Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս
| Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս Raiders of the Lost Ark |
|
Ինդիանա Ջոնս` նոր հերոս «Ծնոտներ» և «Աստղային պատերազմներ» ֆիլմերը ստեղծողների կողմից |
|
| Ժանր | Արկածային, Մարտական |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1981 |
| Պրեմիերա | հունիսի 12, 1981 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Սթիվեն Սփիլբերգ |
| Պրոդյուսեր | Ֆրենկ Մարշալ, Հովարդ Ջ. Կազանյան, Ջորջ Լուկաս և ուրիշներ |
| Սցենարիստ(ներ) | Լոուրենս Կեզդան, Ջորջ Լուկաս, Ֆիլիպ Կաուֆման |
| Դերակատարներ | Հարիսոն Ֆորդ, Կարեն Ալեն, Ջոն Ռիս-Դևիս |
| Օպերատոր | Դուգլաս Սլոկոմ |
| Երաժշտություն | Ջոն Ուիլյամս |
| Մոնտաժ | Մայքլ Կան, Ջորջ Լուկաս |
| Նկարիչ(ներ) | Նորման Ռեյնոլդս, Լեսլի Դիլի, Դեբորա Նեդուլմեն |
| Ընկերություն | Lucasfilm Ltd., Paramount Pictures |
| Տևողություն | 115 րոպե |
| Բյուջե | 18,000,000 $ |
| Շահույթ | 384,140,454 $ |
| Հաջորդ | Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը |
| IMDb | ID 0082971 |
| Թրեյլեր | տեսահոլովակ |
«Կորուսյալ տապանը որոնելիս» (անգլ.՝ Raiders of the Lost Ark), ինչպես նաև ավելի հայտնի որպես «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս» (անգլ.՝ Indiana Jones and the Raiders of the Lost Ark) արկածային ֆիլմ` նկարահանված 1981 թ.-ին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից: Համարվում է հնագետ և արկածների սիրահար Ինդիանա Ջոնսի մասին պատմող առաջին արկածային ֆիլմաշարը: Երեխաներին խորհուրդ է դիտվում ֆիլմը դիտել ծնողների հետ միասին: Այս ֆիլմը բազմիցս անգամ կինոքննադատները համարել են լավագույն արկածային ֆիլմ:
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Ջոնսը` կատարելով ԱՄՆ-ի ռազմական հետախուզության պատվերը, ուղրորվում է առեղծվածային Պատվիրանների տապանը որոնելու: Առաքելությունն իրագործելու համար նրան օգնության են հասնում հին ընկերը` Սալախը և նախկին ընկերուհին` Մերիոն Ռեյվենվուդը: Ջոնսը պետք է տապանը ձեռք բերի նախկան նացիստների ձեռքն ընկնելը, որոնց ղեկավարում է ֆրանսիացի հնագետ Ռենե Բելոկը:
Նկարահանվել են ֆիլմի շարունակությունները` «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը», «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը», «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմերը, ինչպես նաև «Երիտասարդ Ինդիանա Ջոնսի քրոնիկները» սերիալը: Մոտ ապագայում Սթիվեն Սփիլբերգն ու Ջորջ Լուկասը պլանավորում են թողարկել ֆիլմի 5-րդ մասը, որում կրկին Ինդիանային մարմնավորելու է Հարիսոն Ֆորդը:
Ֆիլմի սյուժեի և գլխավոր հերոսի նախատիպ է հանդիսացել գերմանացի հնագետ և գրող, մայոր Օտո Ռանը, որը որոնում էր Սուրբ Գրաալը: Բայց այս մասին Սփիլբերգն ու Լուկասը ոչ մի տեղ չեն հիշատակում: Կան դրվագներ, որոնք նույնիսկ փոխ են առնվել Օտոյի կյանքից` օրինակ երբ Ջոնսը միանգամից կրակում է իր վրա թուր թափահարող մարտիկի վրա: Օտոն ևս վախենում էր օձերից ճիշտ Ջոնսի նման:
Բրիտանական 4-րդ ալիքի պատվերով Ռիչարդ Սթենլին պետք է նկարահաներ իրական փաստերով ֆիլմ, որի վրա հիմնված էր «Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը և արդյունքում նկարահանվեց Օտո Ռանի իրական կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչպես էր նա որոնում Սուրբ Գրաալը:
Բովանդակություն |
Սյուժեն [խմբագրել]
| Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Դերերում [խմբագրել]
| Դերասան | Դեր |
|---|---|
| Հարիսոն Ֆորդ | Ինդիանա Ջոնս |
| Կարեն Ալեն | Մարիոն Ռավենվուդ |
| Պոլ Ֆրիմեն | դոկտոր Ռենե Բելոք |
| Ռոնալդ Լեյսի | մայոր Առնոլդ Թոդ |
| Ջոն Ռիս-Դևիս | Սալլահ |
| Դենհոլմ Էլիոտ | դոկտոր Մարկուս Բրոդի |
| Ալֆրեդ Մոլինա | Սատիպո |
| Վոլֆ Կալեր | գնդապետ Դիետրիչ |
| Էնթոնի Հիգինս | Գոբլեր |
| Վիկ Տեբլիան | Բարանսա / Կապիկի տերը |
| Դոն Ֆելոուզ | գնդապետ Մուսգրով |
| Ուիլյամ Հուտկինս | մայոր Էաթոն |
| Բիլ Ռեյմբուդ | բյուրոկրատ |
| Ֆրեդ Սորենսոն | Ջոք |
| Պատրիկ Դարկին | ավստալիացի մագլցող |
| Մետյու Սկարֆիլդ | 2-րդ նացիստ |
| Մալկոլմ Ուիվեր | զայրացնող նեապոլանցի |
| Սաննի Կաոդինեզ | գլխավոր մոնղալացի |
| Էնթոնի Չին | Մոհան |
| Պետ Ռոուչ | հսկա Շերպա / 1-ին մեխանիկ |
| Քրիստոֆեր Ֆրեդերիկ | Օտտո |
| Տութե Լեմկով | Իմամ |
| Իշակ Բաքս | Օմառ |
| Քիրան Շախ | Աբու |
| Սոուադ Մեսոուդի | Ֆայա |
| Տերի Ռիչարդս | արաբ սուսերակիր |
| Սթիվ Հենսոն | գերմանացի գործակալ |
| Ֆրենկ Մարշալ | օդաչու |
| Մարտին Կրեյդիտ | երիտասարդ զինվոր |
| Ջորջ Հարիս | Կատանգա |
| Էդի Տեգոու | ծովահեն բանբեր |
| Ջոն Ռիս | սերժանտ |
| Թոնի Ֆոգել | բարձրահասակ կապիտան |
| Թեդ Գրոսման | պերուանյան բեռնակիր |
| Վիկ Արմսթրոնգ | գերմանացի զինվոր (տիտրերում նշված չէ) |
| Դերին Չեմբերս | նացիստ ղեկավար (տիտրերում նշված չէ) |
| Փիթեր Դայեմոնդ | գերմանացի զինվոր (տիտրերում նշված չէ) |
| Գարի Ֆիլդեր | գերմանացի (տիտրերում նշված չէ) |
| Նիկ Գիլարդ | գերմանացի զինվոր (տիտրերում նշված չէ) |
| Ռոմո Գոռրարա | գերմանացի զինվոր (տիտրերում նշված չէ) |
| Բարի Հոլենդ | արխիվարիուս (տիտրերում նշված չէ) |
| Տերի Լեոնարդ | գերմանական տանկի վարորդ (տիտրերում նշված չէ) |
| Սերջո Միոնի | գերմանական տանկի վարորդ (տիտրերում նշված չէ) |
| Դեննիս Մուրեն | նացիստական լրտես օդանավակայարանում (տիտրերում նշված չէ) |
| Գլեն Ռենդոլ կրտ. | ինքնաթիռների մեխանիկ (տիտրերում նշված չէ) |
| Ռոքի Թեյլոր | գերմանացի զինվոր (տիտրերում նշված չէ) |
| Ֆրենկ Ուելկեր | հատուկ վոկալային էֆեկտներ (հնչյունավորում) (տիտրերում նշված չէ) |
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
| Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
Նմանատիպ ֆիլմեր [խմբագրել]
- «Կորոնադո»
- «Վեց օր, յոթ գիշեր»
- «Թեդ Ջոնսը և կորուսյալ քաղաքը»
- «Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը»
- «Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը»
- «Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց»
- «Սիրավեպ քարի հետ»
- «Նեղոսի մարգարիտը»
- «Սողոմոն թագավորի հանքերը»
- «Գրադարանավարը. Ճակատագրի նիզակը որոնելիս»
- «Գրադարանավարը 2. Վերադարձ դեպի Սողոմոն թագավորի հանքերը»
- «Գրադարանավարը 3. Հուդայի բաժակի նզովքը»
|
||||||||||||||||||||