Նարնիայի ժամանակագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նարնիայի ժամանակագրություններ (հայերեն՝ The Chronicles of Narnia), Կլյավ Սթեյփլզ Լյուիսի ֆենտեզի ժանրի վիպաշար բաղկացած յոթ գրքից: Այնտեղ պատմվում է մոգական Նարնիա երկրում հայտնված երեխաների մասին, որտեղ կենդանիները կարողանում են խոսել, մոգությունը ոչ ոքի չի զարմացնում, իսկ բարին կռվում է չարիքի հետ: Նարնիայի խրոնիկաները բովանդակում են երեխաների համար պարզ ձևով մատուցվող քրիստոնեական գաղափերը: Ի լրացումն այդ քրիստոնեական թեմաներին, Լյուիսը նաև նկարագրում է հունավան և հռոմեական դիցաբանության կերպարների նախապատկերներին, ինչպես նաև բրիտանական և իռլանդական հեքիաթներից վերցրած որոշ մոտիվներ:

Վիպաշարը շատ պոպուլյար է: 2006 թվականին վաճառվել է գրքի ավելի քան 100 միլիոն կրկնօրինակ աշխարհի 41 լեզուներով (Kelly 2006, Guthmann 2005), կան էկրանավորումներ, թատերական բեմադրումներ, համակարգչային խաղեր:

Գրքերի բնօրինակ ցիկլի պատկերազարդումով զբաղվում էր Պաուլինա Բեյնսը:

Արտաքին հղումներ [խմբագրել]