Փախուստ Շոուշենկից
| Փախուստ Շոուշենկից The Shawshank Redemption |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1994 |
| Պրեմիերա | սեպտեմբերի 10, 1994 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ֆրենկ Դարաբոնտ |
| Պրոդյուսեր | Նիքի Մարվին սցենար |
| Դերակատարներ | Թիմ Ռոբինս Մորգան Ֆրիման Բոբ Գանտոն Բրաուն Քլենսի Ուիլյամ Սենլեր |
| Օպերատոր | Ռոջեր Դիքինս |
| Երաժշտություն | Թոմաս Նյուման |
| Մոնտաժ | Ռիչարդ Ֆրանսիս-Բրյուս |
| Ընկերություն | Castle Rock Entertainment |
| Տևողություն | 142 րոպե |
| Բյուջե | 25 մլն $ |
| Շահույթ | 28,3 մլն $ (ԱՄՆ-ում) 59 մլն $ ամբողջ աշխարհում |
| Տեղայնացնող | Columbia Pictures, Warner Bros. |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0111161 |
«Փախուստ Շոուշենկից» (անգլերեն՝ The Shawshank Redemption; «redemption» բառը կարող է «փրկություն», «ազատում», «քավում» իմաստներ ունենալ), Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյվորթը և փրկությունը Շոուշենկից» (Rita Hayworth and Shawshank Redemption) պատմվածքի հիման վրա ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի կողմից 1994 թվականին նկարահանած ամերիկյան կուլտային դրամա ֆիլմ, կարելի է համարել բոլոր ժամանակների բանտային ժանրի լավագույն ֆիլմերից մեկը:
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժե
Ֆիլմի գլխավոր հերոսը բանկի փոխնախագահ Էնդի Դյուֆրեյնն է, ով Մեն նահանգի դատարանի կողմից դատապարտվում է ցմահ ազատազրկման, իր կնոջ և սիրեկանի սպանության համար, ինչը սակայն նա իրականում չէր կատարել: Նրան բանտարկում են Շոուշենկում, ամենադաժան ու մռայլ բանտերից մեկում:
Բանտում տիրում են դաժան բարքեր դատապարտյալների միջև, իսկ բանտի պետ Բայրոն Հեդլին միայն ցուցադրաբար ներկայանում է որպես բարոյական մարդ: Մի անգամ նա դատապարտյալներից մեկին այնքան է ծեծում որ նա մահանում է: Բանտում Դյուֆրեյնը «Քույրեր» անունը ստացած իշխող հանցախմբի կողմից ենթարկվում է սեռական բռնությունների:
Էնդին ծանոթանում է և մտերմանում սևամորթ բանտարկյալ Ռեդի հետ, ով իր կապերի միջոցով կարողանում էր գաղտնի բանտ ներմուծել տարբեր ապրանքներ: Դյուֆրեյնը բանտի ղեկավարությանը օգնում է ֆինանսական և իրավաբանակն հարցերում, օգնում է լրացնել հարկային հաշվետվություններ: Բանտի տնօրենը Դյուֆրեյնի միջոցով սկսում է կեղծ փաստաթղթեր կազմել: Մի անգամ նա գոյություն չունեցող անձնավորության անունով փաստաթղթեր է կազմում և նրա բանկային հաշվին է ուղարկում տնօրենի գումարները: Հեդլին որպես շնորհակալություն «Քույրեր» խմբի առաջնորդին հաշմանդամ է դարձնում, որից հետո նրանք հանգիստ են թողնում Դյուֆրեյին:
Դյուֆրեյնը փորձում է յուրատեսակ հեղափոխություն մտցնել բանտարկյալների միապաղաղ կյանքում և պարպերաբար ԱՄՆ կոնգրեսին ուղարկված նամակ-խնդրանքների արդյունքում նրան են ուղարկում գրքեր, երաժշտական սկավառակներ, նաև դրամ ...
[խմբագրել] Մրցանակներ
Ընդհանուր թվով ստացել է 13 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել Ֆիլմը ներկայացվել է 7 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի, 1 Գրեմմիի, Ամերիկայի ռեժիսորների և գրողների գիլդիայի և այլն:
[խմբագրել] Վարկանիշային ցանկեր
- Ֆիլմը 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ցանկում [1] և kinopoisk.ru կայքում 1-ին է 250 լավագույն ֆիլմերի ցանկում[2]
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 72-րդն է:
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 23-րդն է:
- 2004 թվականին BBC հեռուստաալիքի կողմից կազմված Օսկար չստացած լավագույն ֆիլմերի ցանկում ֆիլմը 1-ին տեղում է (2-րդ տեղում) «Այս հրաշալի կյանքը» ֆիլմն է)[3]
[խմբագրել] Արտաքին հղումներ
- «Փախուստ Շոուշենկից»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- ««Փախուստ Շոուշենկից»»(ռուս.) ֆիլմը «kinopoisk» կայքում:
- «Փախուստ Շոուշենկից»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում:
- «Փախուստ Շոուշենկից»(անգլ.) Filmsite.org կայքում
- «Փախուստ Շոուշենկից»(անգլ.) LoadingVault.com կայքում
- «Փախուստ Շոուշենկից»(անգլ.) Top250.Info կայքում