Կամուրջ Քվայ գետի վրայով
| Կամուրջ Քվայ գետի վրայով The Bridge on the River Kwai |
|
| Ժանր | դրամա, ռազմական, թրիլեր |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1957 |
| Պրեմիերա | դեկտեմբերի 14, 1957 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Դևիդ Լին |
| Պրոդյուսեր | Սեմ Սպիգել |
| Սցենարիստ(ներ) | Պիեռ Բուլլ (գրվածք) Կառլ Ֆորման |
| Դերակատարներ | Ալեք Գինես Ուիլյամ Հոլդեն |
| Օպերատոր | Ջեք Հիլդյարդ |
| Երաժշտություն | Մալքոլմ Առնոլդ |
| Մոնտաժ | Պիտեր Թեյլոր |
| Ընկերություն | Columbia Pictures Horizon Pictures |
| Տևողություն | 161 րոպե |
| Բյուջե | 3,000,000 $ |
| Շահույթ | 33,300,000 $ (ԱՄՆ) |
| IMDb | ID 0050212 |
Կամուրջ Քվայ գետի վրայով (անգլ.՝ The Bridge on the River Kwai), 1957 թվականին ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած ֆիլմ Պիեռ Բուլլի համանուն գրվածքի հիման վրա, արժանացել է 7 Օսկարի:
Բովանդակություն |
Սյուժե[խմբագրել]
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի խումբ անգլիացի ռազմագերիներ հայտնվում են բիրմայի ջունգլիներում գտնվող ճապոնական ճամբարում: Այնտեղ նրանք հանդիպում են երկու ամերիկացի գերիների, ովքեր կենդանի են մնացել նախորդող գերիներից: Անգլիացների հրամանատարը գնդապետ Նիկոլսոնն է, ով գտնում է, որ ինքը և իր մարդիկ գերի են ընկել Սինգապուրում բարձրագույն ղեկավարության հրամանով, ուրեմն իրենք դեռևս գտնվում են ռազմական ծառայության մեջ: Իր մարդկանց մեջ նա շարունակում է պահպանել խիստ բանակային կարգապահություն, ու հաշվի չառնելով նույնիսկ վերքերը, հիվանդությունները և տանջանքները նրանք քայլում են միայն շարային քայլով: Ավելին, Նիկոլսոնը չի թողնում նրանց մտածել փախուստի մասին, համարելով դա խուսափում զինծառայությունից:
Նա ուշադրություն չի դարձնում ամերիկացիներից մեկի` կոմանդեր Շիրզի խոսքերին, ով ասում է, որ սա արդեն ծառայություն չի, այլ դժոխային մի վայր, և իրենք բոլորը երկու ճանապարհ ունեն` կամ մեռնել այստեղ կամ փորձել փախչել: Իսկ ճամբարի ճապոնացի հրամանատար գնդապետ Սայտոին ընդհանրապես չի հետաքրքրում թե ինչպես կպահեն իրենց գերիները` որպես զինվորական թե ուղղակի որպես գերիներ: Նա պարզապես փորձում է կատարել իր վրա դրված հրամանը` կարճ ժամկետի մեջ կառուցել կամուրջ Քվայ գետի վրայով: Սայտոն նաև հայտարարում է, որ բոլոր գերիները հավասար են և կամուրջի աշխատանքներին ներգրավվելու են բոլորը անկախ կոչումից ու պաշտոնից: Այդուհանդերձ Նիկոլսոնը մտադիր է ստիպել ճապոնացիներին չխախտել Ժնևան հռչակագրի 27-րդ կետ, ըստ որի արգելվում է սպա-գերիներին ներգրավվել որևէ աշխատանքի մեջ: Սայտոն չի համաձայնվում, ասելով որ նա չի ենթարկվում ոչ մի հռչակագրի և ճամբարում ինքն է որոշում ով պետք է աշխատի և ով ոչ: Այդպիսով Նիկոլսոնը կտրականապես հրաժարվում է հրաման տալ իր սպաներին աշխատելու բոլորի հետ, իսկ Սայտոն սպառնում է նրանց բոլորին գնդակահարել ...
Դերերում[խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Ալեք Գինես | գնդապետ Նիկոլսոն |
| Ուիլյամ Հոլդեն | կոմանդեր Շիրզ |
| Ջեք Հոքինս | մայոր Ուրոդեն |
| Սեսյու Հայակավա | գնդապետ Սայտո |
| Դոնալդ Ջեյմս | մայոր Կլիպտոն |
| Ջեֆրի Հորն | լեյտենանտ Ջոնս |
| Անդրե Մորելլ | գնդապետ Հորնսբի |
| Պիտեր Ուիլյամս | կապիտան Ռիվզ |
| Ջոն Բոքսեր | մայոր Հյուզ |
| Պերսի Հերբերտ | շարքային Գրոգան |
| Հարոլդ Գուդվին | շարքային Բեյքեր |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել]
Մրցանակներ[խմբագրել]
Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 23 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում`
Օսկար[խմբագրել]
ներկայացվել է 8 Օսկարի, ստացել 7-ը
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն դերասանի համար - Ալեք Գինես
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Դևիդ Լին
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Պիտեր Թեյլոր
- Օսկար լավագույն հարմարեցված սցենարի համար - Պիեռ Բուլլ (գրվածք), Կառլ Ֆորման, Մայքլ Ուիլսոն
- Օսկար լավագույն երաժշտության համար - Մալքոլմ Առնոլդ
- Օսկար լավագույն օպերատորական աշխատանքի համար - Ջեք Հիլդյարդ
- ներկայացվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան - Սեսյու Հայակավա
Ոսկե Գլոբուս[խմբագրել]
ներկայացվել է 4 Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը
- Լավագույն ֆիլմ դրամա
- Լավագույն դրամա ֆիլմի դերասան - Ալեք Գինես
- Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար - Դևիդ Լին
Այլ մրցանակեր[խմբագրել]
- ներկայացվել է 3 BAFTA-ի
- ներկայացվել է 1 Գրեմմի մրցանակի
- ստացել է 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և այլն
Վարկանիշային ցանկեր[խմբագրել]
Ֆիլմը ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում գտնվում է հետևալ տեղերում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր 1997 թ. - 13, 2007- 36
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 14
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմեր - 58
իսկ 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ֆիլմերի վարկանիշային ցանկում 90-րդն է (2012 թ. փետրվարի 26-ի դրությամբ)
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Կամուրջ Քվայ գետի վրայով(անգլերեն) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Կամուրջ Քվայ գետի վրայով»(անգլերեն) ֆիլմը allmovie կայքում:
- «Կամուրջ Քվայ գետի վրայով»(անգլերեն) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Կամուրջ Քվայ գետի վրայով(անգլերեն) ֆիլմը Rotten Tomatoesկայքում