։ Հանքանյութերի հետ աշխատանքների վերջնական փուլը անցնում էր երկու եղանակներով։ Առաջին եղանակը` ձեռքով կատարվողը, իրենից ներկայացնում էր հիմնականում երկաթե կամ պղնձե հանքաշերեփով աշխատանք։ Հանքանյութը հանքաշերեփով իջեցնում էին գետի հոսանքի մեջ, ոսկեխույզները շրջանաձև շարժումներ էին կատարում` ձգտելով գետում առաջացնել պտույտագոյացում։ Ծանր մետաղները, որոնց մեջ էր մտնում նաև ոսկին, նստում էին հատակում։ Թեթև հանքանյութերը հանքաշերեփից դուրս էր գալիս հանքաշերեփից, իսկ ոսկե մնացորդը տեղավորում էին ջրով և սնդիկով լի տակառում։ Ոսկին սնդիկի հետ միացություն էր կազմում, որից հետո այդ միացությունը անցնում էր եղնիկի մորթու միջով։ Մորթու միջով անցնում էր հետագայում օգտագործման համար անհրաժեշտ սնդիկը, իսկ մնացած ոսկին տեղափոխում էին թորանոթում կամ պարզապես թողնում էին արևի տակ[74]։ Երկրորդ եղանակը կայանում է դժվար կառուցվածք ունեցող ստացիոնար հանքաշերեփի օգտագործման մեջ։ Հանքաշերեփը 3 ոտնաչափ երկարություն և 2 ոտնաչափ լայնություն ուներ և կազմված էր 2 մասերից։ Վերին հատվածը իրենից ներկայացնում էր մեկ քառորդ դյույմ շրջանագծով անցքերով երկաթյա թիթեղ։ Մեծ զտաբեկոր մետաղները մնում էին հանքաշերեփի այս մակարդակում։ Ստորին հատվածը կազմված էր զատման համար նախատեսված թեքված ակոսիկով արկղից։ Այն բանից հետո, երբ հանքանյութը ընկնում էր հանքաշերեփի մեջ, ոսկեխույզը մի ձեռքով լցնում էր ջուրը, իսկ մյուսով` ճոճում կառուցվածքը։ Ոսկին մնում էր ակոսիկում, իսկավազը և դատարկ հանքանյութը դուրս էր մնում հանքաշերեփից։ Վերջինիս ամենաստորին հատվածում ոսկու փոքր կտորտանքների լվացումը կանխելու համար տեղադրվում էր սնդիկ[75]։ Ձմռանը ոսկեխույզները հաճախ սնդիկը թողնում էին դրսում` որպես ջերմաչափ։ Եթե առավոտյան սնդիկը սառած էր լինում, նրանք համարում էին, որ դրոսում շատ ցուրտ է, և չէին աշխատում այդ օրը[76]։ Ոսկե տենդից առաջ քննարկվում էր հունափորերով ոսկու արտահանման հարցը։ Սակայն Սենթ-Միխայիլով անցնող դժվար երթուղու պատճառով, ինչը թույլ չէր տալիս աշխատանքներ սկսել այդ սեզոնում, այդ եղանակը համարվեց անձեռնտու։ Կլուդայքի ոսկին ստիպեց այս հարցը վերանայել և 1898 թվականին այդ շրջանում հայտնվեց առաջին հունափորը։ Շինարարության համար անհրաժեշտ նյութերը հասցվեցին Բեննեթ լճի մոտ, այդտեղից էլ հունափորը անցավ Բիգ-Սալմոն գետով[77]։ Շինարարները տարբեր պատճառներով էին կարողանում օգտագործել հունափորերը, և դրանք բաժին հասան Բոնանզա-Քրիք գետի ներքին հատվածում աշխատող ոսկեխույզներին։ Վերջիններիս մոտ, չնայած սառած հողի, հունափորը օգտագործվոց 2 տարի[78]։

