Ֆորեսթ Գամփ
| Ֆորեսթ Գամփ Forrest Gump |
|
| Ժանր | դրամա, մելոդրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1994 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ռոբերտ Զեմեկիս |
| Պրոդյուսեր | Վենդի Ֆիներման Սթիվ Տիշ Սթիվ Ստարկի |
| Սցենարիստ(ներ) | Էրիկ Ռոտ, Ուինսթոն Գրում |
| Դերակատարներ | Թոմ Հենքս Ռոբին Ռայթ Գերի Սինիզ |
| Օպերատոր | Դոն Բյորջես |
| Երաժշտություն | Ալան Սիլվեստրի |
| Ընկերություն | Paramount Pictures |
| Տևողություն | 135 րոպե |
| Բյուջե | 55 միլիոն դոլլար |
| Շահույթ | 677 միլիոն դոլլար |
| IMDb | ID 0109830 |
«Ֆորեսթ Գամփ» (անգլերեն Forrest Gump), ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի 1994 թվականին նկարահանված ֆիլմ, գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Հենքսը:
Ֆիլմի հիմքում Ուինսթոն Գրումի համանուն վեպն է, որը լույս է տեսել 1986 թվականին:
Բովանդակություն |
Սյուժեն [խմբագրել]
Ֆիլմի գլխավոր հերոսը Ֆորեսթ Գամփն է (անգլ. forest gump, որ թարգմանաբար նշանակում է «անտառի հիմարիկ»), ով ապրում է Ալաբամա նահանգում, հորինված Գրինբոու անվանումով մի փոքրիկ քաղաքում: Ֆիլմը սկսվում է մի տեսարանով, որտեղ Ֆորեսթը նստած է կանգառի նստարանին և պատմում է իր կյանքի պատմությունը տարբեր մարդկանց, ովքեր այդ պահին նստած են իր կողքին:
Նա պատմում է, որ ծնվել է Գրինբոու քաղաքում: Ունի ողնաշարի հետ կապված պրոբլեմներ և չի կարողանում քայլել առանց ոտքերին ամրացված երկաթյա հենակների: Դրանից բացի նրա ինտելեկտի գործակիցը (IQ) 75 է և դպրոցի տնօրենը չի ցանկանում նրան ընդունել դպրոց (մայրը համաձայնվում է սեռական կապի մեջ մտնել տնօրենի հետ, որից հետո միայն Ֆորեսթը ընդունվում է դպրոց):
Դպրոցում նա ծանոթանում է մի աղջկա` Ջեննի Կարրենի հետ և նա դառնում է նրա միակ ընկերը: Նրանք հաճախ են իրար հետ զբոսնում Ջեննի դաժան հոր կալվածքներում, որտեղ եգիպտացորենի արտում նրանք երբեմն-երբեմն աղոթում են, որ Ջեննի հայրը այլևս չծեծի ու բռնության չենթարկի Ջեննին:
Ֆորեսթի ոտքերի հենակները պատահաբար ընկնում են այն ժամանակ, երբ նա փախչում է իրեն հետապնդող խուլիգաններից: Ֆորեսթը պատմում է իր կյանքի մասին, և պարզվում է որ նա իր կյանքի ընթացքում.
- զբաղվում է սպորտով
- սկզբում որպես ֆուտբոլիստ իր արագությամբ հասնում է մեծ հաջողությունների, դասվում երկրի լավագույն մարզիկների շարքը
- այնուհետև սկսում է սեղանի թենիս խաղալ և նույնպես ունենում է ապշեցուցիչ հաջողություններ
- մասնակցում է Վիետնամական պատերազմին, որտեղ շրջափակման ժամանակ ցանկանալով փրկել իր սևամորթ ընկեր Բաբբային, նա փրկում է իր դասակի վիրավոր մարտիկներին (որոնց թվում նաև իր հրամանատար լեյտենանտ Դենին, ով վիրաբուժությունից հետո մնում է առանց ոտքերի) և ԱՄՆ-ի նախագահի կողմից պարգևատրվում է բարձրագույն շքանշանով
- իր զոհված ընկեր Բաբբայի խորհրդով զբաղվում է ծովային ուտելի կենդանիների ձկնորսությամբ և ստանում մեծ շահույթ
- պատահաբար ներդնում է կատարում մի ընկերությունում, որը հետագայում դառնում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը և նա հարստանում է որպես բիզնեսմեն
