Ամեն ինչ Եվայի մասին
| Ամեն ինչ Եվայի մասին All About Eve |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1950 |
| Պրեմիերա | հոկտեմբերի 13, 1950 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջոզեֆ Լեո Մանկևիչ |
| Պրոդյուսեր | Դերիլ Զանուկ |
| Սցենարիստ(ներ) | Ջոզեֆ Լեո Մանկևիչ |
| Դերակատարներ | Բեթ Դևիս Էնն Բաքսթեր |
| Օպերատոր | Միլտոն Կրասներ |
| Երաժշտություն | Ալֆրեդ Նյուման |
| Մոնտաժ | Բարբարա Մակլին |
| Ընկերություն | 20th Century Fox |
| Տևողություն | 138 րոպե |
| IMDb | ID 0042192 |
Ամեն ինչ Եվայի մասին (անգլ.՝ All About Eve), 1950 թվականին ռեժիսոր Ջոզեֆ Լեո Մանկևիչի նկարահանած ամերիկյան ֆիլմ-դրամա, հիմնված է Մերի Օրրի «Եվայի իմաստությունը» պատմվածքի վրա (անգլ.՝ The Wisdom of Eve):
Ֆիլմն արժանացել է 6 Օսկարի և ներկայացված է եղել ևս 14-ի, ինչը ռեկորդային է և նման հաջողության հասել է միայն 1997 թ. «Տիտանիկ» ֆիլմը:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմը սկսվում է թատերական հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությամբ, որը հանձնվում է երիատասարդ դերասանուհի Եվա Հերինգտոնին, ով սակայն սովորական կարիերայի միջոցով չի հասել այդ բարձունքին, ինչի մասին էլ պատմվում է ֆիլմում:
Եվան պատահականորեն ծանոթանալով Բրոդվեյի տարեց աստղ Մարգո Չենինգի հետ դառնում է նրա օգնականը, ով նրա կուռքն էր թատրոնում: Մարգոն ամեն ինչ ունի, հարստություն, ճանաչում, ընկերներ, երիտասարդ սիրեկան: Համեստ և աշխատասեր Եվան փորձում է ամեն կերպ դուր գալ իր տիրուհուն և երազում է դառնալ նրա նման ճանաչված: Նրան օգնում է թատերական քննադատ Էդիսոն Դե Վիտը ...
Դերերում [խմբագրել]
- Բեթ Դևիս — Մարգո Չենինգ
- Էնն Բաքսթեր — Եվա Հերինգտոն
- Ջորջ Սանդերս — Էդիսոն Դե Վիտ
- Սելեստա Հոլմ — Կարեն Ռիչարդս
- Գերի Մերիլ — Բիլլ Սիմփսոն
- Հյու Մառլոու — Լլոյդ Ռիչարդս
- Գրեգորի Ռատոֆ — Մաքս Ֆաբիան
- Բարբարա Բեյթս — Ֆիբի
- Մերիլին Մոնրո — միսս Կասսուել (էպիզոդիկ դեր)
- Թելմա Ռիտեր — Բերդի
- Ուոլտեր Հեմպդեն — տարեց դերասան
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Մրցանակներ [խմբագրել]
Ֆիլմը ստացել է 15 մրցանակ, ներկայացված է եղել ևս 15-ի, որոնց թվում
Օսկար [խմբագրել]
Ֆիլմը ներկայացվել է 14 Օսկարի, ինչը ռեկորդային է Օսկարի պատմության մեջ և նման հաջողության հասել է միայն Ջեյմս Քեմերոնի 1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմ աղետը:
Ստացել է 6 Օսկար հետևալ անվանակարգերում.
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Ջոզեֆ Լեո Մանկևիչ
- Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - Ջորջ Սանդերս
- Օսկար լավագույն հանդերձանքի դիզայնի համար - Էդիթ Հեդ, Չառլա Լա Մեյր
- Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար - Ջոզեֆ Լեո Մանկևիչ
- Օսկար լավագույն ձայնային մոնտաժի համար - Ջոզեֆ Լեո Մանկևիչ
ներկայացված է եղել հետևալ անվանակարգերում
- Օսկար լավագույն դերասանուհու համար - Բեթ Դևիս, Էննն Բաքսթեր
- Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - Սելեստա Հոլմ, Թելմա Ռիտեր
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Բարբարա Մակլին
- Օսկար լավագույն բեմադրող նկարչի համար - Լիլ Ուելեր, Ջորջ Դևիս, Թոմաս Լիթլ, Վալտեր Մ. Սկոտ
- Օսկար լավագույն օպերատորական աշխատանքի համար - Միլտոն Կրասներ
- Օսկար լավագույն օրիգինալ երգի համար - Ալֆրեդ Նյուման
Ոսկե Գլոբուս [խմբագրել]
Ստացել է 1 Ոսկե Գլոբուս, լավագույն սցենարի համար (Ջոզեֆ Լեո Մանկևիչ), ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում լավագույն դրամա ֆիլմ և լավագույն ռեժիսոր:
Կաննի կինոփառատոն [խմբագրել]
Ներկայացվել է Կաննի կինոփառատոնի 3 մրցանակի, ստացել 2-ը, լավագույն դերասանուհի (Բեթ Դևիս) և ժյուրիի հատուկ մրցանակ (Ջոզեֆ Լեո Մանկևիչ):
Այլ մրցանակներ [խմբագրել]
Ստացել է նաև 1 BAFTA, 1 Բոդիլ, ԱՄՆ-ի գրողների գիլդիայի և ռեժիսորների գիլդիայի 1-ական մրցանակ և այլն
Վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված ցանկերում գտնվում է հետևալ տեղերում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 1997 թ. ցանկ 12, 2007 թ. ցանկ 28
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Եվա Հարինգտոն (Էնն Բաքսթեր), 23-րդ որպես բացասական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր - Մարգո Չենինգի «Կապեք ամրագոտիները: Սպասվում է կոշտ գիշեր» խոսքը 9-րդն է
250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով վարկանիշային ցանկում 88-րդ տեղում է (2012 թվականի հուլիս ամսվա դրությամբ)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- All About Eve Script from Internet Movie Script Database
- Ամեն ինչ Եվայի մասին(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Ամեն ինչ Եվայի մասին»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «Ամեն ինչ Եվայի մասին»(անգ.) ֆիլմը allmovie կայքում:
- Ամեն ինչ Եվայի մասին(անգ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- All About Eve Filmsite.org կայքում