Մարիո Բավա
| Մարիո Բավա | |
|---|---|
օպերատոր, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Mario Bava |
| Ծննդյան օր՝ | հուլիս 31, 1914 թ. |
| Ծննդավայր՝ | Սան Ռեմո, Իտալիա |
| Վախճանի օր՝ | ապրիլի 25, 1980 թ. |
| Վախճանի վայր՝ | Հռոմ, Իտալիա |
| Քաղաքացիություն՝ | Իտալիայի քաղաքացի |
| Ազգություն | Իտալացի |
| Ազդել է՝ | Ֆեդերիկո Ֆելինի Մարտին Սկորսեզե |
| Աշխատանք՝ | 1933 - 1979 |
| Կայք՝ | Mario Bava |
Մարիո Բավան (1914-1980) իտալական կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ է, ինչպես նաև մեկ ֆիլմի պրոդյուսեր և դերասան (խաղացել է երկու ֆիլմերում): Իտալական ռեժիսոր Լամբերտո Բավայի հայրն է:
Բովանդակություն |
[խմբագրել] Կյանքը
Ծնվել է 1914թ. հուլիսի 31 Սան-Ռեմո քաղաքում: Նրա հայրը մասնագիտությամբ քանդակագործ էր և սերտորեն կապված է եղել ֆիլմերի ստեղծման հետ. սկզբում նա ստեղծում էր դեկորացիաներ ֆիլմերի համար, իսկ հետո, ծանոթանալով նկարահանման արվեստին, դարձավ օպերատոր և հետագայում նաև ռեժիսոր: 1926թ.-ից նա զբաղվում էր օպտիկական էֆեկտների ստեղծմամբ: Որոշ ժամանակ Մարիո Բավան աշխատում էր որպես իր հոր օգնական, ստեղծում էր ֆիլմերի համար սուբտիտրներ: Բավայի առաջին ֆիլմը, որտեղ նա հանդես էր գալիս որպես օպերատոր, դարձավ վավերագրական դրաման Մուսոլինիի կառավարման մասին, որը նկարահանվեց 1933թ.-ին: Մինչև ռեժիսորական գործունեության սկիզբը Բավան նկարահանել էր մոտ 45 ֆիլմ որպես օպերատոր: Այդ ընթացքում Բավան ձեռք բերեց մեծ հռչակ և ստացավ «էֆեկտների հանճար» անվանումը:
Առաջին ֆիլմը, որտեղ նա հանդես եկավ որպես ռեժիսոր, 1957 թ.-ի «Ես արնախում եմ» ֆիլմն էր: Սակայն Բավան նկարահանել էր միայն ֆիլմի երկրորդ կեսը: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ֆիլմի ռեժիսորը Ռիկարդո Ֆրեդան էր, բայց վերջինս ֆիլմի պրոդյուսերի հետ 1956թ.-ին ունեցած վեճի պատճառով լքեց նկարահանման վայրը: Այդպես Բավան պրոդյուսերների խնդրանքով ավարտեց ֆիլմը: Հաջորդ ֆիլմի «Անմահ հրեշ Կալտիկին» (1959թ.) հետ տեղի ունեցավ նույն դեպքը: Այդ ֆիլմի նկարահանման ժամանակ Ֆրեդան օգտագործում էր Ռոբերտ Հեմպտոմ կեղծանունը, իսկ Բավան՝ Ջոն Ֆոմ: Այդպես Բավան արժանացավ պրոդյուսերների վստահությանը, և հաջորդ ֆիլմը նա արդեն ինքնուրույն էր նկարահանում: Ֆիլմը ստացավ «Դևի դիմակը» անվանումը, որի հիմքում ընկած էր Գոգոլի Վիյի ստեղծագործությունը: Նրա հաջորդ երկու ֆիլմերը՝ «Հերակլեսի սխրանքները: Հերակլը ստվերների թագավորությունում» (1961) և «Ներխուժողները», գունավոր էին նկարահանվել, սակայն հաջորդ ֆիլմը՝ «Աղջիկը, որը չափից ավելի գիտեր» (1963) կրկին սև ու սպիտակ էր նկարահանվել: «Աղջիկը, որը չափից ավելի գիտեր» ֆիլմից հետո Մարիոն վերադառնում է սարսափի ֆիլմերին և նկարահանում «Վախի երեք դեմքերը» (1963), «Մտրակ և մարմին» (1963), «Վեց կին մարդասպանի համար» (1964) և «Սարսափ խորունկ տիեզերքից»: 1965թ. American International Pictures կազմակերպությունը դադարեցնում է Բավայի հետ կնքած պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ նրա ֆիլմերը ավելի դժվար է դառնում հարմարեցնել ցենզուրայի պահանջներին: Դրանից հետո Բավան նկարահանում է «Բժիշկ Գոլդֆուտը և օրիորդներ-ռումբերը» (1966) կատակերգությունը և ««Վախ» օպերացիան» (1966) սարսափի ֆիլմը, որի առաջնելույթի