Սոցիալական իրադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի ողջ սոցիալական ակտիվությունը կենտրոնացված էր Դոուսոն քաղաքում։ Մինչ ուրիշները ոսկու արտահանման համար տարածք էին գրանցում, Ժոզեֆ Լադուն իր համար հող վերցրեց Յուկոն և Կլոդայք գետախառնուրդում` Ֆորտ-Ռելայնսից 6 մղոն հեռավորության վրա։ Նա Օգիլվից այդ տարածք տեղափոխեց փայտասղոցման մեքենա, կառուցեց պահեստ և իր համար մի փոքրիկ հյուղակ։ Այդ նոր բնակավայրը Լադուն անվանեց Դոուսոն` ի պատիվ տեղագրագետների խմբի ղեկավար Ջորջ Դոուսոնի[30]։ Ձմռվա կեսերին այդ կառույցների շուրջ կազմավորվեց քազաք, որտեղ դեֆիցիտ էր համարյա ամեն բան` բացի ոսկուց. ոսկին արժեզրկվել էր։ Աղը վաճառվում էր ոսկու գնի 1:1 հարաբերությամբ, մեկ կովը արժեր 16 հազար դոլլար, մեկ մեծ ձուն` մեկ դոլլար[79]։ Ոսկեույզներից շատերը նածքան տարածքի հայտնաբերելը միմյանց ճանաչում էին, նրանք հանդիպել էին Այդահոյի, Կոլորադոյի և այլ վայրերի ոսկու հանքերում[80]։ 1894 թվականի դեկտեմբերի 1-ին, դեռ նախքան Կլոդայքի ոսկու հայտնաբերումը, Ֆորտիմայլում ստեղծվեց հետագայում Յուկոնի պիոներների շքանշանը (անգլ.՝ Yukon’s Order of Pioneers) դարձաձ ոսկեխույզների ընկերություն (անգլ.՝ Miner’s Association): Այդ ընկերություն ընդունվում էին 1882 թվականին տարածաշրջան ժամանած ոսկեխույզները։ Կազմակերպությունը ոսկու արտահանման վայրերում սահմանեց օրենքներ, որոնցից առաջինը եղբայրության նշանաբանը դարձած «Do unto others as you would be done by» օրենքը։ Եղբայության անդամները պարտավորվում էին օգնել միմյանց և կիսվել նոր ոսկու բացահայտման տեղեկությունով[20]։ Առաջին օրը ընկերության անդամները 24-ն էին առաջին նախագահ Ջեկ Մակքուեսթենի գլխավորությամբ[81]։ Միաբանությունը մեծ խնդիրների առաջ կանգնեց, երբ Կլոդայքում ոսկի հայտնաբերվեց։ Չնայած նրան, որ նորություններն ու լուրերը արագ տեմպերով էին տարածվում` ոմանք փորձում էին թաքցնել ինֆորմացիան։ Առաջին դրսևորումը եղավ Քարմարքի խումբը, որը չէր պատմել Հենդերսոնի արդյունահանման մասին[61]։ Դրանից հետո շատ ոսկեխույզներ փորձում էին իջեցնել ոսկու քանակը, որպեսզի այդ վայրից հեռացնեն ուրիշներին[82]։

Ոսկե տեդի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուկոնի կոմիսարի նստավայրը Դոուսոնում

1895 թվականին տեղի ունեցավ Յուկոնի` Հյուսիսարևմտյան տարածքների կազմում որպես առանձին շրջանի նշանակումը։ Յուկոն շրջանի ներքին սահմանները տարբերվում էին հարավային շրջանների հստակ սահմաններից միջօրեականով և առաջնորդվում էին տեղագրական կողմնորոշիչներով, քանի որ շրջանի ստեղծման նպատակը ոսկե տենդի վայրերում օրենքների սահմանումն էր։ Այդ իսկ պատճառով Յուկոն շրջանը ներառում էր Յուկոն գետը և վերջինիս բոլոր վտակներն ու ջրային երթուղիները, այլ կերպ ասված ողջ տարածքը, որտեղ հնարավոր էր ոսկի արտահանել[83]։ 1898 թվականին՝ ոսկե տենդի պիկ ժամանակաշրջանում, կանադական կոնֆեդերացիայի կազմում կազմավորվեց «Յուկոնի տարածք» անկախ միաբանությունը՝ Դոուսոն մայրաքաղաքով[84]։

Տնտեսական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկագուհեի երկաթգծի շինությունը

Ոսկե տենդը նպաստեց տարածքների ենթակառուցվածքների զարգացմանը։ Երկար ժամանակ տարածաշրջանի հիմանակն տրանսպորտային երթուղին հանդիսանու էր Յուկոն գետը և դրա վտակները։ Գետի վրա գործում էր մոտավորապես 10 շոգենավոր, որոնք հիմնականում կառուցվում էին Յուկոնի գետաբերանում` Սենթ-Մայքլում[85]։ Այն բանից հետո, երբ Կլոդայքում ոսկի հայտնաբերվեց, շոգենավերի քանակը, չափսերը և որակը միանգամից բարձրացան։ Շատ շոգենավեր Դոուսոնից Սենթ-Մայքլ էին գնում, իսկ մի քանիսը նաև Բեննեթ լճից[86]։ 1900 թվականին White Pass & Yukon Route երկաթուղային գործակալությունը հիմնեց Քլոուզլեյթ (հետագայում Ուայթհորս) քաղաքը և այն միացրեց Սկագուհեի հետ Ալյասկայում։ 2 տարի հետո Ուայթհորսի և Դոուսոնի միջև կառուցվեց ձմեռային ուղի[84]։

