Ֆրենկ Դարաբոնտ
| Ֆրենկ Դարաբոնտ | |
|---|---|
ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
|
| ԱԱՀ՝ | Ֆրենկ Դարաբոնտ |
| Ծննդյան օր՝ | հունվարի 28, 1959 |
| Ծննդավայր՝ | Մոնբելյար, Ֆրանսիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1981-ից մինչև մեր օրեր |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ֆրենկ Դարաբոնտ (անգլ.՝ Frank Darabont, հունվարի 28, 1959, Ֆրանսիա): Ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Մեր ժամանակների հայտնի կինոդեմքերից մեկը:
Առավել հայտնի ռեժիսորական աշխատանքներից են Սթիվեն Քինգի գրվածքների հիման վրա նկարահանված «Փախուստ Շոուշենկից» և «Կանաչ մղոն» ֆիլմերը:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Մանկություն [խմբագրել]
Ֆրենկ Դարաբոնտը ծնվել է 1959 թվականի հունվարի 28-ին Ֆրանսիայում` Մոնբելյար քաղաքում: Նրա ծնողները հունգարացի էին և Հունգարիայից Ֆրանսիա էին տեղափոխվել 1956 թվականին Հունգարական հեղափոխությունից հետո: Մանուկ հասակից ծնողների հետ միասին տեղափոխվել է ԱՄՆ, սկզբում բնակություն հաստատելով Չիկագոյում, այնուհետև Լոս Անջելեսում:[1]
Կարիերա [խմբագրել]
Հոլիվուդում սկսել է աշխատել որպես նկարիչ ձևավորող և բեմադրող նկարչի օգնական: 1981 թվականին «Դժոխային գիշեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթանում է ռեժիսոր Չաք Ռասսելի հետ, ում հետ հետագայում աշխատում է շատ ֆիլմերում: Նրանք համատեղ գրել են «Մղձավանջ Ծփիների փողոցում 3. Երազի ռազմիկները» և «Կաթիլ» ֆիլմը, որը 1950-ականներին հաջողության ունեցած սարսափ ֆիլմի ռիմեյքն է: Դրանցից բացի Դարաբոնտը մասնակցություն է ունենում «Ճանչը 2» ֆիլմի աշխատանքներին:
Իր առաջին ռեժիսորական աշխատանքը 1983 թվականին Սթիվեն Քինգի պատմվածքի հիման վրա նկարահանած «Կինը սենյակում» կարճամետրաժն էր: Այնուհետև երկու հեռուստատեսային ֆիլմ է նկարահանում, դրանցից հաջողվածը 1990 թվականի «[[Կենդանի թաղվածները» ֆիլմն էր` Թիմ Մաթինսոնի և Ջենիֆեր Ջեյսոն Լիի գլխավոր դերակատարմամբ:
Դարաբոնտի առաջին մեծ աշխատանքը, որը նաև մեծ համբավ ու ճանաչում բերեց նրան ամբողջ աշխարհում, Սթիվեն Քինգի գրվածքի հիման վրա 1994 թվականին նկարահանված «Փախուստ Շոուշենկից» ֆիլմն էր (գլխ. դերերում Թիմ Ռոբինս և Մորգան Ֆրիման): Ֆիլմը արժանացավ ինչպես կինոքննադատների հավանությունը, այնպես էլ դարձավ ամենասիրված և դիտվող ֆիլմերից մեկը աշխարհում, ներկայացվելով 7 Օսկարի, որոնց թվում տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում, սակայն մրցանակների մեծ մասը այդ տարի բաժին հասավ հանրահայտ «Ֆորեսթ Գամփ» ֆիլմին: Ֆիլմը 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում առաջին տեղում է, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 72-րդը:
Այուհետև սցենարներ է գրում հեռուստաֆիլմերի և սերիալների համար, որոնցից նշանավոր են «Սև Կատվի Փախուստը» հեռուստաֆիլմը, «Երիտասարդ Ինդիանա Ջոնսը» և «Բայքերները պահեստից» սերիալները:
1999 թվականին նկարահանում է իր մյուս ամենահայտնի ֆիլմը, նույնպես Սթիվեն Քինգի գրվածքի հիման վրա «Կանաչ մղոն» ֆանտաստիկ դրաման, որտեղ խաղացել են ամերիկյան մի շարք հայտնի դերասաններ` Թոմ Հենքս, Մայլք Կլարկ Դունկան, Դևիդ Մորս, Բոննի Հանտ, Ջեյմս Քրոմվել և այլն: Ֆիլմը նույնպես արժանացել է շատ մրցանակների և թերևս ամենադիտվող ֆիլմերից է ամբողջ աշխարհում: Ֆիլմը 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում 73-րդն է (2011 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ), ներկայացվել է 4 Օսկարի:
Հաջորդ աշխատանքներն են «Մաժեստիկ» (2001) և «Խավար» (2007) ֆիլմերը: 2010 թվականի հոկտեմբերի 30-ից սկսվել է Դարաբոնտի հեռուստատեսային «Քայլող մեռածներ» հեռուստասերիալը
Մրցանակներ [խմբագրել]
Ստացել է 11 կինոմրցանակ, ևս 16 անգամ ներկայացվել է տարբեր մրցանակների, որոնց թվում` 3 Օսկար և 1 Ոսկե Գլոբուս: