Սան Ռեմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Սան Ռեմո
Sanremo
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼիգուրիա
ԳավառԻմպերիա
Մակերես54 կմ²
ԲԾՄ15 մ
Բնակչություն56 903 մարդ (2004)
Խտություն15 մարդ/կմ²
ՏեղաբնականունSanremesi или Sanremaschi
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0184
Փոստային ինդեքս18038
Փոստային դասիչ18038
Ավտոմոբիլային կոդIM
Պաշտոնական կայքcomunedisanremo.it
Սան Ռեմո (Իտալիա)##
Սան Ռեմո (Իտալիա)
Սան Ռեմո (Լիգուրիա)##
Սան Ռեմո (Լիգուրիա)

Սան Ռեմո (իտալ.՝ Sanremo , լիգ.՝ Sanrémmo(ro)[1] կամ Sanreumo(ro)), առողջարանային քաղաք Իտալիայի Լիգուրիա մարզում՝ Իմպերիա գավառում՝ Իտալական Ռիվիերայում։ Զբոսաշրջային կենտրոն է։ Ընկած է երկրի մայրաքաղաք Հռոմից մոտավորապես 440 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք[2], Ջենովայից 115 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, գավառի վարչական կենտրոնից՝ Իմպերիա քաղաքից 22 կիլոմետր դեպի արևմուտք։ Զբաղեցնում է 54 կմ² մակերես։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 55 312[3], բնակչության խտությունը՝ 936 մարդ/կմ²։ Փոստային ինդեքս՝ 18038, հեռախոսային կոդ՝ +39 0184: Քաղաքի հովանավոր սուրբը Սան Ռոմոլոն է (San Romolo), որի տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 13-ին։ Յուրաքանչյուր տարվա սկզբներին Սան Ռեմո քաղաքը հյուրընկալում է իտալական երգի նշանավոր փառատոնը, որի հաղթողն իրավունք է նվաճում ներկայացնելու Իտալիան երգի միջազգային Եվրատեսիլ մրցույթում։ Հիշարժան միջոցառումներից են նաև խճուղային հեծանվավազքի Միլան-Սան Ռեմո ամենամյա մրցարշավը, ծաղկի ամենամյա տոները (Սան Ռեմոյին շնորհվել է «Ծաղիկների քաղաք» պատվանունը)։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները

Անվանի սանռեմոցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիո Բավա - կինեռոժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
  • Անջելո Յակինո - ծովակալ
  • Ջովաննի Ջիրոլամո Սակկերի (1667–1733) - ճիզվիտ փիլիսոփա, աստվածաբան, մաթեմատիկոս
  • Տիցիանա Պինի (ծնվ. 1958) - կինոդերասանուհի
  • Սոֆյա Ֆեռարի (ծնվ. 1966) - կինոդերասանուհի

Սան Ռեմոյում ապրել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ռեմոն բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[4].

Ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստափոր Կոլումբոսի անվան պետական տեխնիկական (գեոդեզիական) ինստիտուտ[6]
  • Դոմենիկո Այկարդիի անվան պետական գյուղատնտեսական և շրջակա միջավայրի ինստիտուտ[7]
  • Գուլյելմո Մարկոնիի անվան արդյունաբերության և արհեստների պետական ինստիտուտ[8]
  • Կառլո Ամորետտիի անվան հումանիտար գիտությունների բարձրագույն դպրոց

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Frisoni, Gaetano [in իտալերեն] (1910). Dizionario Genovese-Italiano e Italiano-Genovese (իտալերեն). Genova: Nuova Editrice Genovese.
  2. Фізичні відстані та напрямки розраховані за координатами муніципалітетів
  3. «Демографічний баланс 2014 року та населення на 31 грудня». ISTAT. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 25 грудня 2014-ին.(իտալ.)
  4. AICCRE Liguria – Comuni liguri gemellati, abgerufen am 26. März 2018
  5. http://www.comuni-italiani.it/008/055/index.html%7Ctitolo=Comune(չաշխատող հղում) di Sanremo}}
  6. Site de l'ITPCG.
  7. Site de l'Institut professionnel public pour l'agriculture et l'environnement Domenico Aicardi Արխիվացված 2021-10-20 Wayback Machine.
  8. Site de l'Institut public professionnel de l'Industrie et des Artisans Guglielmo Marconi Արխիվացված 2007-09-29 Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ռեմո» հոդվածին։