Բնիկ ժողովրդի մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտլաչ ցեղի արարողությունը Չիլկուտ գետի վրա, 20-րդ դարի սկիզբ

Չնայած նրան, որ Յուկոնի հնդկացիները ոսկու արտադրությամբ չէին զբաղվում` Կլոդայքի ոսկե տենդը նրանց կենսակերպի, բնակության վայրի և հիմնական զբաղմունքների վրա մեծ ազդեցություն ունեցավ։ Հիմնական փոփոխությունները տեղի ունեցան տլինկիտ և խան ցեղերի հնդկացիների մոտ։ Տլինկիտները, ովքեր բնակվում էին Չիլկուտ լեռնանցքի շրջակայքում և սկզբնական շրջանում ոչ մեկի չէին թողնում անցնել այդ վայրով, հայտնաբերեցին, որ կարող են մեծ շահույթ ստանալ` ոսկեխույզների համար սննդամթերք փաթեթավորելով[8][11]։ Հիմնականում դրանով զբաղվում էր Ջիմ Սկուկումը[87]։ Սկզբնական շրջանում փաթեթավորման արժեքը կազմում էր 5 ցենտ 1 ֆունտի դիմաց, բայց 1896 թվականին աճեց մինչև 16[42]։

Ազդեցություն մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեկ Լոնդոնի հյուղակի կրկնօրինակը Դոուսոնում

1897 թվականին Ալյասկա ուղևորվեց երիտասարդ Ջեկ Լոնդոնը։ Նա Կլոդայք հասավ ամենադժվար երթուղով` Չիլկուտ լեռնանցքով, և այնտեղ անցկացրեց ձմեռը։ Լոնդոնը իր ապագա ստեղծագործությունների («Սպիտակ Ժանիք», «Նախնիների կանչը», «Ժամանակը չի սպասում», «Հազար դյուժին» և այլն) համար նյութեր էր հավաքում։ Մի քանի ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր են նկարահանվել («Ժամանակը չի սպասում», «Սպիտակ Ժանիք» (Էկրանավորում 1946, 1991 թվականներ), «Սպիտակ Ժանիք 2. Սպիտակ գայլի մասին լեգենդը» (ֆիլմի 2-րդ մասը նկարահանվել է 1991 թվականին))։ Դոուսոնում ստեղծված է այն հյուղակի կրկնօրինակը, որտեղ Ջեկ Լոնդոնը անց է կացրել ձմեռը։ Նմանատիպ կրկնօրինակ կա նաև Սիեթլում։ Ժյուլ Վեռնն իր «Ոսկե հրաբուխ» վեպում նկարագրում է ոսկե տենդով բռնկված Կլոդայքի շրջակայքը։ 1925 թվականին լույս եկավ Չառլի Չապլինի «Ոսկե տենդ» արկածային կինոկատակերգությունը։

