Ռոկկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ռոկկի
Rocky
Ռոկկի ֆիլմի պոստեր.jpg
Երկիր ԱՄՆ
Ժանր դրամա, սպորտ
Թվական 1976
Պրեմիերա նոյեմբերի 21, 1976
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ջոն Էվիլդսեն
Պրոդյուսեր Ռոբերտ Չարտոֆֆ

Իրվին Վինկլեր
Ջին Քիրիքվուդ

Սցենարիստ Սիլվեստր Ստալոնե
Դերակատարներ Սիլվեստր Ստալոնե

Թալիա Շայեր
Կառլ Ուեզերս
Բյորջես Մերեդիտ

Օպերատոր Ջեյմս Քրեյբ
Երաժշտություն Բիլլ Կոնտի
Մոնտաժ Սքոթ Կանրադ

Ռիչարդ Հալսլի

Նկարիչներ Ուիլյամ Ջ. Քեսիդի,

Ջեյմս Հ. Սփենսեր,
Ռեյ Մոլինո

Կինոընկերություն United Artists
Տևողություն 119 րոպե
Բյուջե 1 100 000 $
Շահույթ $117,235,247 (ԱՄՆ)

$225,000,000 (աշխարհում)

Հաջորդ Ռոկկի II
IMDb ID 0075148
Տեսահոլովակ

Ռոկկի (անգլ.՝ Rocky), 1976 թվականին նկարահանված սպորտային ֆիլմ դրամա, սցենարի հեղինակը և գլխավոր դերակատարը Սիլվեստր Ստալոնեն է, ում համար այս դերը առաջին նշանավոր դերն էր կինոյում, և նրան մեծ ճանաչում բերեց ամբողջ աշխարհում[1], հետագայում Ստալոնեն որպես ռեժիսոր նկարահանեց ֆիլիմի ևս 5 սերիա[2]։

Սյուժեն[խմբագրել]

Ֆիլմը պատմում է «իտալական ձիուկ» մականունով բռցքամարտիկ Ռոկկի Բալբոայի մասին, ով դեպքերի բերումով ցանկանում է մենամարտել տվյալ ժամանակի աշխարհի չեմպիոն Ապոլլո Կրիդի հետ և սկսում է ավելի ակտիվ մարզվել։ Այդ ընթացքում Ռոկկին նաև սկսում է ընկերություն անել համեստ և ամոթխած բնավորությամբ Էդրիանի հետ ...

Դերակատարներ[խմբագրել]

Դերակատար Դեր
Սիլվեստր Ստալոնե Ռոկկի Բալբոա Ռոկկի Բալբոա
Թալիա Շայեր Էդրիան Պեննինո Էդրիան Պեննինո
Բյորջես Մերեդիտ Միկի Գոլդմիլ Միկի Գոլդմիլ
Կառլ Ուեզերս Ապոլլո Կրիդ Ապոլլո Կրիդ
Բերտ Յանգ Պոլլի Պեննինո Պոլլի Պեննինո

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել]

Մրցանակներ[խմբագրել]

Ֆիլմն արժանացել է 3 Օսկար մրցանակի, Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր և Լավագույն մոնտաժ անավանակարգերում, ներկայացված է եղել ևս 7 անվանակարգերում, որոնց թվում նաև Ստալոնեն ներկայացվել է Օսկարի Լավագույն դերասան և Լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում միաժամանակ, ինչը հաջողվել է միայն 2 կինոգործչի (Օրսոն Ուելս - «Քաղաքացի Քեյնը», Չառլի Չապլին - «Մեծ բռնապետը»

Ֆիլմը ստացել է նաև 1 Ոսկե Գլոբուս, ներկայացված է եղել ևս 5-ի։ Ստացել է 1 BAFTA, 1 Գրեմմի, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և ԱՄՆ-ի կինոքննադատների խորհրդի 1 մրցանակ։

Վարկանիշային ցանկեր[խմբագրել]

Ֆիլմն ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից տարբեր տարիներին կազմված վարկանիշային ցանկերում հետևալ տեղերում

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Ռոկկի Բալբոաի արձանը Ֆիլադելֆիայում
  • ֆիլմի սյուժեի համար որպես հիմք ծառայել է բռնցքամարտի ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնության համար Չակ Վեպների և Մուհամմեդ Ալիի միջև կայացած մարտը, Ռոկկի Բալբոաի նախատիպը հանդիսացել է Չակ Վեպները, Ապոլլո Կրիդինը՝ Մոհամեդ Ալին[3][4]։
  • բռնցքամարտիկ Ջո Ֆրեյզերը խաղացել է ինքն իրեն ֆիլմում, գլխավոր հերոսների մենամարտից առաջվա տեսարաններում։
  • փողոցային երգիչներից մեկին մարմնավորել է Ստալոնեի հարազատ եղբայրը՝ Ֆրենկ Ստալոնեն։
  • Ռոկկի Բալբոաի արձանը կանգնեցված է Ֆիլադելֆիայի գեղարվեստական թանգարանի աստիճանների մոտ[5] և սերբիական Ժիտիշտե փոքր քաղաքում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]