Գլադիատոր (ֆիլմ)
| Գլադիատոր Gladiator |
|
Գեներալ, ով դարձել է ստրուկ. Ստրուկ, ով դարձել է գլադիատոր. Գլադիատոր, ով մարտահրավեր է նետել կայսրությանը |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2000 |
| Պրեմիերա | մայիսի 1, 2000 |
| Ռեժիսոր | Ռիդլի Սքոթ |
| Պրոդյուսեր | Դուգլաս Վիք |
| Սցենարիստ(ներ) | Դավիդ Ֆրանզոնի |
| Դերակատարներ | Ռասսել Քրոու Խոակին Ֆենիքս |
| Օպերատոր | Ջոն Մաթիեսոն |
| Երաժշտություն | Հանս Ցիմեր |
| Մոնտաժ | Պիետրո Սկալիա |
| Ընկերություն | Scott Free Productions |
| Տևողություն | 155 րոպե |
| Բյուջե | $ 103,000,000 |
| Շահույթ | $ 258,264,745 |
Գլադիատոր (անգլ.՝ Gladiator), 2000թ. նկարահանված պատմական ֆիլմ, որի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է, իսկ գլխավոր դերակատարներն են Ռասսել Քրոուն և Խոակին Ֆենիքսը:
«Գլադիատորը» արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 5 «Օսկարի», իսկ Ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում գլխավոր հերոս Մաքսիմուսը 50-րդ տեղում է որպես դրական հերոս:
Սյուժե [խմբագրել]
Հռոմի լավագույն զորավար Մաքսիմուսը հաղթանակ է տանում գերմանական ցեղերի դեմ: Կայսր Մարկոս Ավրելիոսը որոշում է Մաքսիմուսին դարձնել իր հետնորդը` փոխարեն իր որդու, Կոմմադուսի: Վերջինս իմանալով դրա մասին սպանում է հորը, հռչակվում կայսր և հրամայում սպանել Մաքսիմուսին, ով հրաժարվում է ծառայել իրեն: Մաքսիմուսին հաջողվում է փախչել, սակայն հասնելով իր տուն, նա տեսնում է սպանված կնոջը և տղային: Նա ուշաթափ ընկնում է գետնին: Նրան վերցնում է մի ստրկավաճառ և տանում Զակկաբար պրովինցիա: Այստեղ նրան և ուրիշ ստրուկների վաճառում են Պրոքսիմոյին, որը կազմակերպում է գլադիատորական մարտեր: Մաքսիմուսը իր զինվորական տաղանդի շնորհիվ դժվարության չի հանդիպում մարտերի ժամանակ:
Պրոքսիմոն վերցնում է իր լավագույն գլադիատորներին և ուղևորվում Հռոմ: Նրանք սկսում են կռվել Կոլիզեյում: Առաջին մարտից հետո Մաքսիմուսը, որը հետաքրքրել էր կայսրին բացում է երեսը և ասում որ պատրաստվում է վրեժ լուծել: Սակայն կայսրը այլևս չէր կարող ուղղակի սպանել նրան, քանի որ նա շահել էր հանդիսատեսի սերը: Կայսրի դեմ կազմակերպված դավադրությունից հետո, նրան ձերբակալում են: Կոմմադուսը որոշում է սպանել նրան մենամարտի ժամանակ, սակայն մարտից առաջ դանակով հարվածում է նրան, հրամայում փակել վերքը:
Չնայած դրան Մաքսիմուսը սպանում է կայսրին մենամարտի ընթացքում, սակայն շուտով ինքն էլ է մեռնում վերքից: Կյանքի վերջում նա հիշում է տունը, որդուն և կնոջը:
Դերակատարներ [խմբագրել]
| Դերասան | Դեր |
| Ռասսել Քրոու | Մաքսիմուս |
| Խոակին Ֆենիքս | Կոմմոդոս |
| Կոնիի Նիլսեն | Լուցիլլա |
| Օլիվեր Ռիդ | Պրոքսիմո |
| Ռիչարդ Հարրիս | Մարկոս Ավրելիոս |
| Դերեկ Ջեյկոբի | սենատոր Գրակք |
| Թոմաս Արանա | Կվինտուս |
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Գլադիատոր»(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Գլադիատորը»(անգ.) Rotten Tomatoes կայքում
- «Գլադիատորը»(անգ.) Box Office Mojo կայքում
- «Գլադիատորի» սցենարը (անգ.)