ժամանակ կանգնած ծափահարում էր Լուկինո Վիսկոնտին: Բավան ազդեցություն է թողել Ֆելինիի և Սկորսեզեի գործունեության վրա: Մինչև 1968թ. Բավան անձնական խնդիրների պատճառով ոչինչ չէր նկարահանում, բայց 1968թ. նա ստացավ առաջարկ Դինո դե Լաուրենտիսից՝ իրականացնելու ճանաչված կոմիկսների սերիաների էկրանացումը: Ֆիլմը ստացավ «Սատանայիկ» անվանումը: Ֆիլմի բյուջեն կազմում էր 3 միլիոն դոլար, բայց Բավան տեղավորվեց 400 հազարի մեջ: «Արյունալի ծոց» ֆիլմը դարձավ ռեկորդակիր ֆիլմում տեղի ունեցող սպանությունների թվով (13 սպանություն): 1972թ. նկարահանվեց նրա ամենասիրած ֆիլմերից մեկը՝ «Սատանայի տունը», որի հիմքում ընկած էր Դոստոևսկու «Դևեր» ստեղծագործությունը: 1974թ. նկարահանվեց «Վայրի շներ» ֆիլմը, բայց այն դուրս եկավ միայն 20 տարի հետո՝ նրա որդի Լամբերտոյի շնորհիվ: Պատճառը պրոդյուսերի սնանկացումն էր, որի արդյունքում վերջինիս ամբողջ ունեցվածքը բաժանվել էր վարձատուների միջև: Բավայի վերջին աշխատանքը Դարիո Արջենտոյի «Ինֆերնո» ֆիլմն էր, որտեղ նա ստեղծում էր վիզուալ էֆեկտներ և հանդես գալիս որպես ռեժիսորի օգնական: Մարիո Բավան մահացել է 1980թ. ապրիլի 25 սրտի կաթվածից:
[խմբագրել] Ֆիլմոգրաֆիա
| Տարի | Հայերեն անունը | Բնագիր անունը | Դերը ֆիլմում |
|---|---|---|---|
| 1939 | La Vispa Teresa | օպերատոր | |
| 1939 | Il Tacchino prepotente | օպերատոր | |
| 1943 | L’Avventura di Annabella | օպերատոր | |
| 1943 | Sant’Elena, piccola isola | օպերատոր | |
| 1946 | L’Orecchio | ռեժիսոր, օպերատոր | |
| 1946 | L’Elisir d’amore | օպերատոր | |
| 1947 | Uomini e cieli | օպերատոր | |
| 1947 | Santa notte | ռեժիսոր, օպերատոր | |
| 1947 | Legenda Sinfonica | ռեժիսոր, օպերատոր | |
| 1947 | Anfiteatro Flavio | ռեժիսոր, օպերատոր | |
| 1948 | Pagliacci | օպերատոր | |
| 1948 | Natale al campo 119 | օպերատոր | |
| 1949 | Follie per l’opera | օպերատոր | |
| 1949 | Variazioni sinfoniche | ռեժիսոր, օպերատոր | |
| 1949 | Antonio di Padova | օպերատոր | |
| 1950 | Vita da cani | օպերատոր | |
| 1950 | Quel bandito sono io | օպերատոր | |
| 1950 | L’Ospedale del delitto | օպերատոր | |
| 1950 | Canzone di primavera | օպերատոր | |
| 1950 | È arrivato il cavaliere! | օպերատոր | |
| 1950 | Miss Italia | օպերատոր | |
| 1951 | Guardie e ladri | օպերատոր | |
| 1951 | La Famiglia Passaguai fa fortuna | օպերատոր | |
| 1951 | Goya | օպերատոր | |
| 1951 | Amor non ho… però… però | օպերատոր | |
| 1951 | La Famiglia Passaguai | օպերատոր | |
| 1952 | Papà diventa mamma | օպերատոր | |
| 1953 | Perdonami! | օպերատոր | |
| 1953 | Il Viale della speranza | օպերատոր | |
| 1953 | Villa Borghese | օպերատոր | |
| 1953 | Cose da pazzi | օպերատոր | |
| 1953 | Il Bacio dell’Aurora | օպերատոր | |
| 1953 | Balocchi e profumi | օպերատոր | |
| 1953 | Gli Eroi della domenica | օպերատոր | |
| 1954 | Terza liceo | օպերատոր | |
| 1954 | Graziella | օպերատոր | |
| 1954 | Hanno rubato un tram | օպերատոր | |
| 1954 | Ulisse | համառեժիսոր | |
| 1955 | Buonanotte… avvocato! | օպերատոր | |
| 1955 | Le Avventure di Giacomo Casanova | օպերատոր | |
| 1956 | La Donna più bella del mondo | օպերատոր | |
| 1956 | Mio figlio Nerone | օպերատոր | |
| 1956 | Orlando e i Paladini di Francia | օպերատոր | |
| 1956 | Città di notte | օպերատոր | |
| 1957 | «Ես արնախում եմ» | I Vampiri | համառեժիսոր (չի նշված տիտրերում), օպերատոր |
| 1958 | Le Fatiche di Ercole | օպերատոր | |
| 1958 | La Morte viene dallo spazio | օպերատոր | |
| 1959 | Ercole e la regina di Lidia | օպերատոր | |
| 1959 | «Անմահ հրեշ Կալտիկին» | Caltiki — il mostro immortale | համառեժիսոր (չի նշված տիտրերում), օպերատոր |
| 1959 | La Battaglia di Maratona | ռեժիսոր, օպերատոր | |
| 1959 | Agi Murad il diavolo bianco | օպերատոր | |
| 1960 | Seddok, l’erede di Satana | պրոդյուսեր | |
| 1960 | «Դևի դիմակը» | La maschera del demonio | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
| 1960 | Esther and the King | համառեժիսոր, օպերատոր | |
| 1961 | Le meraviglie di Aladino | համառեժիսոր (մի քանի դրվագի հեղինակ) | |
| 1961 | L’Ultimo dei Vikinghi | ռեժիսոր | |
| 1961 | «Հերակլեսի սխրանքները» | Ercole al centro della terra | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
| 1961 | «Ներխուժողները» | Gli invasori | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
| 1963 | «Աղջիկը, որը չափից ավելի գիտեր» | La Ragazza che sapeva troppo | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
| 1963 | «Վախի երեք դեմքերը» | I Tre volti della paura | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
| 1963 | «Մտրակ և մարմին» | La Frusta e il corpo | ռեժիսոր, օպերատոր |
| 1964 | «Վեց կին մարդասպանի համար» | Sei donne per l’assassino | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
| 1964 | La Strada per Fort Alamo | ռեժիսոր, օպերատոր | |
| 1965 | Terrore nello spazio | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր | |
| 1966 | Ringo del Nebraska | ռեժիսոր | |
| 1966 | ««Վախ» օպերացիան» | Operazione paura | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
| 1966 | I Coltelli del vendicatore | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր | |
| 1966 | «Բժիշկ Գոլդֆուտը և օրիորդներ-ռումբերը» | Spie vengono dal semifreddo | ռեժիսոր, դերասան (դերը — Furious man at fairground, չի նշված տիտրերում), օպերատոր |
| 1968 | «Սատանայիկ» | Diabolik | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
| 1968 | Nude… si muore | սցենարիստ | |
| 1970 | Roy Colt & Winchester Jack | ռեժիսոր, օպերատոր | |
| 1970 | 5 bambole per la luna d’agosto | ռեժիսոր, օպերատոր | |
| 1970 | Il Rosso segno della follia | ռեժիսոր, օպերատոր | |
| 1971 | «Արյունալի ծոց» | Reazione a catena | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
| 1972 | Gli Orrori del castello di Norimberga | ռեժիսոր, օպերատոր | |
| 1972 | Quante volte… quella notte | ռեժիսոր, օպերատոր | |
| 1973 | «Սատանայի տունը» | La Casa dell’esorcismo | ռեժիսոր, սցենարիստ |
| 1974 | «Վայրի շներ» | Cani arrabbiati | ռեժիսոր, դերասան (դերը — Crowd extra, չի նշված տիտրերում), օպերատոր |
| 1977 | Beyond the Door II | ռեժիսոր, օպերատոր | |
| 1979 | La Venere di Ille | ռեժիսոր |