Չառլի Չապլինը «Ոսկե տենդ» ֆիլմում, 1925 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discovery, 2009
  2. «Discovery Day». The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. Marshall, Daniel P. «Fraser River Gold Rush». The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 Waite, Donald E., An Early History of The Municipality of Langley, Altona, Manitoba, «D. W. Friesen and Sons Limited», ISBN 0-919213-61-8։
  5. Griffin B. «Miners at work, a history of British Columbia's gold rushes». Pioneering Geology in the Canadian Cordillera. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  6. Newell, Dianne. «Cariboo Gold Rush». The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  7. Coates, Kenneth. Best Left as Indians: Native-White Relations in the Yukon Territory, 1840–1973. — McGill Queen’s University Press, 1993. — 384 p. — ISBN 0-7735-0780-9
  8. 8,0 8,1 8,2 8,3 Coates, 1993, էջ 32
  9. «A History of Europeans in the Yukon». Great Unsolved Mysteries in Canadian History. Who Discovered Klondike Gold?. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. 10,0 10,1 Coates, 1993, էջ 33
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Spotswood, 1998
  12. Berton, 2001, էջ 15
  13. «Forty Mile». Yukon Department of Tourism and Culture. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին. {{cite web}}: Unknown parameter |тьюартdescription= ignored (օգնություն)
  14. Prologue, 2009
  15. Berton, 2001, էջ 16
  16. Ogilvie, 1913, էջ 112
  17. 17,0 17,1 Ogilvie, 1913, էջ 68
  18. Berton, 2001, էջ 23
  19. Berton, 2001, էջ 20
  20. 20,0 20,1 Berton, 2001, էջ 29
  21. Berton, 2001, էջ 33
  22. «Dawson». The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  23. Ogilvie, 1913, էջեր 116—118
  24. Berton, 2001, էջ 36
  25. 25,0 25,1 Berton, 2001, էջ 40
  26. Berton, 2001, էջ 42
  27. Berton, 2001, էջ 43
  28. Berton, 2001, էջ 47
  29. Berton, 2001, էջ 54
  30. 30,0 30,1 Berton, 2001, էջ 48
  31. Berton, 2001, էջ 49
  32. «Mount McKinley». U.S. Geological Survey: Geographic Names Information System. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  33. Berton, 2001, էջ 66
  34. 34,0 34,1 Berton, 2001, էջ 69
  35. Berton, 2001, էջ 71
  36. 36,0 36,1 36,2 «Trails to the Klondike». Smithsonian National Postal Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  37. Klondike, 1897, էջեր 25—26
  38. «Chilkoot Trail National Historic Site of Canada: History». Parks Canada. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
  39. «Chilkoot Pass». The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
  40. «Trails». Smithsonian National Postal Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  41. 41,0 41,1 Klondike, 1897, էջ 31
  42. 42,0 42,1 Klondike, 1897, էջ 26
  43. Berton, 2001, էջեր 9—10
  44. Ogilvie, 1913, էջ 70
  45. Ogilvie, 1913, էջ 95
  46. Ogilvie, 1913, էջեր 87—88
  47. Berton, 2001, էջ 21
  48. «First Yukon gold rush». Hougen Group of Companies. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  49. Berton, 2001, էջեր 21—22
  50. «Аляска, штат США». Энциклопедия «Вокруг Света». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
  51. «О разграничении владений России и Великобритании в Северной Америке». Hrono.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
  52. Ogilvie, 1913, էջ 36
  53. Ogilvie, 1913, էջեր 60—61
  54. Ogilvie, 1913, էջ 33
  55. Ogilvie, 1913, էջ 12
  56. «Tagish». Virtual Museum of Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  57. Berton, 2001, էջ xvii
  58. Ogilvie, 1913, էջեր 9—12
  59. 59,0 59,1 «Charles Constantine». Virtual Museum of Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  60. «Protecting The Border». Virtual Museum of Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  61. 61,0 61,1 Berton, 2001, էջ 44
  62. Berton, 2001, էջ 58
  63. 63,0 63,1 Berton, 2001, էջ 65
  64. Ogilvie, 1913, էջ 9
  65. Ogilvie, 1913, էջ 10
  66. Berton, 2001, էջ 27
  67. Berton, 2001, էջեր 28—29
  68. Berton, 2001, էջ 14
  69. 69,0 69,1 Berton, 2001, էջ 63
  70. 70,0 70,1 Ogilvie, 1913, էջ 232
  71. Ogilvie, 1913, էջ 85
  72. Klondike, 1897, էջ 17
  73. Ogilvie, 1913, էջ 230
  74. Klondike, 1897, էջ 18
  75. Klondike, 1897, էջ 19
  76. Klondike, 1897, էջ 23
  77. Ogilvie, 1913, էջ 233
  78. Ogilvie, 1913, էջ 234
  79. Berton, 2001, էջ 70
  80. Berton, 2001, էջ 17
  81. «Yukon Order of Pioneers». Hougen Group of Companies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  82. Berton, 2001, էջ 51
  83. «Territorial Evolution, 1897». Natural Resources Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
  84. 84,0 84,1 «Political history». Yukon Department of Tourism and Culture. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
  85. Ogilvie, 1913, էջեր 75—80
  86. Ogilvie, 1913, էջ 81
  87. Berton, 2001, էջ 41


Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. մինչ այդ սննդամթերքը հերիքում էր միայն 100 մարդու
  2. այդպես էր կոչվում Յուկոն գետի վերին գոտին
  3. դատական և վարչական պաշտոնյա Անգլիայում և ԱՄՆ-ում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոնդայքի ոսկե տենդ» հոդվածին։