Հովարդ Հոուքս
| Հովարդ Հոուքս | |
|---|---|
![]() ռեժիսոր, սցենարիստ |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Howard Winchester Hawks |
| Ծննդյան օր՝ | մայիսի 30, 1896 |
| Ծննդավայր՝ | Հոշեն, Ինդիանա, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | դեկտեմբերի 26, 1977 |
| Վախճանի վայր՝ | Պալմ-Սպրինգս, Կալիֆորնիա, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1916-1970 |
| Պարգևներ և մրցանակներ՝ | Օսկար (1975) |
| Կայք՝ | IMDb-ում Հովարդ Հոուքսի էջ |
Հովարդ Հոուքս (իրական անունը` Հովարդ Վինչեստեր Հոուքս, անգլերեն՝ Howard Winchester Hawks; մայիսի 30, 1896 — դեկտեմբերի 26, 1977), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Հովարդ Հոուքսը ծնվել է 1896 թվականին մայիսի 30-ին Ինդիանա նահանգի Հոշենե քաղաքում, թղթի արտադրության ֆաբրիկատեր Ֆրենկ Հոուքսի և Էլեն Հոուքսի ընտանիքում:
[խմբագրել] Կրթություն
1906—1908 թթ. սովորում է միջնակարգ դպրոցում, 1908—1913 թթ. Կալիֆորնիայի Պասադենա քաղաքի համալսարանում, 1914 թվականին Մասաչուսեթսի Ֆիլիպս Էկսետեր ակադեմիայում, 1915—1917 թթ. Կորնելյան համալսարանում: Ստանում է ճարտարագետի (ինժեներ) դիպլոմ:
[խմբագրել] Զինծառայություն
1917—1919 թթ. ծառայում է ԱՄՆ-ի ավիացիոն ծառայությունում, Տեխասում անցնելով ռազմական պատրաստության կուրսեր: 1920-1925 թթ. աշխատում է որպես ավտովարորդ և ավիացիոն գործարանում որպես կոսնտրուկտոր:
[խմբագրել] Կարիերա
1916—1917 թթ. արձակուրդների ժամանակ աշխատում է ներկայիս Paramaunt կինոընկերության սցենարի բաժնում: 1919—1921 թթ. աշխատում է ռեժիսորներ Ալան Դուենի, Մարշալ Նեյլանի և Ալլեն Հոլուբարի հետ որպես ֆիլմերի սցենարի հեղինակ: 1922—1924 թթ. գրում է սցենարներ մոտ 60 ֆիլմերի համար, գնելով Ջոզեֆ Կոնրադի և Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունների սցենարներ գրելու իրավունքը:
1924 թվականին տեղափոխվում է Metro-Goldwyn-Mayer կինոընկերություն, որտեղ հնարավորույուն է ունենում զբաղվել արդեն ռեժիսորական աշխատանքով: 1926 թվականին նկարահանում է իր առաջին ռեժիսորական աշխատանքը` «Ճանապարհ դեպի փառք» ֆիլմը, որի համար հենց ինքն էր սցենար գրել: Դրանից հետո էլ իր նկարահանած ֆիլմերի մեծամասնության համար ինքն է գրում սցենարներ:
Հովարդ Հոուքսը բազմակողմանի զարգացած անձնավորություն էր: Կինոյում աշխատելուց բացի նա տիրապետում էր նաև հետևալ մասնագիտություններին` ավիատոր, ավտոարշավորդ, ճարտարապետ: 1936 թվականին Հոուքսի նախագծած մեքենան հաղթում է Ինդիանապոլիսում կազմակերպված ավտոարշավին: Նրա նախասիրություններն էին` նավասպորտ, լեռնային դահուկ, որսորդություն, ձկնորսություն, հյուսն: Ունեցել է թանկարժեք իրերի հավաքածու:
[խմբագրել] Անձական կյանք
Հովարդ Հոուքսը երեք անգամ ամուսնացած է եղել.
- Աթոլ Շիրեր (1928–1940), ով ամերիկյան դերասանուհի Նորա Շիրերի հարազատ քույրն էր, նրանք ունեցել են մեկ աղջիկ` Բարբարա Հոուքսը և մեկ տղա` Դավիթ Հոուքսը:
- Սլիմ Քեյթի (1941–1949), նա մասնագիտությամն դիզայներ էր, ունեցել են մեկ աղջիկ` Քեթիի Հոուքս
- Դի Հարթֆորդ (1953–1959), ամերիկյան դերասանուհի , իրական անուն ազգանունը` Դոննա Հիգինս
Նրա եղբայրները նույնպես կինոգործիչներ էին: Քենեթ Նեյլ Հոուքսը ռեժիսոր և սցենարիստ, իսկ Ուիլյամ Բեթինգեր Հոուքսը պրոդյուսեր:
Մահացել է 1977 թվականի դեկտեմբերի 26-ին Պալմ-Սպրինգսի սեփական տանը:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Ընդհանուր թվով 45-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է: 25 ֆիլմի սցենարի հեղինակ և 22 ֆիլմի պրոդյուսեր: Հատկապես հաջողված են նրա վեստեռն և գանգստերական ժանրերի ֆիլմերը:
Առավել նշանավոր ֆիլմերն են.