Ֆորեսթի մայրը մահանում է քաղցկեղից, որից հետո նա սկսվում է զբաղվել մի այլ գործով` իր մեքենայով անվճար հնձում է կանաչապատ տարածքները: Մի անգամ նրան պատահաբար այցի է գալիս իր դպրոցական ընկերուհի Ջեննին (ում նա վերջին անգամ տեսել էր գիշերային ակումբներից մեկում մերկ պարուհի աշխատելիս), Ֆորեսթը նրան ամուսնության առաջարկություն է անում իսկ Ջեննին հրաժարվում է: Սակայն նրանք մի գիշեր իրար հետ են անցկացնում, իսկ առավոտյան Ջեննին հեռանում է, նրան նվիրելով մեկ զույգ սպորտային կոշիկ: Այդ դեպքից հետո Ֆորեսթը սկսում է վազել (Ջեննի նվիրած մարզակոշիկներով): Նա սկսում է վազել ամբողջ երկրով մեկ, հատելով երկրի սահմանը մի քանի անգամ: Դրանով նա արժանանում է ողջ երկրի հետաքրքրությանը, շատ լրագրողներ ու հասարակական ընկերություններ հետաքրքրվում են թե ինչու՞ է նա վազում, հանուն ինչի կամ ինչ գաղափարի, սակայն նա պատասխանում է, որ ուղղակի ցանկանում է վազել և վազում է: Վազելու ընթացքում նա շատ հետևորդներ է ունենում, ովքեր նույնպես վազում են նրա հետ, և մի օր, ինչպես Ֆորեսթն է պատմում անսպասելիորեն նա դադարում է վազելուց, նույնքան անսպասելի, ինչպես սկսել էր վազել:
Դրանով նրա պատմությունը նստարանին նստած ավարտվում է: Իր վերջին ունկնդրին նա պատմում է, որ Ջեննին տեսել էր իրեն հեռուստացույցով վազելիս, իմացել իր տեղը և նամակ գրել: Ֆորեսթը գտնում է Ջեննին և պարզվում է, որ նա երեխա է ունեցել Ֆորեսթից, ում նույնպես անվանել է Ֆորեսթ ի պատիվ հոր` Ֆորեսթ Գամփի: Ջեննին պատմում է, որ ինքը վարակված է մի համաճարակով, որի դեմ դեղամիջոց չկա և նա պետք է մահանա: Չնայած դրան նրանք ամուսնանում են: Ամուսնությանը ներկա է գտնվում նաև լեյտենանտ Դենը, ով արդեն քայլում է տեղադրված երկաթյա հատուկ «ոտքերի» օգնությամբ: Դենը նույնպես ամուսնանում է: Որոշ ժամանակ անց Ջեննին մահանում է:
Ֆիլմը միաժամանակ նաև ԱՄՆ-ի պատմության յուրօրինակ ժամանակագրություն է, որտեղ միաժամանակ նկարագրվում են ԱՄՆ-ի պատմության տարբեր դեպքեր: Ֆիլմում կան կադրեր կապված Էլվիս Փրեսլիի, Ջոն Լենոնի, ԱՄՆ-ի տվյալ ժամանակի նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջոն Քենեդիի հետ:
Ֆիլմի մասին [խմբագրել]
Ֆիլմը ցույց է տալիս մեզ շրջապատող աշխարհը թերզարգացած Ֆորեսթ Գամփի տեսանկյունից, ով իրերին այլ կերպ է նայում և ունի իր ուրույն ու միաժամանակ շատ հետաքրքիր աշխարհընկալումը: Ֆորեսթը միամիտ է, արդար, ֆիզիկապես ուժեղ ու բարի:
Դերերում [խմբագրել]
- Թոմ Հենքս - Ֆորեսթ Գամփ
- Ռոբին Ռայթ - Ջեննի
- Գերի Սինիզ - լեյտենանտ Դեն
- Սալլի Ֆիլդ - միսսիս Գամփ, Ֆորեսթի մայրը
- Մայքելթի Ուիլյամսոն - Բաբբա
- Հեյլի Ջոել Օսմենթ - Ֆորեսթ Գամփի որդին
Մրցանակներ և փաստեր [խմբագրել]
Ֆիլմը 1994 թվականի ամենաշահութաբեր ֆիլմն է աշխարհում:
Արժանացել է մոտ 32 կինոմրցանակի ամբողջ աշխարհում, այդ թվում ստացել է նաև 6 Օսկար հետևալ անվանակարգերում`
- լավագույն ֆիլմ
- լավագույն ռեժիսոր
- լավագույն դերասան (Թոմ Հենքս)
- լավագույն սցենար (Էրիկ Ռոթ)
- լավագույն մոնտաժ (Արթուր Շմիդտ)
- լավագույն հատուկ էֆֆեկտներ (Կեն Ռալստոն, Ջորջ Մերֆի, Ստեֆան Ռոզենբաում, Ալլեն Հոլլ)
3 Ոսկե Գլոբուս`
- Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար
- Ոսկե Գլոբուս լավագույն ֆիլմի համար (դրամա)
- Ոսկե Գլոբուս լավագույն դերասանի համար (դրամա) անվանակարգերում:
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 76-րդն է:
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում 30-րդն է (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ):
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 37-րդն է:
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում Ֆորեսթ Գամփի «Իմ մայրը միշտ ասում էր, - Կյանքը նման է շոկոլադե կոնֆետների տուփի. երբեք չես իմանա, թե ինչ քաղցրավենիք քեզ բաժին կհասնի այնտեղից» խոսքը 40-րդն է: