Սպիով դեմքը
| Սպիով դեմքը Scarface |
|
| Երկիր | |
|---|---|
| Թվական | 1983 |
| Լեզու | անգլերեն,իսպաներեն |
| Ռեժիսոր | Բրայան դե Պալմա |
| Պրոդյուսեր | Մարտին Բերգման |
| Սցենարիստ(ներ) | Օլիվեր Սթոուն |
| Դերակատարներ | Ալ Պաչինո Սթիվեն Բաուեր Միշել Պֆայֆեր Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ Մարի Էլիզաբեթ Մաստրանտոնիո Ռոբերտ Լոգիա և ուրիշներ |
| Օպերատոր | Ջոն Ալոնզո |
| Երաժշտություն | Ջորջիո Մորոդեր |
| Տևողություն | 170 րոպե |
| Բյուջե | 25 մլն ԱՄՆ դոլար |
| Շահույթ | 65,884,703 ԱՄՆ դոլար |
| MPAA վարկանիշ | |
Սպիով Դեմքը (անգլերեն՝ Scarface) 1983 թ. նկարահանված գանգստերական դրամա է: Ֆիլմի ռեժիսորը Բրայան դե Պալման է, սցենարի հեղինակը Օլիվեր Սթոունը:
Ֆիլմը հանդիսանում է 1932 թվականին նկարահանված ռեժիսոր Հովարդ Հոուքսի համանուն ֆիլմի ռիմեյքը, որտեղ գլխավոր հերոսի դերում խաղացել է Պոլ Մունին:
Բովանդակություն |
Սյուժեն [խմբագրել]
Ֆիլմի գլխավոր հերոսը Կուբայից ԱՄՆ գաղթած քրեական անցյալ ունեցող, կրակոտ բնավորության տեր, դեմքին տպավորիչ սպի ունեցող, ավազակ Թոնի Մոնտանան է, ում մարմնավորել է Ալ Պաչինոն: Տոնին մեկն էր այն 125 000 կուբացիներից, ովքեր ներգաղթում են Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաք: Նրանց մեջ շատ էին նախկին բռնադատվածներ (մոտ 25 000), որոնցից մեկը հենց Տոնին էր, լավագույն ընկերոջ` Մանոլո «Մեննի» Ռիբերայի(Սթիվեն Բաուեր) հետ: ԱՄՆ-ում բնակվելուց մեկ ամիս անց, նրա ընկեր Մեննին պատմում է, որ Ֆրենկ Լոպես անունով մի մեծահարուստ(Ռոբերտ Լոգիա) պատրաստ է օգնել նրանց Գրին քարտ ստանալու, այն բանի դիմաց, եթե իրենք սպանեն Ֆիդել Կաստրոյի նախկին մերձավորներից մեկին: Տոնին առանց մտածելու համաձայնում է և սպանում է այդ մարդուն քաղաքային միտինգի ժամանակ և նրանք ստանում են ԱՄՆ-ում ապրելու օրինական թույլատվություն:
Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նրանք աշխատում են մի փոքր սրճարանում որպես ամաններ լվացող և խոհարար: Սակայն Տոնին շուտ հոգնում է այդ տեսակ աշխատանքից: Մի անգամ երեկոյան նրանք հանդիպում են թմրաբիզնեսով զբաղվող Օմար Սուարեսին(Ֆ. Մյուրեյ Աբրահամ), ով նրանց առաջարկում է մի գործարք: Տոնին և Մանոլոն պետք է դիմավորեին Մեքսիկայից եկող 25 տոննա թմրամիջոցներով բեռնված մի նավակ , որի համար առաջարկում է յուրաքանչյուրին 500-ական դոլար: Տոնիին դուր չի գալիս այդ առաջարկությունը և կարճ բայց բուռն խոսակցությունից հետո Օմարը նրանց առաջարկում է մի այլ գործարք, 5 000 դոլարի դիմաց նրանք ոմն կոլումբիացիներից պետք է գնեին 25 000 դոլար արժողությամբ կոկաին: Այդ գործարքից սկսած Տոնիի կյանքը կտրուկ փոխվում է և նա ընկնում է թմրաբիզնեսի աշխարհ ...
Դերերում [խմբագրել]
- Ալ Պաչինո - Թոնի, Անտոնիո Մոնտանա
- Միշել Պֆայֆեր - Էլվիրա Հենկոկ
- Սթիվեն Բաուեր - Մանոլո Ռիվերա
- Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ - Օմար Սուարես
- Ռոբերտ Լոջիա - Ֆրենկ Լոպես
- Մերի Էլիզաբեթ Մաստրանտոնիո - Ջինա Մոնտանա
- Միրիամ Կոլոն - Ջորջինա Մոնտանա
- Պոլ Շենար - Ալեխանդրո Սոսա
- Բարբարա Պերես - Մարթա
Հետաքրքիր փաստեր և վարկանիշային ցանկեր [խմբագրել]
- Տոնիի դերի համար նախնական առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն նա հրաժարվել է.
- Էլվիրա Հենկոկի դերի համար առաջարկվել է շատ դերասանուհիների` Շերոն Սթոուն, Ռոզաննա Արկետ, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Մելանի Գրիֆիտ, Քիմ Բեսինջեր, Քեթլին Թյորներ, Ջուդի Ֆոսթեր, Ջինա Դևիս, Գլեն Քլոուզ: Ի վերջո դերը բաժին է ընկել Միշել Պֆայֆերին.
- Տոնիի ընկերոջ դերում քննարկվել է Ջոն Տրավոլտայի թեկնածությունը.
- Ֆիլմի նկարահումներին փոքր մասնակցություն է ունեցել նաև Սթիվեն Սփիլբերգը, ով նկարահանել է մի տեսարան ֆիլմի վերջում.
- Ալ Պաչինոյի խոսքերով, իր խաղացած դերերից ամենասիրած հերոսը հենց Տոնի Մոնտանան է.
- դերասանուհի Միրիամ Կոլոնը, ով խաղում է Տոնիի մոր դերը, ընդամենը 4 տարով է մեծ Ալ Պաչինոյից.
- ֆիլմում ընդհանուր թվով երևում է 42 դիակ.
- ֆիլմի վերջի մասի տեսարաններից մեկում Տոնին ձեռքով բռնում է ավտոմատի փողը, և չնայած որ ֆիլմում օգտագործվել են միայն դատարկ փամփուշտներ, այնուամենայնիվ տաքացած հրացանափողի ջերմությունից, Ալ Պաչինոն ստանում է ձեռքի այրվածք, ինչի հետևանքով ֆիլմի նկարահանումները դադարեցվում են մի քանի շաբաթով.
- ֆիլմի շահույթը ԱՄՆ-ում կազմել է մոտ 45 միլիոն դոլար, որից միայն ֆիլմի պրեմիերայի առաջին շաբաթվա ընթացքում 4.5 միլիոն դոլար: 20 միլիոն դոլար ֆիլմը հավաքել է ամբողջ աշխարհում.
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում ֆիմը զբաղեցնում է 147-րդ տեղը (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ).
- Ամերիկյան կինոկադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գտնվում է 10-րդ տեղում որպես գանգստերական ֆիլմ, իսկ 1932 թվականին նկարահանած «Սպիով դեմքը» (ռեժիսոր` Հովարդ Հոուքս)` 6-րդ տեղում, իսկ ֆիլմի հերոս Տոնի Կամոնտեն (դերասան` Պոլ Մունի) Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում որպես բացասական հերոս 47-րդն է.
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում Տոնիի Ասա «բարև» իմ փոքրիկ ընկերոջը խոսքը 61-րդն է:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Scarface»(անգ.) ֆիլմը Box Office Mojoկայքում