| տարի | ֆիլմ | դերասաններ |
|---|---|---|
| 1932 | «Սպիով դեմքը» | Պոլ Մունի Էնն Դվորակ |
| 1934 | «Քսաներորդ դար» | |
| 1938 | «Փոքրիկի դաստիարակությունը» | Քերի Գրանտ Քեթրին Հեփբորն |
| 1939 | «Միայն հրեշտակները թևեր ունեն» | Քերի Գրանտ Ջին Արթուր Թոմաս Միտչել Ռիտա Հեյուորթ |
| 1940 | «Նրա ընկերուհի Ուրբաթը» | Քերի Գրանտ Ռոզալինդ Ռասսել |
| 1941 | «Սերժանտ Յորք» | Գերի Կուպեր Ուորդ Բոնդ Ուոլտեր Բրեննան Ֆրենկ Ֆայլեն |
| 1944 | «Ունենալ և չունենալ» | Համֆրի Բոգարտ Ուոլտեր Բրեննան Լորեն Բեքոլ |
| 1946 | «Խորը քուն» | Համֆրի Բոգարտ Լորեն Բեքոլ |
| 1948 | «Կարմիր գետը» | Ջոն Ուեյն Մոնտգոմերի Կլիֆթ Ուոլտեր Բրեննան |
| 1951 | «Ոչինչ այլ աշխարհից» | |
| 1952 | «Կապիկի աշխատանք» | Քերի Գրանտ Մերիլին Մոնրո Ջինջեր Ռոջերս Չառլզ Քոբեռն |
| 1953 | «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» | Մերիլին Մոնրո Չառլզ Քոբեռն |
| 1959 | «Ռիո Բրավո» | Ջոն Ուեյն Ուոլտեր Բրեննան |
[խմբագրել] Մրցանակներ և փաստեր
1942 թվականին ներկայացվել է Օսկարի Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում, իսկ 1975 թվականին ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած մեծ ավանդի համար: Եվս 3 մրցանակ է ստացել, Օսկարից բացի 14 անգամ ներկայացված է եղել այլ կինոմրցանակների:
- 1983 թվականին ռեժիսոր Բրայան դե Պալման նկարահանել է Հովարդ Հոուքսի ամենահայտնի ֆիլմերից մեկի` «Սպիով դեմքը» ֆիլմի համանուն ռիմեյքը` «Սպիով դեմքը» Ալ Պաչինոյի փայլուն դերակատարմամբ:
- Ամերիկյան կինոկադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում «Սպիով դեմքը» գտնվում է 6-րդ տեղում որպես գանգստերական ֆիլմ, իսկ ֆիլմի հերոս Տոնի Կամոնտեն (դերասան` Պոլ Մունի) Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում որպես բացասական հերոս 47-րդն է.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում «Փոքրիկ դաստիարակությունը» գտնվում է 88-րդ տեղում.
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում «Խորը քուն» ֆիլմը զբաղեցում է 171-րդ տեղը (2011 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ)
- Հովարդ Հոուքսի 7 ֆիլմ` «Խորը քուն», «Փոքրիկ դաստիարակությունը», «Նրա ընկերուհի Ուրբաթը», «Կարմիր գետը», «Սերժանտ Յորք», «Ոչինչ այլ աշխարհից», «Քսաներորդ դար», ընդգրկվել են Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- IMDb-ում Հովարդ Հոուքսի էջ
- TCM Movie Database կայքում անգ.
- kinopoisk կայքում ռուս.
- Հովարդ Հոուքսի կենսագրություն և հոդվածներ նրա մասին անգ.
- Հովարդ Հոուքսի մասին Senses of Cinema կայքում անգ.
[խմբագրել] Գրականություն
- Clark Branson, Howard Hawks, A Jungian Study, Garland-Clarke Editions, 1987
- Jim Hillier, Howard Hawks: American Artist, Peter Wollen (British Film Institute, 1997)
- Suzanne Liandrat-Guigues, Red River, bfi Publishing, 2000
- Joseph McBride, Hawks on Hawks, (University of California Press, 1982)
- Joseph McBride (ed), Focus on Howard Hawks, Prentice-Hall, Inc, 1972
- Todd McCarthy, Howard Hawks: The Grey Fox of Hollywood, (Grove Press, 1997)
- Pippin, Robert B. Hollywood Westerns and American Myth: The Importance of Howard Hawks and John Ford for Political Philosophy (Yale University Press, 2010) 208 pp.
- Robin Wood, Howard Hawks, Secker & Warburg, 1968
- Robin Wood, Howard Hawks, British Film Institute, 1981, revised with addition of chapter "Retrospect".
- Robin Wood, Rio Bravo, (BFI Publishing, 2003)
- Robin Wood, Howard Hawks (New Edition), (Wayne State University Press, 2006)
