Սպարտակ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Սպարտակ (այլ կիրառումներ)
Սպարտակը (լատ.՝ Spartacus) հռոմեական ստրուկ-գլադիատոր էր, ով Ք. ա. 74-71 թթ. գլխավորեց Ապպենինյան թերակղզում հակահռոմեկան ապստամբությունը: Նա ծնվել է Թրակիայում, նահատակվել` Ք. ա. 71 թվականին Սիլարի գետի մոտ, Ապուլիայում: Իրենց տերերի մոտից փախած ստրուկներոից և գլադիատորներից կազմված նրա բանակը մի շարք ճակատամարտերում ջախջախեց հռոմեական լեգեոններին, սակայն ի վերջո պարտություն կրեց: Այդ ապստամբությունը պատմության մեջ մտավ Սպարտակի ապստամբություն անունով: