Ալան Սիլվեստրի
| Ալան Էնթոնի Սիլվեստրի | |
| Ի ծնե անուն՝ | Alan Anthony Silvestri |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | մարտի 26, 1950 |
| Ծննդավայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
| Երկիր՝ | |
| Մասնագիտություն՝ | երգահան, դիրիժոր |
| Կարիերա՝ | 1972-ից սկսած |
| Ուղղություն՝ | ֆիլմեր, ջազ, բլյուզ |
| IMDb: | ID 0006293 |
| http://www.alan-silvestri.com/ | |
Ալան Սիլվեստրի (անգլ.՝ Alan Silvestri, մարտի 26, 1950, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգահան, Հոլիվուդի ամենահայտնի երգահաններից մեկը, երաժշտություն է գրել 100-ից ավելի ֆիլմերի համար:
Բովանդակություն |
Կենսագրություն և կարիերա [խմբագրել]
Ալան Էնթոնի Սիլվեստրին ծնվել է 1950 թվականի մարտի 26-ին Նյու Յորքում: Մանկությունն անցել է Նյու Ջերսի նահանգի Տինեկե քաղաքում: Հայրը ծագումով իտալացի էր, իսկ մայրը իռլանդացի: Չնայած նրա ծնողները երաժշտության հանդեպ հետաքրքրություն չէին ցուցաբերում, բայց Ալանը արդեն մանուկ հասակից հետաքրքրվում էր երաժշտությամբ և թմբուկ էր նվագում: Դպրոցում սովորելու տարիներին դպրոցի երաժշտախմբի անդամ էր և սովորում էր նվագել ֆագոտ, կլառնետ և սաքսաֆոն: Երաժշտությւնից բացի նա նաև սիրում էր բեյսբոլը:
14 տարեկանում սկսում է նվագել իր գնած կիթառով: 1967 թվականին Ալան Սիլվեստրին հիմնում է իր առաջին ջազային նվագախումբը` «Հարավային քամիների տրիո» (The South Winds Trio), որտեղ նա կիթառահար էր, Գնել Գոլբինը (Glen Gollobin) ֆլեյտա էր նվագում, իսկ Քեն Պետրետին (Ken Petretti) թմբկահար:
Դպրոցն ավարտելուց հետո 1968 թվականին նա ընդունվում է Բոստոնի Բերկլիի երաժշտական քոլեջի ջազի բաժինը: Այնտեղ մնում է 2 տարուց էլ քիչ, ու սկսում է ինքը երաժշտություն գրել: 1970 թվականին տեղափոխվում է Լաս Վեգաս և հանդես է գալիս «Ուեյն կոկրան և Ս. Ս. Ռայդերս» (Wayne Cochran and the C.C. Riders) բլյուզ խմբում որպես կիթառահար, ու դրա հետ մեկտեղ կիսատ չի թողնում ուսումը:
Բոստոն կատարած կարճ ուղևորությունից հետո նա վերադառնում է Լաս Վեգաս և աշխատում է մի երաժշտական խմբում որպես գործիքավորող: Այնուհետ պայմանագիր է կնքում ստուդիաներից մեկի հետ, որի համար մեկնում է Ֆինիքս, սակայն կապված ցածր աշխատավարձի հետ մեծ դժվարություններով լուծարում է պայմանագիրը: Դրանից հետո նա մեկնում է Լոս Անջելես, որտեղ նա ծանոթանում է Բրեդֆորդ Կրեգի հետ, ով առաջարկում է նրան ֆիլմի համար երաժշտություն գրել: Ալանի գրված երաժշտություններով ֆիլմերը հաջողություն չէին ունենում, սակայն նա այդ ընթացքում կատարելագործում էր իր երաժշտական հմտությունները:
1976 թվականին նա սովորում է դաշնամուր նվագել, որից հետո ռեժիսոր Պոլ Մայքլ Գլեյսերը նրան առաջարկում է երաժշտություն գրել «Ստարսկի և Հաթչ» սերիալի համար: Դրանց մի մասը հաջողված են լինում և Metro Goldwyn Mayer ընկերությունը նրան հրավիրում է երաշժտություն գրելու «Կալիֆորնիական ճանապարհային պարեկ» սերիալի համար: Այդ սերիալի համար նա գրում է ավելի քան 120 ժամ երաժշտություն
Այդ տարիներին նա իր տանը տեղադրում է երաժշտական ստուդայի գործիքներ և սկսում շատ աշխատել: 1983 թվականին ծանոթանում է ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի հետ, ում «Սիրավեպ քարի հետ» ֆիլմի համար գրում է 3 րոպեանոց երաժշտություն: Դրանից հետո նա երաժշտություն է գրում Զեմեկիս գրեթե բոլոր ֆիմերի համար: Նկարահումներից մեկ ժամանակ ծանթանում է դիրիժոր Ջեյմս Քեմբլի հետ, ում հետ հետագայում աշխատում է մինչև 1991 թվականը: 1985 թ. զեմեկիսը ծանթացնում է Սիլվեստրիին Սթիվեն Սփիլբերգի հետ, ով հիացած նրա երաժշտությունից մշտական աշխատանքի է վերցնում նրան:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Ալան Սիլվեստրին երաժշտություն է գրել մոտ 110 ֆիլմի համար, որոնցից են.
|
|
|
Սկավառակագրություն [խմբագրել]
Ալան Սիլվեստրիի երաժշտությամբ գրված բազմաթիվ սաունդտրեկներ են թողարկվել[1]: Նաև թողարկվել են առանձին սկավառակներ
Սաունդտրեկներ [խմբագրել]
- 1994 — Selected Themes
- 1995 — Voyages: The Film Music Journeys Of Alan Silvestri
- 1997 — Selected Themes: The Special Edition
- 1998 — Selected Themes (2nd edition)
- 1999 — The Back to the Future Trilogy
- 2001 — Cast Away: The Zemeckis / Silvestri collection
- 2007 — Música de Cine 2 (concert in Madrid)
Ալբոմներ [խմբագրել]
- 1977 — Sit on It! — Ջիմմի Սմիթ — հեղինակ, կիթառահար, գործիքավորող
- 1977 — Mystique featuring Ralph Johnson — գործիքավորող
- 1979 — Partners — Scherrie & Susaye — կիթառահար, գործիքավորող
- 1995 — Move to Groove: The Best of 1970s Jazz-Funk — հեղինակ, կիթառահար, գործիքավորող
- 1997 — The Big Picture — գործիքավորող
- 1999 — Ultimate Collection —Դեննիս Դեյանգ (rock) — գործիքավորող, պրոդյուսեր
- 2000 — Mystique (1977 թ. ալբոմի նոր թողարկում) — գործիքավորող
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ «Ալան Սիլվեստրիի սանունդտրեկների ամբողջական ցանկ». alan-silvestri.com սկավառակագրություն. http://www.alan-silvestri.com/discography/discography.html#soundtracks.