Ֆանտասմագորիա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածը պատմական ցուցադրության տեսակի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ֆանտասմագորիա (երկիմաստության փարատում)։
Ֆանտասմագորիայի բեմը 18-րդ դարում

Ֆանտասմագորիան (ֆրանսերեն՝ Fantasmagorie) մի նախակինոնկարային պրոեկցիածված տեսիլային ցուցադրում էր, որը ստեղծվել էր Ֆրանսիայում 18-րդ դարի վերջերին, և հանրաճանաչ դարձել Եվրոպայի մեծ մասում (հատկապես Անգլիայում) 19-րդ դարում:

Այս ցուցադրման համար օգտագործվում էր մի կախարդական լապտեր: Կերպարները թափանցիկ գույներով ներկվում էին նրա ապակու վրա, իսկ նրա մյուս մասերը ներկվում էին անթափանցիկ սևով: Էկրանի համար օգտագործվում էին պատեր, ծխածածկույթ կամ կիսաթափանցիկ էկրաններ, որոնք գտնվում էին հանդիսատեսի և լապտերի միջև: Պրոյեկտորը շարժողական էր, և պատճառ էր դառնում, որ կերպարները շարժվելիս երևան, կամ խառնվեն իրար մեջ:[1] Օգտվում էին կմախքների, դևերի և ուրվականների կերպարներ: